Կոշտ կրիչ
Կոշտ կրիչ (անգլ.՝ solid-state drive, SSD), համաակարգչային էներգիայից ոչ կախված ոչ մեխանիկական համակարգչային հիշողության սարք, հիմնված միկրոսխեմային հիշողույան վրա կոշտ սկավառակի ալտերնատիվ միջոց է։ Բացի միկրոսխեմային հիշողությունից, SSD-ին պարունակում է կառավորղ սխեմա։ Կոշտ կրիչի ավելի հաճախ օգտագործվում է ֆլեշ-հիշողություն, ինչպիսին է NAND պահպանելու համար, սակայն կան դեպքեր երբ կրիչը ստեղծվում է DRAM բազայի հիման վրա, այսպիսի պարագայում օգտագործվում է հոսաքնի առանձին հոսանքի աղբյուր։
Ներկայումս կոշտ կրիչները օգտագործվում է ոչ միայն դյուրակիր համակարգիչների մեջ, այլ նաև համակարգիչների մեջ հզորացնելու նպատակով։ Այս պահին ավելի արդյունավետ է M.2 ֆորմատի կրիչները, սրանք ավելի արագ են աշխատում ու դրա շնորհիվ ձայնագրման և ընթերցման արագությունը կարող է հասնել 3800 մեգաբայթ վայրկյանում։
Համեմատած կոշտ սկավառակի հետ ավելի փոքր են ու ունեն ավելի քիչ քաշ, աշխատանքում անձայն են, ինչպես նաև ավելի դիմացկուն են և ունեն ավելի արագ ձայնագրման արագություն։ Սակայն սա ավելի թանկ է։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
SSD իրենից ներկայացնում է սարք, որը ունակ է պահպանել տվյալներ միկրոսխեմաներում։ Սրանց ստեղծման պատճառը կայանում է նրանում, որ կոշտ սկավառակը դանդաղ է կատարում ֆայլերի վերամշակում։ Խնդիրը լուծման է գալիս կոշտ կրիչը, որը աշխատում է մի քանի անգամ արագ [1]։
SSD միկրոսխեմային ֆլեշ-հիշողություն օգտագործելու շնորհիվ տարբերվում է կոշտ սկավառակից որում օգտագործվում է մագնիսային պլաստիններ։ Ելնելով դիզայնից 2011 թ․ մշակվեց SDD-ի ներկայի տեսքը ` NVMe - անգլ.՝ Non-Volatile Memory Express, որը արդեն սպասարկվում էր Windows-ի կողմից։ Ներկայիս մայրական սալիկների մեծամասնությունը սպասարկում են NVMe պրոտոկոլ։ Ինչի պատճառով մի քանի SDD մոդելներ արտադրվում են երկու տեսակով ՝ АHCI և NVMe [2]:
Գոյություն ունի նաև հիբրիդային կոշտ սկավառակ (անգլ.՝ SSHD, solid-state hybrid drive), որտեղ NAND հիշողությունը օգտագործվում է մագնիսային պլաստինների հետ միառ ժամանակ [3][4]։ Այսպիսի միացումը իրար մեջ է միացնում ֆլեշ-հիշողության առավելությունները (արագություն), և պահպանելով ոչ բարձր գինը մեժ չափի ֆայլերի համար։ Ֆլեշ-հիշողությունը այստեղ օգտագործվում է, որպես ոչ մեծ ծավալի ֆայլերի բուֆեր [5], կամ կարող է օգտագործվել ինչպես առանձին կրիչ (անգլ.՝ dual-drive hybrid systems)։
Intel-ի տեխնոլոգիաները թույլ են տալիս միասին օգտագործել SSD և HDD միասին, դրան գումարած այս տեխնոլոգիան թույլ է տալիս ավելի արդյունավետ օգտագործել SSHD [6][7]: Այլ կազմակերպությունները նույնպես ունեն իրենց տեխնոլոգիանները, որպեսզի օգտագործվի SSD-ին ֆայլերի արխիվացման, իսկ HDD-ին ֆայլերի պահպանման համար․ Marvell HyperDuo, ADaptec MaxIQ, LSI CacheCade: Սրանցից միայն HyperDuo-ն է պատրաստված տնային օգտագործման համար [8][9][10][11]։
Կոշտ կրիչի հիմնական հատկությունները [12]․
- արագ հասանելություն դեպի ֆայլեր․ 100-ից մինչև 1000 անգամ ավելի արագ քանի մեխանիկական սկավառնակները․
- բարձր արագություն, մինչև մի քանի գեգաբայթ վայրկյանում
- ֆայլերի արագ ընթերցում, շնորհիվ IOPS-ի բարձր մակարդակի
- ցածր գին,
- մեծ վստահություն։
Ի տարբերություն կոշտ սկավառակի, SSD-ի գինը շատ է տարբերվում կախված ծավալից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ SNIA, 2009, What Is Solid State Storage?, էջ 2−3
- ↑ Обер, 2016, Страница 3: В чем разница между AHCI и NVMe?
- ↑ Dong Ngo (2013-01-09)։ «WD shows off its first hybrid drive, the WD Black SSHD» (անգլերեն)։ Cnet։ Վերցված է 2019-04-27
- ↑ «Momentus XT 750 GB Review: A Second-Gen Hybrid Hard Drive»։ 2012-02-08։ Վերցված է 2019-04-27
- ↑ Anand Lal Shimpi (2011-12-13)։ «Seagate 2nd Generation Momentus XT (750GB) Hybrid HDD Review»։ AnandTech։ Վերցված է 2019-04-27
- ↑ «Технология Intel® Smart Response» (ռուսերեն)։ Корпорация Intel։ Վերցված է 2019-04-27
- ↑ Андрей Кожемяко (2013-03-26)։ «Достоинства и недостатки технологии Intel Smart Response»։ iXBT (ռուսերեն)։ Վերցված է 2019-04-27
- ↑ «Технология Marvell HyperDuo»։ НИКС (ռուսերեն)։ 2012-05-03։ Վերցված է 2019-04-27
- ↑ «Adaptec MaxIQ (MaxCache)»։ НИКС (ռուսերեն)։ 2011-09-03։ Վերցված է 2019-04-27
- ↑ «Adaptec Hybrid RAID»։ НИКС (ռուսերեն)։ 2011-07-31։ Վերցված է 2019-04-27
- ↑ «LSI CacheCade»։ НИКС (ռուսերեն)։ 2013-04-18։ Վերցված է 2019-04-27
- ↑ SNIA, 2009, Increasing Speed Increases Profits, էջ 3
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Как это работает // ComputerBild : журнал. — 2010. — № 1. — С. 36—38.
- Дуэль накопителей // Chip : журнал. — 2010. — № 3. — С. 64—67.
- Воленко, Андрей. Современные технологии хранения данных // UP Special : журн.. — 2010. — № 9. — С. 36—39. — ISSN 1729-438X.
- Переходим на SSD // Chip : журнал. — 2010. — № 10. — С. 66—69. — ISSN 1609-4212.
- Лебеденко, Евгений. Эволюция SSD-накопителей // Железо : журн.. — 2012. — № 11 (104), Ч. 1 (Նոյեմբեր). — С. 86—89.
Лебеденко, Евгений. Эволюция SSD-накопителей // Железо : журн.. — 2012. — № 12 (105), Ч. 2 (Դեկտեմբեր). — С. 84—86. - Обер, Михаил. Выбираем SSD : обзор технологий на рынке и сравнительные тесты // XX hardware LUXX : журн.. — 2016. — 2 հունվարի. — Электр. изд..
- Jon L. Jacobi (2013-05-13)։ «The proper care and feeding of SSD storage»։ PCWorld (անգլերեն)։ Վերցված է 2019-04-27
- Solid State Storage 101 : An introduction to Solid State Storage : Solid State Storage Initiative :
[անգլ.]. — San Francisco, CA : Storage Networking Industry Association (SNIA), 2009. — January. — 12 p.
- NAND Flash related application market — SSD storage product // 2013 NAND Flash market annual report :
[անգլ.] : PDF. — Shenzhen : Shenzhen Flashmarket Information Co., Ltd., 2014. — 10 January. — P. 17. — 23 p.