Նիկոլաս Դանիլոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Դանիլոֆ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1934(1934-12-30)[1] (89 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՀյուսիսարևելյան համալսարան
 Nicholas Daniloff Վիքիպահեստում

Նիկոլաս Դանիլոֆ (անգլ.՝ Nicholas Daniloff, դեկտեմբերի 30, 1934(1934-12-30)[1]), ամերիկացի լրագրող, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 30-ին։

Սերգեյ Դանիլովի որդին, ռուս գեներալ Յուրի Դանիլովի թոռը, որը 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արտագաղթել էր Ռուսական կայսրությունից։ Ազատ տիրապետում է ռուսերենին[2]։

Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։

Որպես UPI գործակալության և U.S. News & World Report ամսագրի թղթակից՝ աշխատել է Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում և Մոսկվայում։ 1981-1986 թվականներին եղել է «US News & World Report»-ի մոսկովյան բյուրոյի ղեկավար[2]։

1986 թվականի սեպտեմբերի 2-ին ձերբակալվել է Պետական անվտանգության կոմիտեի կողմից և մեղադրվել լրտեսության մեջ։ Դանիլոֆը պնդել է, որ ինքն անմեղ է։ 1986 թվականի սեպտեմբերի 23-ին, ԱՄՆ-ի ու Խորհրդային միության միջև բանակցություններից հետո, Դանիլոֆն ազատ է արձակվել և հեռացել ԽՍՀՄ-ից։

Ենթադրաբար, Դանիլոֆի ձերբակալությունը եղել է ՊԱԿ-ի «պատասխանը» դրանից մի քանի օր առաջ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ՄԱԿ-ում խորհրդային աշխատակից Գենադի Զախարովի ձերբակալությանը, որն աշխատոմ էր Նյու Յորքում[3]։

1989 թվականից լրագրություն է դասավանդել Հյուսիսարևելյան համալսարանում, իսկ ավելի ուշ նույն համալսարանում գլխավորել լրագրության դպրոցը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Данилов Николас. Кремль и космос = The Kremlin and the cosmos. — М.: Прогресс (издательство), 1973. — 158 с.,
  • Данилофф Николас. Две жизни, одна Россия. Невыдуманная история о том, как американец был взят заложником КГБ = Two Lives, One Russia. / Перевод с англ. Хазанова Е. и Хазанова Ю. — М.: Имидж, 1992 г. 344 с.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Николас Данилофф (2023 թ․ ապրիլի 5). «Я был на месте Эвана Гершковича в 1986 году». Русская служба The Moscow Times (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Russia's Arrest of Paul Whelan Is Payback for Maria Butina, CIA Veterans Say». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Դանիլոֆ» հոդվածին։