Նիլս Պեթեր Մոլվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիլս Պեթեր Մոլվեր
Nils Petter Molvær Kongshaugfestivalen 2019 (224344).jpg
Ծնվել էսեպտեմբերի 18, 1960(1960-09-18)[1] (59 տարեկան)
Sula, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերջազ[2] և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտությունփողհար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր
ԳործիքներՇեփոր[2] և էլեկտրոնային երաժշտական գործիքներ
ԼեյբլECM Records?
ԿրթությունԳիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան
ՊարգևներSpellemann Award open category?, Buddyprisen?, Spellemann Award open category? և Spellemann Award open category?
Կայքnilspettermolvaer.com
Nils Petter Molvær Վիքիպահեստում

Նիլս Պեթեր Մոլվեր (նորվ.՝ Nils Petter Molvær, սեպտեմբերի 18, 1960), նորվեգացի ջազային փողահար և կոմպոզիտոր: Հայտարարություններում և ալբոմներում հաճախ ներկայանում է անվան սկզբնատառերով՝ NPM: Համարվում է սկանդինավյան նյու-ջազի պիոներներից մեկը[3]: Հանդիսանում է նորվեգական մի շարք հեղինակավոր երաժշտական մրցանակների մրցանակակիր: Հայտնի է նաև որպես ֆիլմերի և թատերական ներկայացումների երաժշտության հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլվերը ծնվել է 1960 թվականին Սուլա համայնքի վարչական կենտրոն Լանգեվագ քաղաքում։ 19 տարեկանում տեղափոխվել է Թրոնհեյմ, որտեղ սովորել է Բնական և տեխնիկական գիտությունների նորվեգական համալսարանում՝ ջազի բաժնում։ 1982 թվականին վերջացնելով ուսումը՝ սկսել է աշխատել երաժշտական տարբեր նախագծերում: Աշխատել է «Jazzpunkensemblet» և «Masqualero» խմբերի կազմում, որտեղ մասնակցել են նաև Արիլդ Անդերսենը և Յոն Քրիստենսենը: «Masqualero» խումբը «ECM Records»-ում թողարկել է մի քանի ալբոմ: Այս ձայնագրման ստուդիայի հետ երաժիշտը հետագայում երկար տարիներ համագործակցել է նաև որպես մենակատար: Հենց այդտեղ էլ 1997 թվականին թողարկվել է Մոլվերի առաջին սոլո ալբոմը՝ «Khmer»֊ը, որտեղ հեղինակը միախառնել է ջազը, հիփ հոփը, էմբիենտը և բրեյքբիտը: «ECM» ապրանքանիշով է թողարկվել նաև երաժիշտի երկրորդ սոլո ալբոմը՝ «Solid Ether»֊ը: Այս սկավառակի թողարկումից հետո Մոլվերը լքել է ստուդիան։ Հետագա ձայնագրությունները թողարկվել են Universal Music Group֊ում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջազի եվրոպական երկրպագուները նկատեցին երաժիշտին նրա առաջին իսկ ալբոմի թողարկումից հետո։ Սկավառակի վերաբերյալ գրվեցին բազմաթիվ դրական կարծիքներ: Ալբոմի թողարկման տարում Մոլվերին շնորհվեց Նորվեգիայի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկը՝ «Spellemannprisen»֊ը, որը հաճախ կոչվում է Գրեմմիի նորվեգական տարբերակ[4]։ Հետագայում նա այս մրցանակին արժանացավ ևս երկու անգամ: Իր երաժշտական գործունեության ընթացքում Մոլվերն ստացել է «Spellemannprisen» մրցանակը 5 անգամ: Առաջին երկուսը ստացել է, երբ «Masqualero» խմբի կազմում էր (խումբն այդ մրցանակին արժանացել է 3 անգամ, բայց առաջին մրցանակաբաշխության ժամանակ նա դեռ այս խմբի կազմում չէր): Որոշ քննադատներ[5] նշում են, որ Մոլվերի կյանքում մեծ դեր է ունեցել «ECM Records»-ի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը[6], ով բարեհաճ վերաբերմունք է դրսևորել երաժիշտի անհատական փորձերի նկատմամբ: Այխերը Մոլվերի աշխատանքում նկատել է գլխավորը, ինչին միշտ ուշադրություն էր դարձնում «ECM Records»-ը արտիստներ ընտրելիս․ Մոլվերի երաժշտության մեջ անմիջապես նկատվում է հյուսիսային կարոտը, ձայների նկատմամբ մեդիտատիվ վերաբերմունքը և մինիմալիզմը:

Մոլվերի երաժշտությունը կարելի է լսել տարբեր գեղարվեստական և փաստագրական ֆիլմերում, թատերական ներկայացումներում[7][8]։ Երաժիշտը համագործակցել է ռեժիսորներ Ստիգ Անդերսենի, Պետեր Նասոմի, Յուլյա Իվանովայի և այլոց հետ: Ֆիլմում հնչած հատընտիր աշխատանքներ 2008 թվականին լույս են ընծայվել «Re-Vision» ալբոմում, որտեղ Մոլվերը կատարել է ոչ միայն շեփորի, այլ նաև դուդուկի պարտիաներ: 2004 թվականին հատուկ Ամառային օլիմպիական խաղերի մշակութային ծրագրի համար Արիլդ Անդերսոնի հետ Մոլվերը գրել է երաժշտություն Սոփոկլեսի «Էլեկտրա» դրամայի համար[9]։

Համերգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլվերը հաճախ է ելույթ ունենում երաժշտական տարբեր հարթակներում: Ունկնդիրները գնահատում են նրա համերգները հետաքրքիր իմպրովիզացիաների և չկրկնվող հնչողության համար[7]: Պարբերաբար ելույթ է ունենում Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում: Մոլվերի հետ միասին հաճախ հանդես են գալիս այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Էյվինդ Օրսեթը, Բիլ Լասվելը և Զաքիր Հուսեյնը, Էրլանդ Դալենը, Սթիան Վեստերհուսը[4] և այլք:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Masqualero-ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986, 1991 - Spellemannprisen

Որպես մենակատար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - մրցանակ Կոնգսբերգում կայացած ջազի փառատոնում
  • 1997 - հաղթանակ Spellemannprisen-ի ազատ անվանակարգում
  • 1998 - Gammleng-ի մրցանակ «Ջազ» անվանակարգում
  • 2001 - գլխավոր մրցանակ Spellemannprisen-ի ազատ անվանակարգում
  • 2003 - Buddyprisen-ի մրցանակ
  • 2005 - ևս մեկ հաղթանակ Spellemannprisen-ի ազատ անվանակարգում

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Masqualero նախագծի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985: Bande A Part
  • 1987: Aero
  • 1990: Re-Enter

Անհատական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997: Khmer (ECM Records)
  • 2000: Solid Ether (Սիդսել Էնդրեսենի մասնակցությամբ) (ECM Records)
  • 2002: NP3 (Universal Music Group)
  • 2005: Er (Universal Music Group)
  • 2005: Edy (музыка к фильму)
  • 2008: Re-Vision (Universal Music Group)
  • 2009: Hamada[10] (Sula Records)
  • 2011: Baboon Moon
  • 2014: Switch

Վերահրատարակություններ, ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001: Recoloured
  • 2004: Streamer
  • 2005: Remakes
  • 2005: An American Compilation

Համատեղ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990: So I Write, Սիդսել Էնդրեսենի հետ համատեղ
  • 1990: Nonsentration, Յոն Բալկի հետ համատեղ
  • 1993: Exile, Սիդսել Էնդրեսենի հետ համատեղ
  • 1994: Small Labyrinths, Մերիլին Մազուրի հետ համատեղ
  • 1995: Hastening Westward, Ռոբին Շուլկովսկու հետ համատեղ
  • 1998: Electronique Noire, Jazzland-ի, EmArcy-ի և Էյվինդ Օրսեթի մասնակցությամբ
  • 2001: Radioaxiom, Բիլ Լասվելի հետ համատեղ
  • 2003: Electra, Արիլդ Անդերսենի հետ համատեղ
  • 2004: Seafarer's Song, Կյոտիլ Բյորնստադի հետ համատեղ
  • 2007: A Pure Land, Sienna-ի հետ համատեղ
  • 2007: Ataraxis, Deeyah-ի հետ համատեղ
  • 2008: Dome, Յոհան Էնդերսի հետ համատեղ
  • 2008: Corps Electriques, Էկտոր Զազուի հետ համատեղ
  • 2012: Manu Katche, Մանու Կեյչի հետ համատեղ
  • 2013: 1/1, Մորից ֆոն Օսվալդի հետ համատեղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]