Jump to content

Նիկոլա Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Ադամս
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 26, 1982(1982-10-26) (41 տարեկան)
ԾննդավայրԼիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Նիկոլա Ադամս (անգլ.՝ Nicola Adams;հոկտեմբերի 26, 1982(1982-10-26), Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն ), պրոֆեսիոնալ բրիտանացի բռնցքամարտիկ մարզուհի, կրկնակի օլիմպիական չեմպիոն (2012 և 2016), 2016 թվականի սիրողական աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական և համագործակցության խաղերի հաղթող։ Բրիտանական կայսրության շքանշանի սպա (ԲԿՇ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականին Լիդսում։ Իր առաջին մենամարտն անցկացրել է 13 տարեկանում։ 2003 թվականին նա առաջին անգամ դարձավ Անգլիայի սիրողական չեմպիոն և երեք անգամ անընդմեջ պաշտպանեց այդ տիտղոսը։ 2007 թվականին նվաճել Է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ։ 2008 թվականին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, սակայն հաջորդ տարի ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել մարզական ակտիվությունը՝ աստիճաններից ընկնելու հետևանքով ստացած մեջքի վնասվածքի պատճառով։

2010 թվականին Նիկոլա Ադամսը վերադարձավ ռինգ՝ կրկին դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 2011 թվականին դարձել Է Եվրոպայի չեմպիոն։ 2012 թվականին նա կրկին դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով կանանց բռնցքամարտի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը։ Քանի որ նա բաց բիսեքսուալ է, ապա «The Independent» թերթը դրանից հետո նրան անվանել է «Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ ԼԳԲՏ անձ»[1]։

2014 թվականին Նիկոլա Ադամսը դարձավ համագործակցության խաղերի չեմպիոն։ 2015 թվականին արժանացել է Եվրոպական խաղերի ոսկե մեդալի։

2017 թվականի ապրիլի 8-ին Մանչեսթերում անցկացրեց իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Olympic heroes top Pink List of Britain's power gays»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ադամս» հոդվածին։