1929 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ակադեմիան։ 1932 թվականից՝ Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտի պրոֆեսոր։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտում։ 1956 թվականից՝ տնօրեն։ Շատսկին տեկտոնական նոր ուղղությունների և ուսումնասիրության մեթոդների հիմնադիրն է։ 1933 թվականին Ա․ Դ․ Արխանգելսկու հետ կազմել է ԽՍՀՄ տարածքի տեկտոնական կառուցվածքի ընդհանուր սխեման, ուսումնասիրել է պլատֆորմների տեկտոնական կառուցվածքները և մշակել նրանց դասակարգման հիմունքները։ Շատսկու ղեկավարությամբ կազմվել են Եվրասիայի երկրաբանական և ԽՍՀՄ տեկտոնական առաջին քարտեզները (1952, 1956)։ ԽՍՀՄ պետական (1946) և լենինյան (1958) մրցանակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 459)։