Նեբհեպետրա Մենտուհոտեպ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Եգիպտոսի Փարավոն
{{{հայերեն_անվանում}}}
{{{դինաստիա}}}
Հին Եգիպտոսի փարավոն
Դինաստիա{{{դինաստիա}}}

Նեբհեպետրա Մենտուհոտեպ II (ռուս.՝ Небхепетра Ментухотеп II, մ.թ.ա. 21-րդ դար - մ. թ. ա. 2013), Եգիպտոսի փարավոն XI դինաստիական շրջանից, Եգիպտոսի Միջին թագավորության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենտուհոտեպ II-ը եղել է Ինիոտեֆ III-ի և երկրորդ կարգի թագուհի Յախի որդին։ Համարվում է, որ նա կառավարել է առնվազն 39 տարի։

Մ.թ.ա. 2050 թվականին կամ 2040 թվականին Մենտուհոտեպը վճռական հաղթանակ է տանում Գերակլեոպոլի դինաստիայի փարավոն Մերիկերի դեմ պատերազմում։ Կոնկրետ մարտի մասին քիչ բան է հայտնի, բայց շատ եգիպտագետները ենթադրում են, որ մարտի արդյունքում Դեյր էլ-Բահարիում հայտնաբերվել է 60 չմումիֆիկացված մարմին։ Շուտով Մերիկարան մահացավ, և Մենտուհոտեպը VI դինաստիայի ժամանակներից ի վեր առաջին անգամ կրկին միավորեց երկիրը։

Մենտուհոտեպի օրոք ընդունվեց արևի Աստծո՝ Ամոնի պաշտամունքը։ Ամոնի առաքելությունն էր համախմբել Ներքին և Վերին Եգիպտոսի բնակչությանը։ Հայտնի է, որ Մենտուհոտեպը գլխավորում էր Նուբիա ներխուժումը, որի նկատմամբ հսկողությունը կորել էր Եգիպտոսի Առաջին անցողական շրջանի ընթացքում։

Մենտուհոտեպը թաղված է Դեյր Էլ-Բահարիում Թեբեի մոտ գտնվող վանական համալիրում։ Եգիպտոսի նոր թագավորութան թագուհին` Հատշեպսուտը, կառուցելով իր հսկայական տաճարային համալիր Ջեսեր Ջեսերին, վերանորոգել է տալիս նախակարապետի դամբարանը։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենտուհոտեպի օրոք կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ, որոնք մինչև այժմ պահպանվել են. օրինակ, Աբիդոսի հուղարկավորության տաճարը, որը գտնվել է 2014 թվականին։ Մնացած հուշարձանները մեծ մասամբ գտնվում են Վերին Եգիպտոսում (Աբիդոս, Ասուան, Թոդ, Գեբելեյն, Գերմոնտիս, Էլ-Կաբ, Կառնակ և Դանդարա)[1]։

Մենտուհոտեպ II-ը հիշատակվում է Ռամեսսիդների շրջանի «Հոնսուեմհեբը և ուրվականը» գրական ստեղծագործության մեջ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grajetzki, Wolfram. The Middle Kingdom of ancient Egypt : history, archaeology and society. — London: Duckworth, 2006. — С. 20-21. — 208 с. — ISBN 0715634356
  2. Simpson, William Kelly he Literature of Ancient Egypt: An Anthology of Stories, Instructions, and Poetry / translations by R.O. Faulkner, Edward F. Wente, Jr., and William Kelly Simpson. — New Haven and London: Yale University Press, 1972. — С. 137–141. — ISBN 0-300-01711-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Часть 2. Передняя Азия. Египет / Под редакцией Г. М. Бонгард-Левина. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1988. — 623 с. — 25 000 экз.
  • Авдиев В. И. Военная история Древнего Египта. — М.: Издательство «Советская наука», 1948. — Т. 1. Возникновение и развитие завоевательной политики до эпохи крупных войн XVI—XV вв. до х. э. — 240 с.
  • Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.
  • Von Beckerath J. Handbuch der ägyptischen Königsnamen. — München: Deutscher Kunstverlag, 1984. — 314 p. — (Münchner ägyptologische Studien). — ISBN 3422008322.
  • Джоан Флетчер. В поисках Нефертити. — М.: АСТ: АСТ МОСКВА: ХРАНИТЕЛЬ, 2008. — С. 247. — 413 с. — 2500 экз. — ISBN 978-5-9762-5421-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեբհեպետրա Մենտուհոտեպ II» հոդվածին։