Նեյչրս Վալլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Նեյչրս Վալլի
Nv01.jpg
Կոորդինատներ: 33°58′48.32″ հվ. լ. 23°33′32.33″ ավ. ե. / 33.9800889° հս․. լ. 23.5589806° ավ. ե. / 33.9800889; 23.5589806
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1779 թ.
Հեռախոսային կոդ044
Փոստային ինդեքսներ7130
##Նեյչրս Վալլի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Red pog.png

Նեյչրս Վալլի (անգլ.՝ Nature's Valley, Բնական հովիտ), գյուղ, ՀԱՀ Արևմտյան Կապի գավառի Էդենի շրջանի Բիտոու տեղական ինքնավարությունում:

Աշխարհագրություն, նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին, այն ձգվում է ափով շուրջ 1,7 կմ երկարությամբ, 300-400 մետր լայնությամբ: Գյուղի արևելյան մասում գտնվում է Գրուտ գետի գետաբերանը, իսկ դրանից անմիջապես հետո սկսվում է Ցիցիկամայի լեռնաճյուղավորումները: Նեյչրս Վալլին համարվում է այսպես կոչված Այգու ճանապարհի մի մասը և տեղակայված է Ցիցիկամա ազգային պարկի տարածքում: Գյուղով է անցնում R102 ավտոմայրուղին:

Գյուղի մերձակայքով են անցնում մի քանի զբոսաշրջային հետիոտնակին արահետներ, մասնավորապես Գրուտի գետաբերանում է ավարտվում 41 կիլոմետր երկարությամբ Ջրասամույրի արահետը[1]: 1858 թվականին նկարագրված Orachrysops niobe թիթեռնիկը երկար ժամանակ համարվում էր անհետացած, մինչև նորից 1977 թվականին չնկատվեց Նեյչրս Վալլիում: Նեյչրս Վալլիում կա շուրջ 50 շենք, մեկ խանութ, բանկ չկա:

Նեյչրս Վալլիից 8 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Բլուկրանս կամուրջը, որը հայտնի է աշխարհում ամենաբարձր բանջի թռիչքուղով[2]: Նեյչրս Վալլիից 6,5 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվում է աշխարհի ամենախոշոր «Եդեմի թռչուններ» արգելոցը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վայրում կյանքի ամենահին հետքերը թվագրվում են մեկ միլիոն տարի: Շուրջ 10000 տարի առաջ այստեղ ապրել են բուշմենները, որոնց հետագայում դուրս են մղել հոտենտոտները:

Բրիտանացի զինծառայող ճարտարապետ, նկարիչ և բնագետ Չարլզ Կոլյե Միշելը 1883 թվականին ճամփորդելով այս վայրերում գրել է «Այստեղով անհնար է անցնել, Պլետտենբերգ-Բեյից մինչև Ցիցիկամայի շրջան նույնիսկ արահետ չկա»: 1867 թվականից մինչև 1883 թվականը ճարտարագետ Թոմաս Բեյնի կողմից կառուցվեց Ջորջից մինչև Նայսն ընկած ճանապարհը, որը ստացավ «Յոթ լեռնանցքների ճանապարհ» անվանումը: Այս հսկայական շինարարության ընթացքում կառուցվեց Grootrivier Pass ոչ մեծ ճյուղավորումը, որը Նեյչրս Վալլին կապում էր արտաքին աշխարհի հետ:

Տեսարան Գրուտ գետից

Դրանից հետո գյուղում սկսեցին հայտնվել առաջին եվրոպացի մշտական բնակիչները: Առաջիններից մեկը, ոմն Հենդրիկ Յակոբուս Հերմանուս Բարանդոն էր, ով այստեղ գնեց 69 հեկտար հողատարածք: Այս մարդը շատ էր մտահոգվում տարածաշրջանի կուսական անտառների պահպանմամբ, բայց միաժամանակ անխնա և անխոհեմաբար ոչնչացնում էր կենդանական աշխարհի ներկայացուցիչներին: Հենդրիկը հայտնի է նաև նրանով, որ ամուսնացել էր երեք անգամ, ընդհանուր առմամբ ունեցել էր 19 երեխա, որոնցից մեկը 1881 թվականին սպանել է այդ տարածքի վերջին փղին:

Տեսարան Ցիցիկամայից, Սամուել Դանիելի 1801 թվականին արված կտավը, պատկերված են ասիական փղեր Ցիցիկամայի անտառում

1941 թվականին երկար հորդորներից հետո Բարանդոյի հետնորդները համաձայնեցին վաճառել իրենց պատկանող հողակտորի մի մասը: Տասը հոգանոց գնորդների խմբին, մեկ հեկտարից մի փոքր պակաս հողատարածքը վաճառվեց 755 Ֆունտ ստերլինգով: 1943 թվականին բարոն Ուլրիխ Բերը Կուրզեմեից սկսեց Բարանդոների մնացած հողատարածքի գնման գործընթացը, որը հաջողությամբ ավարտվեց տասը տարի հետո: 1953 թվականին բնակավայրը ստացավ պաշտոնական կարգավիճակ և նրա նոր տիրոջ կողմից կոչվեց Նեյչրս Վալլի (Բնական հովիտ):

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Նեյչրս Վալլիում մշտապես բնակվում էր 460 մարդ, այդ թվում, սև աֆրիկացիներ (հիմնականում բանտու) 53,7 %, սպիտակներ 32,4 %, գունավորներ 11,5 %, հնդկացիներ և ասիացիներ 2 %, այլ բնակիչներ 0,4 %: Իրենց մայրենի լեզուն աֆրիկաանսն են համարում 60,4 %-ը, հարավաֆրիկյան անգլերեն՝ 28,9 %-ը, կոսան՝ 5,7 %-ը, հարավային նադեբելը՝ 2,5 %-ը, այլ լեզուներ՝ 2,5 %-ը[3]: Տարվա եղանակից և շաբաթվա օրերից կախված Նեյչրս Վալլիի բնակչությունը տատանվում է 100-ից մինչև 2000 մարդու սահմաններում[4]:

Nature's Valley02.jpg
1000px

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]