Նեղ սևամարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեղ սևամարմին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Սևամարմիններ
Տեսակ Նեղ սևամարմին
Լատիներեն անվանում
Laena constricta


Նեղ սևամարմին (լատին․՝ Laena constricta), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3,5-4 մմ մարմնի երկարությամբ, նեղ, թույլ փայլով, թեթևակի ուռուցիկ մանր բզեզ է՝ կարմրադարչնագույնից մինչև մուգ դարչնագույն գունավորմամբ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանում, Նախիջևանում։ Հայտնի է Արարատյան հարթավայրի մի քանիշ կետերից՝ Երևանի շրջակայքից (Նուբարաշեն, Ջրվեժ, «Էրեբունի» պետական արգելոց գյուղեր), Կոտայքի (Հանցավան գյուղ) և Արարատի (Երասխ գյուղ) մարզերից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են տարբեր տեսակի կիսաանապատներում՝ ինչպես աղուտայինում, այնպես էլ տափաստանաբուսայինում, հանդիպում՝ ապրիլ, հունիս ամիսներին քարերի տակ, գիշերը թռչում են դեպի լույսի աղբյուր։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները կայուն է, ոչ բարձր։

Վտանգման հիմնական գործոնները հողերի գյուղատնտեսական յուրացումն է և խոցելի չոր էկոհամակարգերում անասունների գերարածեցումը։

Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.