Դանդարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Dendera Temple.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ81±1 մետր
Բնակչություն53 109 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
##Դանդարա (Եգիպտոս)
Red pog.png

Դանդարա (արաբ․՝ دندرة‎‎ Dandarah; Ղպտի. ⲛⲓⲧⲉⲛⲧⲱⲣⲓ, "աստվածուհու բնակավայր (Հաթոր)"[2]; հին հունարեն՝ Τεντύρα; Дендера), բնակավայր Եգիպտոսում, փոքր քաղաք Նեղոսի արևմտյան ափին, Քենայից 5 կիլոմետր հեռավորության վրա` հակառակ ափին, գտնվում է Լուքսորից 60 կմ հեռավորության վրա։

Հնում՝ ​​Տենտիրա, Վերին Եգիպտոսի VI նոմի մայրաքաղաքը և Հաթոր աստվածուհու պաշտամունքի կենտրոնը։ Նրա տաճարը, որն առաջին անգամ ուսումնասիրել է Մարիետը, հիանալի կերպով պահպանվել է վերջին Պտղոմեոսների ժամանակներից ի վեր։ Տաճարի շնարրարությունը ավարտեց հռոմեական կայսր Տիբերիոսը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաթորի տաճարի պատերի մոտ գտնվող հնագույն գերեզմանոցը վկայում է տարածաշրջանի բնակեցման մասին նույնիսկ մինչդինաստիկ շրջանում։ Հին թագավորության և Առաջին անցումային շրջանի մաստաբաները հարուստ կերպով զարդարված էին հիերոգլիֆային արձանագրություններով և տեղեկատվության կարևոր աղբյուր են։ Այլ հուղարկավորություններ թվագրվում են Հռոմեական և Պտղոմեոսյան դարաշրջաններից։

Հին Եգիպտոսում այդ տարածքը հայտնի էր Յունետ'անվանումով[3]։ Հնում հավատում էին, որ քաղաքի անունը տվել է Հաթոր աստվածուհին, որը հարգված է այս կողմերում։ Սակայն, քաղաքի պաշտոնական խորհրդանիշը համարվում էր կոկորդիլոսը, ինչպես Եգիպտոսի շատ այլ քաղաքներում։ Քաղաքն իր ժամանակակից Դանդարա անվանումը ստացել է օսմանյան տիրապետութանն վերջին շրջանում։

Տաճարային համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրn ունի 79 մ երկարություն, կառուցված է ավազաքարով, զբաղեցնում է մոտավոր 40,000 քառակուսի մետր տարածք և շրջապատված է աղյուսե պատով։ Համալիրի կառուցումը թվագրվում է Պտղոմեոսյան ժամանակաշրջանում և ավարտվել է Հռոմեական կայսր Տիբերիոսի օրոք։ Սակայն, տաճարների հիմքերի տակ կան ավելի հին դարաշրջանների շենքեր։

Հաթորի տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական ժամանակաշրջանի Մամիսի

Հաթորի տաճարը ամենահայտնին է համալիրի տարածքում և ամենալավ պահպանվածը Վերին Եգիպտոսում։ Այն կառուցելու համար պահանջվել է 200 տարի։ Շենքն առանձնանում է ճարտարապետության յուրահատկությամբ, պատերի և սյուների հիերոգլիֆներով և պատկերներով զարդարելու ճշտությամբ և նրբագեղությամբ։ Պատի քանդակները ժամանակին նվիրել են Օգոստոս, Տիբերիոս, Կլավդիոս և Ներոն կայսրերը։ Երկար ժամանակ տաճարը ծածկված էր ավազով, ինչը նրան չփրկեց մոլեռանդներից և վանդալներից։ Վերին սենյակները օգտագործվել են որպես ախոռներ, որտեղ խարույկներ են վառվել, այդ իսկ պատճառով առաստաղները դեռ ծածկված են մուրով, և որմնանկարներից շատերը չեն կարող վերականգնվել։ Առաջին անգամ Հաթորի տաճարի պեղումները ձեռնարկեց 1876 թվականին գերմանացի եգիպտագետ Յոհաննես Դումիխենը։ Հետագայում համալիրը ուսումնասիրեց Մարիետը[4]։

Հաթորի տաճարի պորտալը Դանդարայում
Դեյվիդ Ռոբերթսի նկարը

Ներսում 24 սյուներով հսկայական դահլիճ կա, որոնց վրա պատկերված է Հաթորը։ Տանիքին կային Օսիրիսի մի քանի փոքր սրբավայրեր, որոնցից մեկում պատկերված է արևի սկավառակը և կենդանակերպը (Դենդերայի կենդանակերպ), որն այսօր ցուցադրվում է Լուվրի թանգարանում։ Պատկերի պատճենը կարելի է տեսնել Եգիպտոսի թանգարանում։ Շատ հակասություններ են առաջացնում Հաթորի տաճարում տեղակայված խորաքանդակները՝ Դենդերայի «Լամպերով», որոնք պատկերում են պաշտամունքային արարողություն։ Ոչ գիտական ​​տեսությունները, որոնք հիմնված են պատկերի արտաքին նմանության վրա, բարձրաձայնում են հին մարդկանց կողմից ժամանակակից սարքերին նման լուսավորման սարքերի օգտագործման հնարավորության մասին։ Եգիպտագետները պատկերները կապում են եգիպտացիների սիմվոլիկայի հետ՝ «ծաղկի պես ծլող աստված»։

Հարակից տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի արևմուտք՝ Հաթորի սրբավայրի ետևում, գտնվում է Իսիսի փոքրիկ տաճարը, որը կառուցվել և զարդարվել է Օգոստոսի օրոք։ Ավելի հյուսիս գտնվում է ավելի մեծ տաճար՝ Տրայանոսի ժամանակաշրջանից։ Մնացած շինությունները ավելի ուշ շրջանի են։ Արեւմուտքում արմավենիներով տնկված սուրբ լիճն է։ Դեպի Նեղոս տանող ստորգետնյա ջրանցքները այսօր էլ ցույց են տալիս գետի ջրի մակարդակը։ Մոտակայքում էր Մենտուհոտեպ II-ի դարպասը (տեղափոխվել է Կահիրեի թանգարան)։ Լճից դեպի արևելք պահպանվել են վաղ քրիստոնեական մի քանի շինություններ, որոնք կարող են կապված լինել Պախոմիոս Մեծի աշակերտների վանական գործունեության հետ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքը տարվա ընթացքում ունի մեծ քանակությամբ արևի լույս՝ կայուն իջնող օդի և բարձր ճնշման պատճառով։ Համաձայն Կյոպպենի կլիմայի դասակարգման համակարգի՝ Դանդարան ունի տաք անապատային կլիմա՝ կլիմայական քարտեզների վրա կրճատված «BWh»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.webcitation.org/69vqYKrAW
  2. WERNER VYCICHL DICTIONNAIRE ÉTYMOLOGIQUE DE LA LANGUE COPTE. — 1983. — С. 146.
  3. «Iunet (Dendera)»։ Philae-Data։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին 
  4. Mariette Auguste Dendérah: description générale du grand temple de cette ville. — 5 Bde.. — 1870—1874.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Winter: A Reconsideration of the Newly Discovered Building Inscription on the Temple of Denderah, in: Göttinger Miszellen, Nr. 108, Göttingen 1989 ISSN 0344-385X
    • Mariette Auguste: Dendérah: description générale du grand temple de cette ville, 5 Bde., 1870—1874 [1]
    • Sylvie Cauville: Dendera. In: Kathryn A. Bard (Hrsg.): Encyclopedia of the Archaeology of Ancient Egypt. Routledge, London 1999, ISBN 0-415-18589-0, S. 252-54.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]