Նեդա Այազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեդա Այազյան
Ծնվել էապրիլի 27, 1940(1940-04-27)
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհունվարի 2, 2022(2022-01-02) (81 տարեկան)
Յարոսլավլ, Ռուսաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԱշխատավայրՅարոսլավլի պետական ֆիլհարմոնիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, Մոսկվայի կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Նեդա Իզրաիլի Այազյան (ապրիլի 27, 1940(1940-04-27) - հունվարի 2, 2022(2022-01-02), Յարոսլավլ, Ռուսաստան), հայազգի խորհրդային և ռուսական դաշնակահարուհի, Սոբինովի անվան երաժշտական ուսումնարանի մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1993)[1], Սոբինովի անվան մրցանակի դափնեկիր (1994, 1997)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի ապրիլի 27-ին երաժիշտների ընտանիքում։ Մայրը երգչուհի էր, Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ հայրը՝ ջութակահար։ Սովորել է Լենինգրադի և Մոսկվայի կոնսերվատորիաներում, Գնեսինի ինստիտուտում, նրա ուսուցիչներն են եղել հայտնի դաշնակահարներ Պավել Սերեբրյակովը, Յակով Ֆլիերը, Բորիս Բեռլինը[2]։

Նեդա Այազյանի համերգային գործունեությունը Յարոսլավլի ֆիլհարմոնիայի բեմում սկսվել է 1966 թվականի դեկտեմբերի 20-ին Չայկովսկու Առաջին դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարմամբ Յարոսլավլի սիմֆոնիկ նվագախմբի և բուլղարացի դիրիժոր Վասիլ Ստեֆանովի հետ[2]։ 40 տարի եղել է Յարոսլավլի պետական ֆիլհարմոնիայի մենակատարը, դաստաիարակել է աշակերտների բազմաթիվ սերնդի։ 1993 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում, իսկ մեկ տարի անց նա արժանացել է Սոբինովի անվան մարզային մրցանակի` Բախի, Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Գերշվինի համերգային ծրագրերի համար[1]։

Մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 2022 թվականի հունվարի 2-ին[1][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով Նեդա Իզրաիլի Այազյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում[2]։
  • 1994 թվականին արժանացել է Սոբինովի անվան տարածաշրջանային մրցանակին մշակույթի ոլորտում վաստակի համար՝ Բախի, Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Գերշվինի ստեղծագործություններից համերգային ծրագրերի համար[2]։
  • 1997 թվականին Սոբինովի երկրորդ մրցանակը նրան շնորհվում է «Զրույցներ դաշնամուրի մոտ» մանկական համերգների ցիկլի համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նեդա Այազյանը». style.news.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «АЯЗЯН Недда Израилевна». yarwiki.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Умерла заслуженная артистка России Недда Аязян». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.