Արիլդ Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիլդ Անդերսեն
Բնօրինակ անուննորվ.՝ Arild Andersen
Ծնվել էհոկտեմբերի 27, 1945(1945-10-27)[1] (78 տարեկան)
Strømmen, Շեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերջազ և smooth jazz
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջազ երաժիշտ, կոնտրաբասիստ և բասկիթառահար
ԳործիքներԿոնտրաբաս, կիթառ, բաս կիթառ և բաս[2]
ԼեյբլECM Records
ԱմուսինHege Schøyen?[3]
Պարգևներ
Կայքarildandersen.com
 Arild Andersen Վիքիպահեստում

Արիլդ Անդերսեն (նորվ.՝ Arild Andersen, հոկտեմբերի 27, 1945(1945-10-27)[1], Strømmen, Շեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր։ Համարվում է Սկանդինավիայի ամենահայտնի կոնտրաբաս նվագողը ջազային բեմում[5]։ Մի շարք նորվեգական և արտասահմանյան մրցանակների դափնեկիր է։ Աշխարհում երրորդն է ջազային պատմությամ մեջ, որ ստացել է Gammleng Award մրցանակ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիլդ Անդերսենը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 27-ին նորվեգական Լիլեսթրյոմ քաղաքում։ 1961 թվականից մինչև 1964 թվականը նվագել է կիթառ տեղական «The Riverside Swing Group» երաժշտական խմբում։ Դրանից հետո նա սկսել է կոնտրաբաս նվագել։ Հետո տեղափոխվում է Օսլո։ Սկզբնական ժամանակահատվածում Արիլդ Անդերսենը ելույթներ է ունենում Ռոյ Հելվինի տրիոյի կազմում։

1967-1973 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Արիլդ Անդերսենը դարձավ նորվեգացի ջազային երաժիշտ Յան Գարբարեկի կվարտետի անդամ։ Այդ քառյակի կազմի մեջ էին նաև երաժիշտներ Թերի Ռիպդալը և Յոն Քրիսթենսենը։ Խմբի կազմում եղած ժամանակահատվածում Արիլդ Անդերսենը մեծ ճանաչում գտավ։ Ելույթներ ունեցավ Կարին Կրոգի, Կյոտիլ Բյորնսթադի և Ջորջ Ռասելի հետ։ Հաճախակի նվագում էր ամերակացի ջազմենների հետ, որոնք գալիս էին հյուրախաղերի Նորվեգիա։ Նրա կոնտրաբասը հնչել է Ֆիլ Վուդսի, Դեկստեր գորդոնի, Չիկ Կորիայի, Սոննի Ռոլլինզի և այլ հայտնի ջազային կատարողների համերգներին։

1974-1991 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-ից 1974 թվականներին Արիլդ Անդերսենը ճանապարհորդել է Միացյալ Նահանգներում։ Այստեղ աշխատանքի է անցնում Սթիվ Կունի, Փոլ Բլեի և Ստեն գետցի հետ[7]։ Վերադառնալով հայրենի, Անդերսենը հավաքում է երաժիշտների և ստեղծում իր անդրանիկ խումբը, որը գոյություն ունեցավ մինչև 1979 թվականը։ Բացի դրանից, շուրջ վեց տարի, ջազային վոկալիստուհի Ռադկա Թոնեֆ խմբի երաժիշտն էր։ 1980-ական թվականներին Արիլդ Անդերսենը հիմնում է «The Arild Andersen Quintet» խումբը, որը հետագայում անվանափոխվեց և կոչվեց «Masqualero»: Այս խմբի կազմում նվագում էին Նիլս Պետեր Մոլվերը, Յոն Քրիսթենսենը, Յոն Բալկը և Թոր Բրյունբերգը։ Խմբի վերջին ալբոմը ձայնագրվել է 1991 թվականին։

1992-2015 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիլդի տրիոյի ելույթը Թուրքիայում։

1990-ական թվականների առաջին կեսին երաժիշտն ամբողջովին նվիրվեց իր խմբին։ Շատ փորձարարական աշխատանքներ կատարեց, որպեսզի միացնի ջազն ու էթնիկ երաժշտությունը։ 2014 թվականի դրությամբ խումբը ձայնագրեց ավելի քան քսան ալբոմներ։ 2009 թվականի հունվարին, Ֆրանսիայի Ջազի ակադեմիան Անդերսենին շնորհեց 2008 թվականի Եվրոպայի երաժիշտ տիտղոսը[7]։ Իսկ 2010 թվականին Օսլոյում տեղի ունեցող ջազ փառատոնի ժամանակ նրան շնորհեցին «Ella Award» մրցանակը։

2010 թվականին խումբն առաջին անգամ հյուրախաղերով այցելեց Ճապոնիա, իսկ դրանից մեկ տարիկ առաջ նաև Ռուսաստան և ելույթ ունեցավ մոսկովյան« Moscow Jazz Open» ջազ փառատոնին։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիլդ Անդերսենը Ունսեթ Սիգրիդի «Քրիստին, Լավրանսի դուստրը» ստեղծագործության բեմականացնելու նպատակով գրեց երաժշտություն։ Իսկ 2002 թվականին նա ներկայացրեց Սոֆոկլեսի «Էլեկտրա» ողբերգության երաժշտական տարբերակը։ Ընդ որում, այս ստեղծագործության պրեմիերան տեղի ունեցավ Աթենքում՝ 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ[8]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969՝ Buddyprisen մրցանակ, Նորվեգիայի ջազային խորհրդի կողմից 1975՝ «Տարվա բասիստ» European Jazz Federation-ի կողմից
  • 1983՝ 1986, 1991՝ Spellemannprisen նորվեգական մրցանակ
  • 1984՝ Gammleng Award մրցանակ «Դասական ջազ» անվանակարգում
  • 2009: «Музыкант Европы-2008» по версии французской Academie du Jazz
  • 2010: «Ella Award» Oslo Jazz Festival փառատոնի շրջանակներում

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարի կամ երկրորդ ղեկավարի դերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975: Clouds in My Head (ECM)
  • 1977: Shimri (ECM)
  • 1978: Sheila (SteepleChase), Շեյլ Ջորդանի հետ համատեղ
  • 1978: Green Shading into Blue (ECM)
  • 1981: Lifelines (ECM)
  • 1981: A Molde Concert (ECM), Ջոն Թեյլորի, Բիլ Ֆրիսելի և Ալֆոնս Մուզոնի հետ համատեղ
  • 1990: Sagn (ECM)
  • 1993: Arv (Kirkelig Kulturverksted)
  • 1994: If You Look Far Enough (ECM), Ռալֆ Թաուների և Նանա Վասկոնսելոսի հետ համատեղ
  • 1995: Kristin Lavransdatter (Kirkelig Kulturverksted)
  • 1997: Hyperborean (ECM)
  • 1998: Sommerbrisen (Kirkelig Kulturverksted), Ֆրոդ Էլնիսի և Ստիան Կարսթենսենի հետ համատեղ
  • 2003: Julegløggen (Kirkelig Kulturverksted), Ֆրոդ Էլնիսի և Ստիան Կարսթենսենի հետ համատեղ
  • 2004: The Triangle (ECM), Վասիլի ցաբրոպուլոսի և Ջոն Մաշալի հետ համատեղ
  • 2005: Electra (ECM)
  • 2006: Høstsløv (Kirkelig Kulturverksted), Ֆրոդ Էլնիսի և Ստիան Կարսթենսենի հետ համատեղ
  • 2008: Live at Belleville (ECM), Պաոլո Վինաչիի և Թոմ Սմիթի հետ համատեղ
  • 2012: Celebration (ECM),Շոտլանդիայի ազգային ջազային նվագախմբի հետ համատեղ
  • 2014: Mira (ECM), Պաոլո Վինաչիի և Թոմ Սմիթի հետ համատեղ

Որպես մասնակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Եկիմովի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013: Glass Song (L & H Production)
  • 2015: LIONS (L & H Production)
  • 2015: EVERBLUE (L & H Production)

Կյոտիլ Բյորնսթադի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973: Åpning (Philips)
  • 1976: Finnes Du Noensteds Ikveld (Kirkelig Kulturverksted)
  • 1990: The Shadow (Kirkelig Kulturverksted)
  • 1990: Odyssey (Kirkelig Kulturverksted)
  • 2004: Grace (Universal)
  • 2007: Devotions (Universal)
  • 2013: La Notte (ECM)

Դոն Չերիի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968: Eternal Rhythm (MPS)

Քրիս Դանտեսի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014: Oslo Odyssey (BLM)

Յան Գարբարեկի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969: Esoteric Circle (Flying Dutchman)
  • 1970: Afric Pepperbird (ECM)
  • 1971: Sart (ECM)
  • 1972: Triptykon (ECM)

Ջորջ Ռասելի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971: The Essence of George Russell (Sonet)
  • 1982: Trip to Prillarguri (Soul Note)
  • 1983: Listen to the Silence (Soul Note)

Թերի Ռիպդալի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971: Terje Rypdal (ECM)

Բոբո Ստենսոնոյի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971: Underwear (ECM)

Պել Տոուսենի, Թերի Ռիպդալի և Յոն Քրիսթենսենի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977: No Time For Time (Zarepta)

Շեյլ Ջորդանի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978: Sheila (SteepleChase)

Դեվիդ Դարլինգի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981: Cycles (ECM)

Բիլ Ֆրիսելի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982: In Line (ECM)

Masqualero-ի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983: Masqualero (Odin)
  • 1986: Bande a Part (ECM)
  • 1988: Aero (ECM)
  • 1991: Re-Enter (ECM)

Վասիլի Ցաբրոպուլոսի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999: Achirana (ECM)

Մարկուս Շտոկհաուզենի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000: Kartā (ECM)
  • 2002: Joyosa (Enja)
  • 2008: Electric Treasures (Aktivraum)

Կարստեն Դալեմի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002: The Sign (Stunt)
  • 2003: Moon Water (Stunt)
  • 2006: Short Fairytales (EmArcy)
  • 2012: Space Is the Place (Storyville)
  • 2013: Under the Rainbow (Storyville)

Ֆերենց Սնետբեգի և Պաոլո Վինաչիի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004: Nomad (Enja)

Էնդի Շեպարդի հետ համատեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008: Movements in Colour (ECM)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Montreux Jazz Festival Database
  3. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. Utnevnelse til St. Olavs OrdenNorwegian royal family.
  5. «Северяне разогрели Дом музыки» (ռուսերեն). Коммерсант.
  6. «Arild Andersen, Bassist, Composer» (անգլերեն). listento.no. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. 7,0 7,1 «Биография» (ռուսերեն). Вся Норвегия на русском.
  8. «Рецензия на альбом Electra» (անգլերեն). allaboutjazz.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիլդ Անդերսեն» հոդվածին։