Նիկոլայ Մորոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Մորոզով
Morozov1910.jpg
Ծնվել էհունիսի 25 (հուլիսի 7), 1854
ԾննդավայրԲորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Ռուսաստան
Մահացել էհուլիսի 30, 1946(1946-07-30)[1][2] (92 տարեկանում)
Մահվան վայրԲորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Ռուսաստան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունQ4029848? և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, աստղագետ, բանաստեղծ, գրող, հեղափոխական, քաղաքական գործիչ և պատմաբան
ԱշխատավայրQ4177218?
ԱմուսինXenia Borislavkaïa
Քաղաքական կուսակցությունCircle of Tchaikovsky, Առաջին ինտերնացիոնալ, Զեմլյա ի վոլյա և Narodnaya Volya
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և Լենինի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Q4401028?
Nikolai Alexandrovich Morozov Վիքիպահեստում

Մորոզով Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1854-1946), ռուս հեղափոխական և հասարակական գործիչ, գիտնական, գրող, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1932

1874 թվականին մտել է չայկովականների նարոդնիկական մոսկովյան խմբակի մեջ, մասնակցել «դեպի ժողովուրդ գնալու» շարժմանը։ 1874 թվականին Ժնևում խմբագրել է «Ռաբոտնիկ» («Работник») ամսագիրը, 1875 թվականին մտել է I Ինտերնացիոնալի Փարիզի կոմունայի բաժանմունքի կազմի մեջ։ 1875 թվականին ձերբակալվել է, 1877-1878 թվականներին՝ դատվել «193-ի գործով» , ապա՝ ազատվել։ 1878 թվականին մտել է «Զեմլյա ի վոլյա» («Земля и воля») կազմակերպության մեջ, եղել է համանուն ամսագրի խմբագիրներից։ 1879 թվականից՝ «Նարոդնայա վոլյա»-ի(«Народная воля») Գործադիր կոմիտեի և համանուն թերթի խմբկոլի անդամ։ 1880 թվականին Լոնդոնում ծանոթացել է Կառլ Մարքսի հետ։ 1881 թվականին նորից ձերբակալվել է և «20-ի գործով» (1882) դատապարտվել ցմահ տաժանակրության, մինչև 1905 թվականի նոյեմբերը մեկուսի բանտարկություն է կրել Շլիսելբուրգի ամրոցում։ Այդ շրջանում ուսումնասիրել է քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, մաթեմատիկա, պատմություն։ Հետագայում, ազատվելուց հետո, նվիրվել է գիտամանկավարժական գործունեության։ Գրել է (հիմնականում բանտում) «Նյութի կառուցվածքի պարբերական համակարգը» (1907), «Դ․ Ի․ Մենդելեևը և նրա պարբերական համակարգի նշանակությունը ապագայի քիմիայի համար» (1907) ուսումնասիրությունները։ Գրական ասպարեզում հանդես է եկել XIX դարի 70-ական թվականներին։ Մորոզովի «Բանտից» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է Ժնևում, 1877 թվականին։ Գրել է «Հայտնություն ի մեջ ամպրոպի և փոթորկի» (1907), «Մարգարեներ» (1914), «Քրիստոս» (1924-1932) և այլն, որոնք նվիրված են կրոնի և մշակույթի պատմությանը, ինչպես նաև «Պատմվածքներ իմ կյանքից» (1916-1918) հիշողությունների գիրքը։ 1917 թվականին մասնակցել է Մոսկվայի պետական խորհրդակցությանը։ 1918 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Լեսգաֆտի անվան բնագիտության ինստիտուտի տնօրենը։ Մորոզովի անունով են կոչվում Մորոզովիա մոլորակ-աստերոիդը և խառնարան Լուսնի վրա, ավան Լենինգրադի մոտ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Морозов Николай Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 55 CC-BY-SA-icon-80x15.png