Jump to content

Նիկոլա Բոնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Բոնև
բուլղար․՝ Никола Иванов Бонев
Ծնվել էհուլիսի 23, 1898(1898-07-23) կամ հուլիսի 11, 1898(1898-07-11)
Ստարա Զագորա, Բուլղարիա
Մահացել էհունիսի 18, 1979(1979-06-18) (80 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարան

Նիկոլա Իվանով Բոնև (բուլղար․՝ Никола Бонев, հուլիսի 23, 1898(1898-07-23) կամ հուլիսի 11, 1898(1898-07-11), Ստարա Զագորա, Բուլղարիա - հունիսի 18, 1979(1979-06-18), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի աստղագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Բոնևը ծնվել է 1898 թվականի հուլիսի 11-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում։

Բարձրագույն կրթությունը ստացել է Սոֆիայի պետական համալսարանում, որից հետո վերապատրաստվել է Արևմտյան Եվրոպայում՝ Փարիզում և Բեռլինում։ 1932 թվականից եղել է Սոֆիայի համալսարանի աստղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, իսկ 1952-1972 թվականներին՝ Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի աստղագիտության ամբիոնի տնօրեն։ Ունի մի շարք աշխատություններ, որոնք նվիրված են Արեգակնային համակարգին և վերջինիս մոլորակներին։

Մի շարք աշխատություններ նվիրել է լուսնի էվոլյուցիային և ծագմանը, ինչպես նաև Երկիր մոլորակի միակ բնական արբանյակի՝ լուսնի մակերևույթին։ Մանրակրկիտ ուսումնասիրել է Յուպիտեր, Սատուրն և Վեներա մոլորակների արբանյակները, ինչպես նաև պտույտն իր առանցքի շուրջը։

1978 թվականին դարձել է Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1962-1963 թվականներին եղել է Միջազգային աստղագիտական ֆեդերացիայի անդամ։ Մահացել է 1979 թվականի հունիսի 18-ին Սոֆիայում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.