Նիկոլայ Բերձենիշվիլի
Նիկոլայ Բերձենիշվիլի վրացերեն՝ ნიკოლოზ ალექსანდრეს ძე ბერძენიშვილი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 27 1894 (հունվարի 8 1895)[1] Գոգոլեսուբան, Չոխատաուրի շրջան, Վրաստան[1] |
Մահացել է | հուլիսի 16, 1965 (70 տարեկան) կամ հուլիսի 17, 1965[1] (70 տարեկան) Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Թբիլիսիի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն[2] |
Գիտական ղեկավար | Իվանե Ջավախիշվիլի |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Նիկոլայ (Նիկոլոզ) Ալեքսանդրի Բերձենիշվիլի (վրացերեն՝ ნიკოლოზ ბერძენიშვილი, դեկտեմբերի 27 1894 (հունվարի 8 1895)[1], Գոգոլեսուբան, Չոխատաուրի շրջան, Վրաստան[1] - հուլիսի 16, 1965 կամ հուլիսի 17, 1965[1], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1944), Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականին։ Աշխատությունները նվիրված են Վրաստանի միջնադարյան պատմությանը։ Ուսումնասիրել է ֆեոդալական հարաբերությունների ծագումը և զարգացումը, միջնադարյան Վրաստանի պետական կառուցվածքը, հողատիրության ձևերը, հասարակական հաստատությունները, ռուս-վրացական հարաբերությունները։ Հրատարակել է Վրաստանի պատմությանը վերաբերող փաստաթղթերի ժողովածուներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 425)։ ![]() |
- Հունվարի 8 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1965 մահեր
- Հուլիսի 17 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- 20-րդ դարի պատմաբաններ