Նեթբուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Acer Aspire One

Նեթբուք (անգլ.՝ net — «Ցանց» и notebook — «նոթբուք»), դյուրակիր համակարգիչ համեմատաբար ավելի թույլ հզորությամբ, հիմնականում նախատեսված է Համացանց մուտք գործելու համար։ Օժտված է էկրանի ոչ մեծ չափերով՝ 7-10,1 դյույմ, ցածր էլեկտրաէներգիայի սպառմամբ, ոչ մեծ քաշով և համեմատաբար ցածր գնով։

Չափերով և ֆունկցիանալով նեթբուքը զբաղեցնում է միջանկյալ հորիզոնական բջջային ինտերնետ-սարքերի և Handheld PC և սուբնոբուքերի շրջանում։

UMPC-ից նեթբուքերը տարբերվում են նրանցում օգտագործվող սովորական էկրաններով, որոնք անզագայուն են հպմանը։ Այս պահը համարվում է վիճելի, քանի-որ որոշ արտադրողներ և մասնագետները նեթբուքերը դասում են UMPC շարքին։

Շատ օգտատերերի համար սովորական դյուրակիր համակարգիչներից նեթբուքերը հիմնականում տարբերվում են՝ փոքր չափերով, օպտիկական սկավառակաընթերցիչի բացակայությունով և ներքին տեղադրված վեբ-տեսախցիկով և խոսափողով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Psion netBook
HP 2133 Mini-Note PC

Իսկզբանե «նեթբուք» տերմինը օգտագործվել է 1999 թվականին Psion ընկերության կողմից, իրենց կողմից ստեղծված գրպանային անհատական համակարգիչների համար, որոնք օժտված էին ոչ մեծ հզորությամբ[1]։ Psion netBook-ը ծալված վիճակում (ստեղնաշարը շարժական է), 7,7 դյույմ էկրանով և 640x480 կետայնություն էկրանով նոթբուք է։ Նրանում տեղադրված է StrongARM պրոցեսսոր 190 ՄՀզ հաճախությամբ և աշխատել է EPOC32 Release 5 օպերացիոն համակարգով։ Հետագայում, 2003 թվականին թողարկվեց թարմացված տարբերակ Psion Teklogix netBook Pro, որը հիմնված էր xScale պրոցեսսորի վրա և աշխատում էր Windows CE օպերացիոն համակարգով։

2005 թվականին սկսվեց OLPC նախագիծը, որը նպատակ ուներ ստեղծել էժան դյուրակիր համակարգիչ՝ XO-1-ը, որը նախատեսված էր զարգացող երկրերի երեխաների համար։ Համաձային այս նախագծի, 7,5 դյույմ էկրան ունեցող նոթբուքի գինը չպետք է գերազանցի 100 դոլլարը, այդ թվում նա պետք է ապահովեր մուտքը դեպի Համացանց անլար կապի միջոցով և աշխատանքը տեքստային խմբագրիչներով։ 2007 թվականին նախագիծը գործնականում ավարտված էր, սարքի արժեքը կազմում էր 180 դոլլար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում գնի նվազեցման համար մինչև հայտարարվածը և մշակվում է նոթբուքների նոր տարբերակը։

2007 թվականի գարնանը COMPUTEX Taipei ցուցահանդեսի ժամանակ ASUS ընկերությունը ներկայացրեց նոր սուբնոուտբուք Eee PC-ը, որը ստեղծված էր Intel Celeron M պրոցեսսորի վրա և ուներ 7 դյույմ անկյունագծով էկրան, որպես նախնական գին որոշվել էր 199 դոլլարը։ Սարքի վաճառքը սկսել է 2007 թվականի հոկտեմբերին։ Սարքի իրական գինը մինիմալ կոմպլակետով կազմում էր 250 դոլլար։

2007 թվականի հոկտեմբերի 15-ին Intel-ը հայտարարեց նոր բջջային պրոցեսսորի մշակման մասին, մասնավորապես OLPC տեսակի համար՝ Atom[2]։

2008 թվականի փետրվարին, նեթբուք տերմինը նորից օգտագործվեց Intel-ի կողմից, գերէժան և ոչ մեծ էկրանով նոթբուքները նկարագրելու համար[3]։ Այսպիսով սուբնոութբուքերի շարքից առանձնացվեց նոր կատեգորիա՝ «նեթբուք»։ Intel-ը սկսեց սեփական նախագծի իրականացումը, որի նպատակը զարգացող երկրերի երեխաների համար գերէժան համակարգիչների ստեղծումն էր՝ Classmate PC։

2008 թվականի հուլիսի 3-ին Intel ներկայացրեց Diamondville միջուկի հիման վրա ստեղծված Atom պրոցեսսորը, որը նախատեսված էր նեթբուքերում օգտագործելու համար։ 2008 թվականի ամռան և աշնան ընթացքում բազմաթիվ արտադրողներ ներկայացրեցին իրենց նոթբուքերը ստեղծված Intel Atom պրոցեսսորների հիման վրա։ Մի շարք նեթբուքների գները գերազանցում էին 500 դոլլարը և նրանք ուղղակիորեն մրցակցում էին բյուջետային նոթբուքների հետ, որոնց էկրանի անկյուագիծը կազմում էր՝ 14,1 - 15,4 դյույմ։

Բացի դա 2008 թվականի աշնանը որոշ չինական արտդրողներ ներկայացրեցին դյուրակիր սարքեր 7 դյույմ անկյունագծով, հիմնված ARM պրոցեսսորների հիման վրա և աշխատում էին Windows CE[4] և Linux օպերացիոն համակարգերով[5][6]։ Օգտագործվող ARM պրոցեսսորները և նրանցով աշխատող օպերացիոն համակարգերը թույլ են տալիս, այս սարքերը դասել Handheld PC դասին, սակայն նրանք չափերով տարբեր են։ Այսպիսի նեթբուքերի գինը չի գերազանցում 100 դոլլարը։

2008 թվականին դյուրակիր համակարգիչների համաշխարհային ցուցահանդեսների քանակը, պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց անհատական համակարգիչներինի թվին[7]։

2010 թվականի ՏՏ-ցուցահանդես CES 2010-ի շրջանակներում ցուցադրվեց էներգիաարդյուավետ նեթբուքներ ստեղծված Intel Pine Trail պլատֆորմի վրա, որը իր մեջ ներառում էր Intel Atom N450 պրոցեսսորներ[8]։

2011 թվականի հունվարի AMD ընկերությունը ներկայացրեց էներգիաարդյունավետ նեթբուքներ AMD Brazos պլատֆորմի հիման վրա, որի մեջ տեղադրված էր Bobcat միջուկով AMD C-50, E-350 պրոցեսսորներ և նաև 6000 սերիաի Radeon HD վիդեոպրոցեսսոր։

2012 թվականի վերջին հայտնի արտադրողներ՝ ASUS-ը և Acer-ը, հայտարարեցին, որ դադրեցնում են այս կատեգորիաի նեթբուքերի արտադրությունը[9]։

Սարքային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեթբուքներում օգտագործվում է տնտեսող պրոցեսսորներ և համակարգային լոգիկայի հավաքածու։ Գրեթե բոլոր նեթբուքերը հագեցված են Wi-Fi մոդուլով, իսկ որոշ մոդելներ անգամ ունեն Bluetooth։ Սովորաբար ունենում են մուլտիֆորմատային քարտի ընթերցիչ։ Շատ քիչ դեպքերում բացակայում է օպտիկական սկավառաընթերցիչը։

Նեթբուքերի սկզբնական շարքը սարքավորված էին միայն ոչ մեծ ծավալով SDD-կրիչներով, սակայն ներկայիս շատ մոդելներում տեղադրված է մեխանիկական HDD։

Այս կատեգորիայի սարքերի համար Intel ընլերություն մշակել է հատու պրացեսսոր Intel Atom-ը, որը օգտագործվում է շատ նեթբուքերում։ Ինչպես նաև AMD ընկերությունը մշակել է հատուկ AMD Brazos պլատֆորմը, որը հատուկ նախատեսված է բջջային համակարգիչներում, այդ թվում նաև նեթբուքերում օգտագործելու համար։ Բացի Intel Atom-ից և AMD Fusion-ից, նեթբուքերում գործածում են գտնել նաև Intel Celeron M ULV, VIA C7-M, VIA Nano, AMD Geode, ինչպես նաև Athlon Neo պրոցեսսորները։

Կան նեթբուքերի մոդելներ, որոնք օժտված են սենսորային էկրանով, օրինակ՝ Lenovo S10-3T, ASUS EEE PC T91MT, ASUS EEE PC T101MT, Medion Akoya Mini 1315։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե նեթբուքերում տեղադրվում են տարբեր ՕՀ-ներ՝ GNU/Linux (Ubuntu, Chrome OS) կամ Windows (Windows Vista, Windows 7, Windows 8, Windows 10), սակայն օգտատերը ինքը կարող է տեղադրել իր համար հարմար ցանկացած ՕՀ։ Շատ նեթբուքերը ապահովում են ОС Android-ով աշխատանքը։

2011 թվականին շուկայում հայտնվեցին առաջին խրոմբուքերը՝ նեթբուքեր, որոնք աշխատում էին Chrome OS-ով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Psion continues to extend the reach of e-business strategies beyond the enterprise…announces support for oracle8i lite on its new netbook device Արխիվացված է Հունիս 8, 2011 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  2. «Intel to unveil OLPC chips in Shanghai next April»։ ???։ 15 октября 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է ??? 
  3. Intel-Sets-Out-Netbook-and-Nettop-Plans(անգլ.)
  4. Ноутбук за $100?! Реальность или миф? 3DNews
  5. Linux нетбук от HiVision за $98
  6. HiVision Shows Off Sub-$100 Linux Mini Laptop(անգլ.)
  7. Ноутбуков теперь продаётся больше чем десктопов
  8. Компьютеры HP на базе новейших процессоров Intel 3DNews
  9. «Закат эры нетбуков»։ Mail.Ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին։ Վերցված է 2012-12-27