Եդեմի թռչուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եդեմի թռչուններ
Birds of Eden-002.jpg
Տեսակկենդանաբանական այգի
ՏեղագրությունԷդեն Flag of South Africa.svg ՀԱՀ
Հիմնադրվածդեկտեմբերի 15, 2005
ՏեսակներCape Starling?[1], Knysna Turaco?[2] և Spotted Thick-knee?[3]
Կայքbirdsofeden.co.za
Կոորդինատներ: 33°57′46.800000100003″ հվ. լ. 23°29′0.60000009999775″ ավ. ե. / 33.96300000002777608° հս․. լ. 23.4835000000277780430° ավ. ե. / 33.96300000002777608; 23.4835000000277780430
Birds of Eden Վիքիպահեստում

Եդեմի թռչուններ (անգլ.՝ Birds of Eden), աշխարհի ամենախոշոր ավիարիան: Գտնվում է Էդենի շրջանում (Արևմտյան Քեյփի գավառ, ՀԱՀ):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիարիան բացվել է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին: Այն իրենից ներկայացնում է ցանցով ծածկված 2,3 հեկտար կուսական անտառի մի հատված (ցանցով ծածկված մակերեսը կազմում է 3,2 հեկտար), որտեղ ապրում են ավելի քան 200 տեսակի շուրջ 3500 թռչուններ (2014 թ.): Տարածքում կառուցված է 1,2 կմ հետիոտնային արահետ, այդ թվում դրա երեք քառորդը կառուցված է ծովի մակարդակից բարձր, այնպես որ այցելուները կարող են ուսումնասիրել թռչուններին նրանց կյանքի տարբեր մակարդակներում: Ցանցը պահում են 2-ից 34 մետր բարձրությամբ հենասյուներ, ամենաբարձր մակարդակը հասնում է 55 մետրի: Ցանցի քաշը կազմում է 80 տոննա, ավիարիայի ծավալը 375372 մ³[4]: Ավիարիայի տարածքում կա փոքրիկ բնական կիրճ ջրվեժով և 200 տեղանոց ամֆիթատրոն: Հաստատությունը բաց է ամեն օր ժամը 08-00-ից մինչև 17-00[5]:

Ավիարիայից մոտավորապես 700 մետր հյուսիս- արևմուտք անցնում է N2 ավտոմայրուղին: Մոտակա բնակավայրերն են` Կուրլենդը (1,5 կմ հյուսիս-արևելք), Կյուրբոմշտրանդը (5 կմ հարավ- արևմուտք) և Նոյչերս-Վալլին (6,5 կմ հարավ- արևելք), բոլոր հեռավորությունները նշված են ուղիղ գծով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]