Նելլո Մուզումեչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլո Մուզումեչի
 
Կուսակցություն՝ Italian Social Movement - National Right?[1], National Alliance?[2] և The Right?[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պատմաբան
Ծննդյան օր հունվարի 21, 1955(1955-01-21)[2] (69 տարեկան)
Ծննդավայր Միլիտելո ին Վալ դի Կատանիա, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[2]
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ nellomusumeci.it

Սեբաստիանո Մուզումեչի (իտալ.՝ Sebastiano Musumeci, հունվարի 21, 1955(1955-01-21)[2], Միլիտելո ին Վալ դի Կատանիա, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[2]), առավել հայտնի է որպես Նելլո Մուզումեչի (իտալ.՝ Nello Musumeci), իտալացի քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միլիտելլո քաղաքում (Կատանիա)։ Երեք երեխաների հայր է, բանկիր և հրապարակախոս, ծայրահեղ աջ Իտալական սոցիալական շարժման անդամ։ 1990-ական թվականներին նա Կատանիայի նահանգային խորհրդի անդամ էր[3]։

1980-ական թվականներին եղել է Աչիրեալեի լրագրության ինստիտուտի դասախոս, Սիցիլիայի մամուլի ասոցիացիայի գավառական կազմակերպության քարտուղարի տեղակալ։ Մասնակցել է Սիցիլիայի քաղաքական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Istituto siciliano di studi politici ed economici (ISSPE)) հիմնադրմանը[4]։

1994 թվականի փետրվարի 13-ին դարձել է Կատանիա նահանգի ժողովրդականորեն ընտրված առաջին նախագահը և Իտալիայում նահանգային վարչակազմի ամենաերիտասարդ ղեկավարը։ 1998 թվականին նա վերընտրվել է քվեարկության առաջին փուլում և պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը` 2003 թվականի մայիսը։

1994 թվականից 2009 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ (մինչև 2007 թվականը՝ Ազգային դաշինքից, այնուհետև՝ «Աջերի» կուսակցությունից)։

2005 թվականին նա դարձել է Սիցիլիական դաշինքի համահիմնադիրներից մեկը, որը 2006 թվականին ստացել է ձայների 5,27%-ը տարածաշրջանային ընտրություններում, իսկ 2008 թվականին անդամագրվել է Աջերի կուսակցությանը[5]։

2011 թվականի ապրիլի 18-ից նոյեմբերի 16-ը Բերլուսկոնիի չորրորդ կառավարությունում եղել է աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության կրտսեր պետքարտուղար[6]։

2012 թվականին կրկին հաղթել է Սիցիլիայի տարածաշրջանային ընտրություններում` այս անգամ աջակցելով աջակենտրոն «Ազատության ժողովուրդ» կուսակցությանը, բայց Ջանֆրանկո Միչիկեի «դասալքության» պատճառով, որը պառակտել էր աջ կենտրոնամետների ճամբարը, հաջորդել է քաղաքական աղետ. ընտրությունների արդյունքներով ձախ կենտրոնամետների թեկնածու Ռոզարիո Կրոչետան ստացել է ձայների 30,47%-ը, Մուզումեչին` 25,73%-ը, Միչչիկին՝ 15,47%-ը։

Լքելով «աջերին»՝ 2015 թվականին հիմնել է իր սեփական #Diventerà Bellissima շարժումը։

Սիցիլիայի նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 3-ին Սիլվիո Բերլուսկոնին, Ջորջա Մելոնին և Մատեո Սալվինին ստորագրել են ընտրական համաձայնագիր, որով աջակցում էին Մուզումեչիին` որպես Սիցիլիայի նոր ընտրությունների թեկնածու[7]։

2017 թվականի նոյեմբերի 5-ին 39,8 % արդյունքով նա Սիցիլիայի նահանգային ընտրություններում հաղթել է` «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության, #Diventerà Bellissima շարժման և տեղական 3 ցուցակների մասնակցությամբ աջակենտրոն բլոկի աջակցությամբ[8]։

2017 թվականի նոյեմբերի 18-ին Պալերմոյի վերաքննիչ դատարանը պաշտոնապես հռչակել է Մուզումեչիին որպես ընտրված նահանգապետ, որից հետո նա ուղևորվել է նահանգապետի նստավայր՝ Օռլեանի պալատ, հեռացող Կրոչետայից նահանգապետի իշխանությունն ստանձնելու արարողության համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://pti.regione.sicilia.it/portal/page/portal/PIR_PORTALE/PIR_IlPresidente/PIR_Presidenti20171947/PIR_Biografie/PIR_Nellomusumeci (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 6. Wahlperiode | Sebastiano (Nello) MUSUMECI | Abgeordnete | Europäisches Parlament (գերմ.) — 1955.
  3. «Nello Musumeci». Candidato (իտալերեն). la Repubblica. 2014 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. «Nello Musumeci, una storia a destra» (իտալերեն). ANSA. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. Alessandro Cipolla (2017 թ․ նոյեմբերի 2). «Chi è Nello Musumeci? Biografia e sondaggi del candidato centrodestra alle elezioni in Sicilia» (իտալերեն). Money. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Sebastiano Musumeci». Portale storico (իտալերեն). Палата депутатов Италии. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Fabio Albanese (2017 թ․ նոյեմբերի 2). «Il "patto dell'arancino" nella trattoria dove i rossi e i neri "facevano la pace"» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «Elezioni regionali Sicilia 5 novembre 2017» (իտալերեն). la Repubblica. 2017 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. «Sicilia, Nello Musumeci proclamato presidente della Regione» (իտալերեն). TGCOM24. 2017 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլո Մուզումեչի» հոդվածին։