Jump to content

Նարինե Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարինե Ավետիսյան
Ծնվել է1969
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտագետ
ԱշխատավայրԿոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1988) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1993)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Նարինե Զավենի Ավետիսյան (1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, երաժշտագետ։ Արվեստագիտության թեկնածու (2004)։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2005)։ Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի փորձագետ (2013 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարինե Ավետիսյանը ծնվել է 1969 թվականին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի (դասատու՝ Ն. Շահպարոնյան), 1993 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (Մ. Մխիթարյանի դասարան) և 2000 թվականին՝ ասպիրանտուրայի երաժշտագիտության (ղեկեկավար՝ Ի. Տիգրանովա) բաժինները, 2012 թվականին Երևանի պետական համալսարանի «Հոգեբանության» դասընթացները։

1997–2001 թվականներին դասավանդել է Երևանի Կոստանդին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում, 2001 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում, 2011 թվականից Կրթության որակի ներքին ապահովման բաժնի վարիչ է, 2006-10 թվականներին՝ «Արճեշ» հրտարակության տնօրեն, 2007 թվականից Երևանի պետական կոնսերվատորիայի դեցենտ է։

Կրթական և ստեղծագործական «Flashmob» (2012, 2014, 2016), «Արվեստի բուհերի շաբաթ» (2015, 2016) և այլ նախագծերի հեղինակ և կազմակերպիչ է։

Ձայնագրել է Ավետ Տերտերյանի I և II սիմֆոնիաների խտասկավառակը։ 2015 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի «Մշակույթ և ապագա» հիմնադրամի և «Տերտերյանի ժամանակը» միջազգային փառատոնի Հայաստանի ներկայացուցիչ։

2016 թվականից ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի «Ավետ Տերտերյան» ամենամյա փառատոնի հիմնադիր-ղեկավար է։

Գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, 2008 թվականին կազմել է «Գեորգի Գրիգորի Տիգրանով-100» ժողածուն։

  • «Հայ երաժշտագիտության հեռանկարներ» մրցանակ (2009)
  • Հայ առաքելական եկեղեցու մեդալ (2015, Սանկտ Պետերբուրգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։