Սևամարմիններ
Սևամարմիններ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Tenebrionidae
|
Սևամարմիններ (լատ.՝ Tenebrionidae), բզեզների ընտանիք, կա 20000 տեսակ, որոնցից 1775-ը գտնվում է Եվրոպայում, Ռուսաստանում` 245, Ուկրանիայում` 102։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմինը (անապատային ձևերի) հիմնականում միագույն սև է՝ ծածկված հեշտ մաքրվող կապույտ փառով։ Անտառում հանդիպում են վառ գունավորված ձևեր։ Գլխին՝ աչքերի առջևում, կա ելուստ, որի տակ թաքնված է բեղիկների հիմքը։ Բեղիկները թելաձև են կամ համրիչաձև, շատ հազվադեպ գագաթը լայնացած է և կազմում է 3-4-հատվածանի գուրզ։ Թրթուրները (կեղծ լարաթրթուրներ) զարգանում են հողում, գլանաձև են, ուժեղ խիտինավորված, կիսաշրջանաձև գլխով, փորը հաճախ վերջավորվում է սուր ծայրով կամ վեր բարձրացած, երբեմն՝ թրաձև ծռված 2 ատամներով (ուրոգոմֆներ)։ Աբեթասնկերի մեջ զարգացող թրթուրները սպիտակ են, փափուկ։ Հիմնականում բուսակեր են, շատ տեսակներ պատահական գիշատիչներ են և մահացած նյութերով սնվող։ Մի քանի անտառային տեսակներ օգտակար են. զարգանում են կեղևի տակ, սնվում փայտակեր միջատներով։ Վնասակար տեսակներից մի քանիսը զարգանում են հողում, սնվում բույսերի (նաև մշակաբույսերի) հաշվին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |