Նատալյա Պոկլոնսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Պոկլոնսկայա
ռուս.՝ Наталья Владимировна Поклонская
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ[2] և անկուսակցական
Կրթություն՝ National University of Internal Affairs? (2002), Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա և Akademii͡a Generalʹnoĭ prokuratury Rossiĭskoĭ Federat͡sii?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն[3]
Ծննդյան օր մարտի 18, 1980(1980-03-18) (44 տարեկան)
Ծննդավայր Mykhailivka, Պերևալսկի շրջան, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն  Ռուսաստան
Ի ծնե անուն ռուս.՝ Наталья Владимировна Дубровская[1]
Ամուսին Ivan Nikolaevich Solovjev?
Զավակներ անհայտ
 
Պարգևներ

Նատալյա Պոկլոնսկայա (ռուս.՝ Ната́лья Влади́мировна Покло́нская, մարտի 18, 1980(1980-03-18), Mykhailivka, Պերևալսկի շրջան, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս պետական գործիչ, իրավաբան։ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Դաշնային Ժողովի VII գումարման պատգամավոր, 2016 թվականի հոկտեմբերի 5-ից Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահի տեղակալ[6]։

Պետական դումայի վերահսկողության արժանահավատության մասին տեղեկությունների, եկամուտների, գույքի և գույքային պարտավորությունների վերաբերյալ հանձնաժողովի նախագահ (2016 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ը)[7]։

Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազ (2014 թվականի մայիսի 2-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը)[8][9][10]։ Հանրապետության դատախազի պաշտոնակատար (2014 թվականի մարտի 25-ից մինչև մայիսի 2-ը)[11]։ Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական (2015 թ.)[12][13]:

Ուկրաինայի դատախազության մարմինների աշխատակից (2002 թվականից մինչև 2014 թվականի մարտի 17-ը)։ Մասնավորապես, Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազ (2014 թվականի մարտի 11-ից 17-ը)[14]։

2014 թվականին Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մարմինների կողմից հետախուզում է հայտարարվել ըստ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ «գործողություններ, որոնք ձեռնարկվել են բռնի փոփոխման կամ սահմանադրական կարգի տապալման կամ պետական իշխանությունը զավթելու նպատակով, ինչպես նաև այնպիսի գործողությունների համար դավադրություն կազմակերպելու մասին»[15][16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի մարտի 18-ին Լուգանսկի մարզի Միխայլովկա գյուղում[17]։ 1990 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Ղրիմ՝ Եվպատորիա[18]։

Ուկրաինայի դատախազությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Եվպատորիայում ավարտել է Խարկովի համալսարանի ներքին գործերի մասնաճյուղը։ Այնուհետև աշխատել է Ուկրաինայի դատախազության մարմիններում, անցնելով ճանապարհ դատախազի օգնականի մինչև Ղրիմի Հանրապետության դատախազի պաշտոնակատար։ Ղրիմի Կրասնոգոարդեյսկի շրջանի դատախազի օգնական (2002-2006), Եվպատորիայի դատախազի օգնական (2006-2010)[17]։

2005 թվականին որպես պետական մեղադրող մասնակցել է Ռուսական համայնքի ակտիվիստ Վիկտոր Սաժինի դատական գործընթացին, որը 300 համախոհների հետ 2004 թվականին, առաջին Մայդանից հետո խոչընդոտել է դեպի Ղրիմ ընթացող Պորա կազմակերպությունից նարնջագույն հեղափոխության մասնակիցների (Վիկտոր Յուշչենկոյի կողմնակիցների) զինվորական ավտոշարասյան մուտքը։ Բախումը տեղի է ունեցել Խերսոն-Սիմֆերոպոլ մայրուղու Արմյանսկա ավտոկայանի մոտ։ Պոկլոնսկայան Վիկտոր Սաժինի համար պահանջել է առավելագույն պատիժ՝ 7,5 տարվա ազատազրկման։ Պոկլոնսկայան այդ ամենը պատճառաբանել է նրանով, որ Սաժինը իր գործողություններով սահմանափակել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և խախտել է հասարակական կարգը[19]։

2010-2011 թվականներին աշխատել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազությունում որպես հատուկ ստորաբաժանումների և այլ հաստատությունների օրենքների հսկողություն պահպանման բաժնի պետի տեղակալ, որոնք պայքարում են կազմակերպված հանցավորության հետ[17]։

2011 թվականին եղել է Ղրիմի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր և Տավրիա ֆուտբոլային ակումբի նախկին տնօրեն Ռուվիմ Արոնովի աղմկալից գործընթացում պետական մեղադրող[20] (Բաշմակի հանցախմբի գործը՝ 1990-2000-ականներին Ղրիմի խոշորագույն կազմակերպված հանցավոր խմբավորումներից, որոնք զբաղվում էին թալանով, կողոպուտով և սպանություններով)[21][22][23]։ Նույն տարվա դեկտեմբերին խիստ ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքում, որի պատճաղով Պոկլոնսկայի դեմքի մի մասը կաթվածահար է մնացել։ Հարձակումը կապում են Բաշմակովների վրեժխնդրության հետ[24][25][26]։

2011-2012 թվականներին ղեկավարում էր Սիմֆերոպոլի միջշրջանային բնապահպանական դատախազությունը[17]։

2012 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի մարտը աշխատել է Գլխավոր վարչությունում որպես ավագ դատախազ ներքին գործերի օրենքների հսկողության պահպանման համար[17]։ 2014 թվականի փետրվարի 25-ին Եվրոմայդանում տեղի է ունեցած իրադարձություններից հետո Կիևում իշխանափոխություն է եղել, որից հետո Պոկլոնսկայան զեկուցագիր է գրել աշխատանքից հեռանալու մասին՝ հիմնավորելով իր որոշումն այն հանգամանքով, որ ամոթ է ապրել մի երկրում, որտեղ փողոցներով ազատ զբոսնում են նեֆաշիստները և թելադրում են իրենց պայմանները, այսպես կոչված, նոր իշխանությանը[27]։ Սակայն ղեկավարությունը նրան առաջարկել է արձակուրդ գնալ։ Նատալյան մեկնեց մոր մոտ Սիմֆերոպոլ, որտեղ և իր օգնությունն առաջարկեց Ղրիմի կառավարությանը, որպեսզի Կիևի իրադարձությունները կրկին չկրկնվեն[28]։

2014 թվականի մարտի 11-ին Ուկրաինայի դատախազությունում հայտարարել են, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի՝ Օլեգ Մախնիցկու հրամանով, Պոկլոնսկայան  հեռացվել է Ուկրաինայի դատախազությունից[29]։

Ղրիմի դատախազ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 2-ին Ալեքսանդր Տուրչինովի կողմից նշանակված Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին[30] Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազ Վյաչեսլավ Պավլովին նամակ է ուղարկել, որում կոչ է արել չենթարկվել սադրանքներին,  հանգստություն պահպանել և անշեղորեն պահպանել Ուկրաինայի Սահմանադրությունը և օրենքները[31]։

Նատալյա Պոկլոնսկայան  Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունում, 2015 թ. մարտի 24-ին
Նատալյա Պոկլոնսկայան  Ղրիմում օրինականության և իրավակարգի ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ, 2015 թ. օգոստոսի 19-ին

2014 թվականի մարտի 4-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել հանրապետության դատախազ Ալեքսանդր Շտեխբարտին։ Ընդ որում, որոշ ուկրաինական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Պավլովը, և նրա բոլոր տեղակալները հրաժարվել են ենթարկվել Սերգեյ Աքսյոնովին, երկրորդ օրը դատախազության աշխատակիցներին թույլ չէին տալիս շենք մտնել[32], մնացածը՝ որ հսկող գերատեսչությունում էին, ստեղծված իրավիճակի հետ կապված ազատ էին[33]։ Այդ նույն օրը հանրապետության դատախազի  իր պաշտոնակատարին նշանակել է նաև դատախազը։ Այն դարձավ Պավլովի տեղակալը՝ Ա. Մ. Ուգրյումովը։ Նույն հրամանով Պավլովին տրամադրվել է արձակուրդ մինչև ապրիլի 23-ը[34]։ Սվյատոսլավ Պիսկունը (երեք անգամ զբաղեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնը), քննադատելով Ղրիմի ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի տվյալները  Պավլովին ազատման մասին, պարզաբանել է, որ չի ողջունում նրա որոշումը արձակուրդ գնալու համար[35]։

2014 թվականի արտի 8-ին եկել է Սերգեյ Աքսյոնովի մոտ առաջարկելու իր օգնությունը։ Աքսյոնովը առաջարկել է աշխատանք Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազությունում, նա համաձայնել է[36][37][38]։

Նա համաձայնել է գնալ դատախազություն, ընդ որում, շատ տղամարդիկ հրաժարվել են,- ասել է Աքսյոնովը[39]։

2016 թվականին Ղրիմի Հանրապետության դատախազի միջնորդությամբ, մեջլիս է մտել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեությունը դադարեցվել է նրանց ծայրահեղական գործունեության իրականացման համար, իսկ Ղրիմի Հանրապետության Գերագույն դատարանը դասել է այն ծայրահեղական հասարակական միավորումներին և արգելել է նրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում։

2015 թվականի հունիսի 11-ին Պոկլոնսկայային շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական դասային աստիճանը[12]։

2016 թվականի մարտի 15-ին Պոկլոնսկայայի նախաձեռնությամբ Ղրիմի դատախազության կողքին կառուցել են մատուռ, իսկ սեպտեմբերին տեղադրվել է վերջին ռուսական կայսեր կիսանդրին, նաև կողքին հայտնվել է պուրակ[40]։

2016 թվականի սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի  Գլխավոր դատախազություն է ուղարկել Ղրիմի Հանրապետության նախագահի դատախազի պաշտոնից ազատման դիմումը Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ[41]։

2016 թվականի հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պոկլոնսկային ազատել է Ղրիմի դատախազի պաշտոնից[42]։

Նատալյա Պակլոնսկայան դադարեցրել է իր լիազորությունները ՌԴ դատախազության մարմիններում ընտրովի պաշտոնի ժամանակ[43][44]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախընտրական քարոզարշավ (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 27-ին Միասնական Ռուսաստան կուսակցության բարձրագույն և գլխավոր խորհուրդների որոշմամբ, կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկով, ներառվել է, շրջանցելով փրայմերիզը, ՌԴ Պետդումայի ընտրություններում Միասնական Ռուսաստանի նախընտրական ցուցակում[45][46], իսկ ավելի ուշ պաշտոնապես գրանցվել է որպես ՌԴ Պետդումայի պատգամավորության թեկնածու։ Նախընտրական արշավի ժամանակ Պոկլոնսկայան այցելել է գյուղեր, քաղաքներ, ելույթ ունեցել Ղրիմի բնակիչների առջև՝ կոչ անելով քվեարկել Միասնական Ռուսաստանի օգտին։

2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների թվում չի ընդգրկվել, բայց ստացել է՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ պատգամավորական մանդատ, որը թափուր է դարձել Ղրիմի Միասնական Ռուսաստանի տարածաշրջանային ցուցակը գլխավորող Սերգեյ Ակսենովի հրաժարման հետևանքով[47][48]։

7-րդ գումարման Պետական դումայի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Վ. Պոկլոնսկայան 7-րդ գումարման Պետդումայի առաջին նիստում, 2016 թվականի հոկտեմբերի 5-ին
Ն. Վ. Պոկլոնսկայան Յալթայում, 2016 թվականի հոկտեմբերի 26-ին

2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել է Միասնական Ռուսաստան կուսակցության 7-րդ գումարման Պետդումայի պատգամավոր։

2016 թվականի սեպտեմբերի 25-ին Եդինայա Ռոսիան նրա թեկնածությունն է առաջադրել պատգամավորների եկամուտների հայտարարագրման հավաստիության վերահսկողության հանձնաժողովի նախագահի պաշտոնում[49]։ Պետդումայում Միասնական Ռուսաստան խմբակցության անդամ է, սակայն անկուսակցական[50][51]։

2016-2019 թվականներին՝ Պետդումայի անվտանգության և Կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահի տեղակալ։

2016 թվականի նոյեմբերի 2-ին քաղաքացիների կոլեկտիվ դիմումի հիման վրա նախաձեռնել է  Մաթիլդա ֆիլմի ստուգումը՝ ՌԴ գլխավոր դատախազությանը հարցում ուղարկելով[52]։ ՌԴ Պետդումայում Պոկլոնսկայայի ռեզոնանսային նախաձեռնությունը դարձել է նրա պատգամավորական հարցումը Գլխավոր դատախազություն Մաթիլդա գեղարվեստական ֆիլմի մասին, որը պատմում է գահաժառանգ Նիկոլայ Ռոմանովի՝ ապագա կայսր Նիկոլայ II-ի և բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Հարցումը ներկայացվել է 2016 թվականի աշնանը՝ քաղաքացիների կոլեկտիվ դիմումի հիման վրա։  Այդ կապակցությամբ Պոկլոնսկային բողոք են ներկայացրել Ցարական խաչ հասարակական շարժման ներկայացուցիչները, որոնք Ալեքսեյ Վարդապետի նկարահանվող մելոդրամում հայտնաբերել են պատմական իրադարձությունների խեղաթյուրում, հակառուսական և հակակրոնական սադրանք մշակույթի ոլորտում։ Դատախազական ստուգումը խախտումներ չի հայտնաբերել։

Մշակույթի հարցերով պետական կոմիտեի նախագահ, կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը քննադատել է ֆիլմի ստուգման մասին Պոկլոնսկայայի գաղափարը, վստահություն հայտնել, որ նման նախաձեռնությունները պետք է արմատախիլ անել[53]։

2017 թվականի հունվարի 16-ին Պոկլոնսկայան նոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով կրկնակի ստուգում անցկացնել՝ նկարահանումների համար հաստատված սցենարն ու բյուջետային միջոցների ծախսման օրինականությունը ուսումնասիրելու նպատակով, որոնք կինոյի հիմնադրամի կողմից հատկացվել են կինոնկարի ստեղծման համար։ Պոկլոնսկայայի վրդովմունքն է առաջացրել նաև ցեսարևիչի Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից հետագայում սրբադասված գերմանացի դերասան Լարս Այդինգերի դերը, որը հայտնի է մեծահասակների համար ֆիլմերում իր մասնակցությամբ[54]։

Պոկլոնսկայան եկեղեցու անունից հաղորդել Է Մաթիլդայի աշխատանքային տարբերակը դիտած բոլոր պաշտոնյաներին կես տարով հաղորդությունից հեռացնելու մասին, ինչի պատճառով Մոսկվայի պատրիարքարանը ստիպված է եղել պաշտոնապես հերքել այդ տեղեկությունը[55]։

Մաթիլդա ֆիլմի դեմ Պոկլոնսկայայի պայքարը և Նիկոլայ II-ի պաշտամունքը քննադատել են Պետդումայի պատգամավորներ Ստանիսլավ Գովորուխինը[56][57] և Իրինա Ռոդնինան[58][59], ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեն[60][61], մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին[62]։

2017 թվականի մայիսի 21-ին Պոկլոնսկայան հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը և Transparency International-ը չափից շատ են խոսում կոռուպցիայի մասին, այդ պատճառով նրանց պետք էլ ստուգել կոռուպցիայի համար[63][64][65]։

2017 թվականի օգոստոսի 10-ին Ուչիտելի փաստաբան Կոնստանտին Դոբրինինը Պոկլոնսկայային նախազգուշացում էր ուղարկել, որում սպառնացել էր նրա դեմ քրեական գործ հարուցել և պատգամավորական մանդատից զրկել[66]։

2017 թվականի սեպտեմբերի 22-ին Դոբրինինին և Ուչիտելին մեղադրել է զրպարտության մեջ և դիմել է Քննչական կոմիտե և գլխավոր դատախազություն՝ նրանց նկատմամբ ստուգում անցկացնելու խնդրանքով[67]։

2017 թվականի հոկտեմբերի 18-ին Պոկլոնսկայան 43 դիմում է գրել Գլխավոր դատախազությանը կինոֆիլմերի ստեղծողների գործողություններում հնարավոր խախտումների մասին։ Գլխավոր դատախազության դիմումների քննարկման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել[68]։ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Կարմիր հրապարակում Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված դիմում է գրել՝ նրան մեղադրելով անգործության մեջ[69]։

2017 թվականի նոյեմբերի 13-ին դերասան Ալեքսեյ Պանինի դեմ ոստիկանություն դիմում է գրել «Մաթիլդայի» ծաղրանմանակման համար[70]։

2017 թվականի դեկտեմբերի 21-ին առաջարկել է վաղաժամկետ զրկել պատգամավորներին շահերի բախման կանխման և կարգավորման պարտականությունները խախտելու համար։

2018 թվականի փետրվարի 8-ին «Գրքի աշխարհ» հրատարակչությունում լույս է տեսել Նատալյա Պոկլոնսկայայի «Նվիրվածություն Հավատին և Հայրենիքին» գիրքը[71][72]։

2017 թվականին օրինագիծ է ներկայացրել Ռուսաստանում հատուկ միջոցների կենցաղային օգտագործման ապաքրեականացման մասին։ Սակայն օրինագիծը մի շարք հարցումներ է առաջացրել մյուս խորհրդարանականների մոտ։ Արդյունքում, ուղղումը պաշտպանել են նախագահական վարչակազմի իրավական վարչությունում, սակայն խմբակցության փորձագիտական խորհուրդը և կառավարությունը հավանություն չեն տվել դրան[73]։

Ն. Վ. Պոկլոնսկայան և ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը Եվպատորիայի և Մարինյանի միջև համաձայնագրի ստորագրման ժամանակ, 2018 թվականի մայիսի 14-ին

2018 թվականի մարտի 2-ին Պոկլոնսկայան իր անվանումներն է առաջարկել նոր զենքին, որոնց մասին ավելի վաղ ուղերձում ասել էր նախագահը[74]։

2018 թվականի ապրիլին ժամանել է Սերբիա, որտեղ Սերբիայի խորհրդարանում քննարկել է ՌԴ սերբերի համար աշխատանքային վիզաների դյուրացման հարցերը[75]։

Պոկլոնսկայան չի համաձայնել Ռուսաստանի կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների հետ։

2018 թվականի հուլիսի 26-ին եդինոռոսները բոյկոտել են Պոկլոնսկայայի կողմից անցկացվող եկամուտների հանձնաժողովի նիստը, իսկ Միասնական Ռուսաստան խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովն առաջարկել է Պոկլոնսկային մտածել մանդատը հանձնելու մասին[76]։ Պոկլոնսկայա հրաժարվել է դա անել[77]։ 2018 թվականի օգոստոսի 4 -ին դիմել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ խնդրելով միջամտել իր գլխավորած հանձնաժողովի նիստի տապալման հետ կապված իրավիճակին։

2018 թվականի օգոստոսի 9-ին Պոկլոնսկայան հայտնել Է ՌԴ Պետական Դումայի երկու պատգամավորների նկատմամբ հակակոռուպցիոն օրենսդրության պահպանման ստուգման մասին[78]։

2018 թվականի օգոստոսի 29-ին՝ կենսաթոշակային օրինագծի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի բացատրական ելույթից հետո[79], Պոկլոնսկայան փոխել է կարծիքը՝ հայտարարելով, որ «վերացել են բարեփոխումների նպատակահարմարության կասկածները»[80]։ Դա, սակայն, ամբողջական համաձայնություն չէր նշանակում օրինագծին. երկրորդ ընթերցումից առաջ նա առաջարկել է փոփոխություններ, որոնք կպահպանեն հին կենսաթոշակային տարիքը, սակայն նախատեսում են վճարումների բարձրացում ավելի ուշ կենսաթոշակի անցնելու դեպքում[81]։

2018 թվականի սեպտեմբերի 2-ին Պոկլոնսկայան առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն՝ Ալեքսանդր Զախարչենկոյի հուղարկավորության համար[82], նրա կարծիքով՝ նա իսկական ժողովրդական հերոս է՝ աջակցություն հայտնելով նաև Զախարչենկոյի հարազատներին[83][84]։

2018 թվականի սեպտեմբերի 13-ին զրկվել Է Պետական դումայի պատգամավորների կողմից տվյալ հանձնաժողովի լուծարման հետ կապված Պետական դումայի պատգամավորների կողմից ներկայացված եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը վերահսկող ՔՊ հանձնաժողովի նախագահի պաշտոնից[85][86]։

2018 թվականի հոկտեմբերի 23-ին տեղեկատվություն հայտնվեց, որ Պոկլոնսկայան Սերգեյ Ժելեզնյակի հետ նախատեսում է ստեղծել Ռուսաստանի ուժ նոր քաղաքական կուսակցությունը[87][88]։ Հաջորդ օրը այդ տեղեկությունը հերքվեց[89]։

Նատալյա Պոկլոնսկայան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում,  2019 թվականի մայիսի 11-ին

2018 թվականի նոյեմբերի 9-ին Պոկլոնսկայան հնարավոր է համարել նոր հասարակական շարժում ստեղծել[90]։

2019 թվականի փետրվարին հայտարարել Է Ղրիմի գարուն գիրքը գրելու մասին, որտեղ պատմվում է ոչ միայն 2014 թվականի մարտի իրադարձությունների, այլև Պակլոնսկայայի կյանքի մեծ շրջանի մասին[91]։

2019 թվականի մարտի 7-ին հայտարարել Է Պետդումայում գործընկերների դեմ կոմպրոմատի առկայության մասին[92]։ Իր հերթին քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին պահանջել է նշել պատգամավորների անունները, սակայն Պոկլոնսկայան հրաժարվել է դա անել։

2019 թվականի ապրիլի 8-ին Պոկլոնսկայան պատմել Է Վլադիմիր Զելենսկու հանդեպ իր համակրանքի մասին։ Խորհրդարանականի կարծիքով՝ Զելենսկին հրաշալի դերասան է, նաև քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին արժանի թիմ ունի[93]։

2019 թվականի մայիսի 7-ին Պոկլոնսկայան պաշտոնական այցով ժամանել Է Սիրիա, այցի հիմնական թեման Սիրիայի առողջապահության նախարարության հետ բանակցություններն են, Ղրիմի Հանրապետության, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի առողջարանային հանգստյան հաստատություններում սիրիացի երեխաների բուժման կազմակերպման շուրջ[94]։ 2019 թվականի մայիսի 7-ին Պոկլոնսկայան պաշտոնական այցով ժամանել Է Սիրիա, այցի հիմնական թեման Սիրիայի առողջապահության նախարարության հետ բանակցություններն են, Ղրիմի Հանրապետության, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի առողջարանային հանգստյան հաստատություններում սիրիացի երեխաների բուժման կազմակերպման շուրջ[95]։

2019 թվականի մայիսի 11-ին Նատալյա Պոկլոնսկայան ժամանել է Դոնեցկ՝ չճանաչված ԴԺՀ-ի հնգամյա հոբելյանի առթիվ տոնական միջոցառումներին մասնակցելու համար[96]։ Նույն օրը պարգևատրվել է ԴԺՀ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար գերազանցության նշանով, պարգևն անձամբ է հանձնել ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

2019 թվականի հունիսի 8-ին Պոկլոնսկայան քաղաքացիների ընդունելություն է անցկացրել Սևաստոպոլում, որից հետո հերթական քննադատության է ենթարկել Սևաստոպոլ քաղաքի և Դմիտրի Օվսյաննիկովի դատախազության գործողությունները։

2019 թվականի օգոստոսի 19-ին Պոկլոնսկայան ընդգրկվել է ՔՊ հանձնաժողովում՝ Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա միջամտության հարցով։

2019 թվականի սեպտեմբերի 10-ին Պոկլոնսկայան զբաղեցրել է Պետական դումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Պատգամավորը նաև այդ կոմիտեի անդամ է։

Ներկայումս ստանում է Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռուսական կրթություն։

Օրինաստեղծ գործունեություն

Պետական դումա ընտրվելուց անմիջապես հետո Պոկլոնսկայան հայտարարել է, որ օրինագծեր կպատրաստի՝ հաշվի առնելով ղրիմցիների խնդիրները[97]։

2017 թվականին օրինագիծ է ներկայացրել Ռուսաստանում հատուկ միջոցների կենցաղային օգտագործման ապաքրեականացման մասին։ Սակայն օրինագիծը մի շարք հարցումներ է առաջացրել այլ խորհրդարանականների մոտ։ Արդյունքում, ուղղումը պաշտպանել են նախագահական վարչակազմի իրավական վարչությունում, սակայն խմբակցության փորձագիտական խորհուրդը և կառավարությունը հավանություն չեն տվել դրան[98]։ Նույն թվականին մշակել է ևս մեկ օրինագիծ «հողի իրավունքով» Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։  Փաստաթուղթը ստացել է Դումայի ազգությունների հարցերով կոմիտեի դրական եզրակացությունը և հետագայում քննարկվել[99]։

Այսպես Պոկլոնսկայան Պետդումայի պատգամավորների հետ համատեղ օրինագիծ է առաջարկել Պետդումայի պատգամավորների և Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամների աշխատանքում շահերի բախման փաստերի հաստատման համար պատասխանատվության մասին[100]։ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանի ստորին պալատի կողմից, իսկ դեկտեմբերի 28-ին ստորագրվել Է նախագահի կողմից[101]։

2018 թվականի մայիսին Պոկլոնսկայան պաշտպանել է չարտոնված հանրահավաքներին երեխաներին ներգրավելու համար պատասխանատվության մասին օրենքը[102][103]։

2018 թվականի հունիսի 25-ին Ռուսաստանում հիշատակի օր սահմանելու մասին օրինագծի համահեղինակն է դարձել՝ ապրիլի 19-ը Ռուսական կայսրության կազմում Ղրիմի, Թամանիի և Կուբանի ընդունման օրն է (1783 թվական)։ Օրինագիծն ընդունվել է և հրապարակվել 2018 թվականի օգոստոսի 3-ին[104]։

2018 թվականի հուլիսի 19-ին Պոկլոնսկայան Միասնական Ռուսաստան խմբակցության միակ անդամն էր, որն առաջին ընթերցմամբ մասնակցել է օրինագծին և դեմ է քվեարկել կենսաթոշակային տարիքի բարձրացմանը՝ ի հեճուկս այդ հարցի շուրջ կոնսոլիդացված քվեարկության մասին խմբակցության որոշման[105]։ Այդ արարքի հետ կապված Միասնական Ռուսաստան խմբակցության ղեկավարությունը խոստացել է միջոցներ ձեռնարկել խորհրդարանականի նկատմամբ[106][107][108]։

2019 թվականի մարտի 12-ին դեմ է քվեարկել իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին օրենքին, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում այն արտահայտությունների համար, որոնք կարող են գնահատվել որպես անպարկեշտ։ Պոկլոնսկայան կարծում է, որ օրենքն ինքնին անբարեխիղճ է և կրկնօրինակում է արդեն գոյություն ունեցող նորմատիվ ակտերը[109]։

2019 թվականի մարտի 17-ին Պոկլոնսկայան պաշտպանել է Ռուսաստանում Համացանցի ինքնավար աշխատանքի մասին օրենքը[110]։

2016-2019 թվականներին, 7-րդ գումարման Պետական դումայի պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում, հանդես է եկել դաշնային օրենքների նախագծերի 18 օրենսդրական նախաձեռնությունների և փոփոխությունների համահեղինակությամբ[111]։

Ուկրաինայի քաղաքացիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 20-ին Ուկրաինայի նախագահի վարչակազմը Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոյի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Պոկլոնսկայան մինչ այժմ Ուկրաինայի քաղաքացի է այն հիմքով, որ ոչ Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը, ոչ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, ոչ այլ դիվանագիտական հաստատությունները Ուկրաինայի նախագահին չեն ուղարկել ներկայացում Պոկլոնյան Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին[112][113]։

Ինքը Պոկլոնսկայան իր հերթին պնդում է, որ 2014 թվականի մարտի 21-ին Վիկտոր Յանուկովիչը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի քաղաքացիությունից դուրս գալու մասին[114]։

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսին Պոկլոնսկայան հայտարարել էր, որ ամուսնացած չէ (մերժելով ամուսնության մասին իր նախկին պնդումները)[115]։ Պոկլոնսկայան ունի դուստրё Անաստասիա անունով (ծնվ. 2005 թվականին)[116][117][118][119][120]։

Նատալիան դաշնամուր է խաղում, սիրում է նկարել[121]։ Նաև զբաղվում է ֆիզկուլտուրայով, սիրում է դիտել գեղասահք։ Նրա կարծիքով՝ «դատախազը պետք է ձգված, գեղեցիկ, լավ ֆիզիկական մարզավիճակում լինի, քանի որ սպա է»։ Մասնավորապես, 2014 թվականի նոյեմբերի սկզբին Սոչիում դատախազական աշխատակիցների սպարտակիադայում նա կատարել է Պատրաստ է աշխատանքի և պաշտպանությանը նորման՝ կատարելով փորի մկանների ձգման վարժություններ[122]։

Ծնողները թոշակառուներ են, ապրում են Ղրիմում[18]։ Նրա երկու պապերը մահացել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին, տատիկը վերապրել է գերմանական օկուպացիան[123]։

2018 թվականի օգոստոսին Պոկլոնսկայան ամուսնացել է իրավապահ մարմինների վետերան, Ռուսաստանի վաստակավոր իրավաբան, 47-ամյա Իվան Նիկոլաևիչ Սոլովյովի հետ, որը ՌԴ-ում Մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի աշխատակազմի ղեկավարն է։ Հարսանիքը տեղի է ունեցել Ղրիմում[124][125][126][127][128]։

2019 թվականի սեպտեմբերին երկու ամուսինները հայտնել են առաջիկա ամուսնալուծության մասին[129][130]։

Եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի Հանրապետության դատախազության կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Պոկլոնսկայան որպես սեփականություն ունի 116,6 մ² մակերեսով բնակարան, իսկ նրա եկամուտը 2014 թվականին կազմել է 1,926 մլն ռուբլի[131]։ 2016 թվականին ԿԸՀ-ի հրապարակած հայտարարագրի համաձայն՝ Պոկլոնսկայայի եկամուտը 2015 թվականին կազմել է 2,3 միլիոն ռուբլի[132][133]։ Հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Պոկլոնսկայայի եկամուտը, ՌԴ Պետդումայի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն, կազմել է 2,6 մլն ռուբլի, 2017 թվականի համար՝ ավելի քան 4,5 մլն ռուբլի, 2018 թվականի ընթացքում եկամուտները նկատելիորեն աճել են, դրանք կազմել են 4736578,30 ռուբլի, ինչպես նաև խորհրդարանականն ունի հողամաս, անհատական բնակարանային շինարարության համար 1014 +/-11 մ²[134]։

Աշխարհայացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական համակրանքներ ու հակակրանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժիվոյ ժուրնալ»-ում[135] Պոկլոնսկայան թվարկել է 20-րդ դարի չարագործությունների շարքում, դրանց մեջ ներառելով Լենինին, Տրոցկուն, Հիտլերին և Մաոյին[136][137][138], ինչը առաջացրել ռուս կոմունիստների վրդովմունքը[139][140], իսկ Օռլովսկի մարզխորհրդի պատգամավոր Ռուսլան Պերելիգինը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն արդեն Պոկլոնսկայայի դեմ՝ նրա խոսքը համարելով ծայրահեղական[141][142]։

Կտրուկ բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում 2014 թվականի իշխանափոխությանը և այդ իրադարձությունները անմիջականորեն կապում է Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Ուկրաինայի օկուպացիայի ժամանակ կոլաբորացիոնիզմի հետ[123]։

Ես ուզում եմ, որ իմ երեխան ապրի ազնիվ երկրում, այլ ոչ թե բանդերական, դավաճանական, նացիստական։ Ես ամաչում էի, որ ես այդ պետության քաղաքացի եմ։ Տատս զանգում էր ու լաց լինում. վերադառնում են այն ժամանակները, երբ օկուպացիա է եղել։ Նա 86 տարեկան է։ Նա հիշում է գերմանացիներին և հիշում ուկրաինացի ոստիկաններին։ Ինչպես էին նրանք ծաղրում։ Ինչպես կարող եմ նայել տատիկիս աչքերի մեջ, եթե հագնեմ համազգեստը և ծառայեմ հենց այդ Գալիչինային։ Երբ մտածում ես այդ մասին, վախ չկա։

Պոկլոնսկայան ակտիվորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը, նրան համարում է «մեծ տերություն», դստերը դաստիարակում է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի ոգով, այդ թվում՝ այդ պատերազմում զոհված իր երկու պապերի հիշատակին, ինչպես նաև հանդես է գալիս պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման դեմ[123]։

Նիկոլաս II-ի երկրպագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս II-ի երկրպագուն է, նրա դիմանկարը կախված է իր աշխատասենյակում[143]։

2014 թվականի հոկտեմբերին Պոկլոնսկայան Լիբադի պալատին է փոխանցել կայսրի ընտանեկան արխիվից ավելի քան 80 լուսանկար, որոնք նա ստացել Է Ղրիմի Սուրբ Ուսպենսկի քարանձավային վանքի քահանայից։

2015 թվականի մայիսին մասնակցել է Լիբանանի պալատում կայսեր կիսանդրու բացմանը՝ հայտարարելով իր անձնական պատվերով քանդակագործական կոմպոզիցիան իր ընտանիքի բոլոր անդամների հետ տեղադրելու պլանների մասին[144]։ Նա նաև աղմկահարույց հայտարարություն է արել այն մասին, որ Նիկոլայ 2-րդի հրաժարումը իրավական ուժ չունի[145], ինչ քննադատության ենթարկվեց աղբյուրագիտության մասով[146]։

2016 թվականի մայիսի 9-ին «Անմահ գունդ» ակցիային մասնակցել է Նիկոլայ 2-րդ սրբապատկերով՝ դա բացատրելով նրանով, որ կատարում է ավելի վաղ իրեն ուղղված վետերանի խնդրանքը[147]։

2018 թվականի նոյեմբերի 23-ին Նատալյա Պոկլոնսկայան դիմել է Սերգեյ Ակսենովին և Ղրիմի Հանրային պալատի ղեկավար Գրիգորի Իոֆեին առաջարկել է Ղրիմում Վոյկովի փողոցները վերանվանել ի պատիվ Ռուսաստանի վերջին կայսեր[148]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Новые русские сенсации»: «Тайный муж Натальи Поклонской» — 2018.
  2. 2,0 2,1 http://www.duma-er.ru/party/profile/51237/
  3. Наталья Поклонская: Пресвятая Богородица ведет нашу Россию / Православие.Ru (ռուս.) — 2015.
  4. 4,0 4,1 4,2 Поклонская Наталья Владимировна / Прокуратура Республики Крым. (ռուս.)
  5. https://mobile.twitter.com/varyagi/status/492288949986271232
  6. «Поклонская Наталья Владимировна». Федеральное Собрание Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «В ГД будет образована единая Комиссия по контролю за достоверностью сведений о доходах, мандатным вопросам и вопросам депутатской этики» (ռուսերեն). Государственная Дума. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Назначены прокуроры Республики Крым и Севастополя». Kremlin.ru. 2014 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  9. «Прокурор Крыма Наталья Поклонская подала в отставку». НТВ.Ru. 2016 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. Путин освободил Поклонскую от должности прокурора Крыма.
  11. «Генеральный прокурор Российской Федерации Юрий Чайка издал приказ об образовании прокуратуры Республики Крым и прокуратуры города Севастополя». Генеральная прокуратура РФ. 2014 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  12. 12,0 12,1 «Указ Президента Российской Федерации от 11.06.2015 № 295 «О присвоении воинских званий высших офицеров, специальных званий высшего начальствующего состава, высшего специального звания и классного чина»». Официальный интернет-портал правовой информации. 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  13. «Поклонская получила генеральский чин». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունիսի 11.
  14. Прокурором АРК назначена Наталья Поклонская
  15. Генеральная прокуратура Украины: Поклонской грозит 15 лет лишения свободы Արխիվացված 2018-08-04 Wayback Machine.
  16. МВД Украины объявило Поклонскую в розыск.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Прокуратура Республики Крым. Руководство». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 30 марта 2014 года-ին.
  18. 18,0 18,1 Козлов, К. (22.03.2014). «Новый прокурор Крыма Наталья Поклонская: «Поклонники не звонят, я ведь не супермодель!»». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  19. Чёрное пятно на белом мундире: как Поклонская против русских воевала…
  20. «Бывшего крымского депутата Аронова из банды «Башмаки» начали судить за убийства (ВИДЕО)». newdaynews.ru. 2011 թ․ հունվարի 28.
    Bershidsky, Leonid. «Cartoonish Crimean Prosecutor a Hit in Japan». Bloomberg News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
    АРОНОВ Рувим Львович
  21. «Парламент Крыма назначил нового прокурора АРК». Взгляд.ру. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  22. «Верховный совет Крыма утвердил Наталью Поклонскую в должности прокурора». ТАСС. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  23. «Прокурор Крыма Наталья Поклонская стала звездой японского интернета — Новости Общества». ТАСС. 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  24. «Страшная тайна Поклонской: «няшного» прокурора покалечили бандиты». НТВ. 2014 թ․ ապրիլի 20.
  25. «Стоптанные «Башмаки»». Новая Газета. 2016 թ․ փետրվարի 8.
  26. Жигулёв, Илья (2017 թ․ ապրիլի 5). «Мироточение и мужество». Meduza.
  27. Иван Егоров Двадцать минут с прокурором // «Российская газета» — Федеральный выпуск № 6362 (90)
  28. О том, что стала героиней аниме, узнала от дочери. Лучше бы люди оценили мою работу Интервью с Натальей Поклонской на сайте «Комсомолькой правды» от 21 марта 2014 года
  29. «Суд отменил решение о назначении Поклонской и. о. прокурора Крыма». // УНИАН. 2014 թ․ ապրիլի 4. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  30. данное назначение не было подтверждено Виктором Януковичем, которого власти Автономной Республики Крым считали действующим президентом УкраиныԿաղապար:Значимость факта?
  31. Відділ взаємодії із засобами масової інформації Прес-служби Генеральної прокуратури України (2014 թ․ մարտի 2). «Повідомлення для ЗМІ» (ուկրաիներեն). ГПУ. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  32. «Крымский парламент назначил своего прокурора». comments.ua. 2014 թ․ մարտի 4. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  33. «Верховный Совет Крыма назначил нового прокурора». УРА-Информ. 2014 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  34. «Документ: Угрюмов назначен и.о. прокурора АР Крым». АиФ Украина. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  35. Урбанская Т. (2014 թ․ մարտի 6). «Пискун: В Крыму следует провести антитеррористическую операцию». УНIАН. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  36. «Наталья Поклонская: «Все что я делаю - делаю от души» - Крым». МК Крым. 2015 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  37. «Спикер Госсовета: Поклонская – олицетворение крымской женщины». АиФ Крым. 2016 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  38. «Прокурор Крыма Наталья Поклонская - интервью Натальи Поклонской». ТАСС. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  39. «В кабинете у Натальи Поклонской на столе стоит портрет Николая II». миртесен.ар. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  40. Наталья Поклонская открыла в Симферополе часовню Николая II
  41. «Поклонская написала заявление об освобождении от должности прокурора Крыма». РИА Новости. 2016 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  42. Поклонская освобождена от должности прокурора Крыма
  43. «Поклонская вернётся в прокуратуру после Госдумы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  44. Поклонская может вернуться в прокуратуру по истечении депутатского срока
  45. Поклонская вошла в предвыборный список Единой России
  46. Поклонская ушла в предвыборный отпуск
  47. «Постановление от 28 сентября 2016 года № 57/543-7 «О передаче вакантных мандатов депутатов Государственной Думы Федерального Собрания Российской Федерации седьмого созыва зарегистрированным кандидатам из федерального списка кандидатов, выдвинутого политической партией „Всероссийская политическая партия Единая Россия"»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  48. «Поклонская получит депутатский мандат Аксенова». Lenta.ru. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  49. Михаил Рубин. (2016 թ․ սեպտեմբերի 26). «Наталья Поклонская займётся в Госдуме проверкой доходов депутатов». РБК. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  50. Избиралась от партии «Единая Россия», Կաղապար:Подст:АИ2 входит в состав фракции парламента
  51. «Поклонская Наталья Владимировна — фракция «Единая Россия»». www.duma-er.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  52. Поклонская просит Генпрокуратуру проверить фильм Учителя «Матильда»
  53. «Говорухин раскритиковал идею проверки фильма Алексея Учителя». Росбизнесконсалтинг. 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  54. «Поклонская снова обратилась в Генпрокуратуру с просьбой проверить фильм "Матильда"». NEWSru.com. 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  55. «Секта царебожников», отец Сергий и Наталья Поклонская.
  56. Говорухин заступился за скандальный фильм Матильда Алексея Учителя
  57. «Говорухин против Поклонской». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  58. Роднина против генерала Поклонской
  59. «Роднина спорит с Поклонской». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  60. Комитет Госдумы РФ по культуре выступил против Поклонской
  61. Депутаты Госдумы РФ вопреки запрету собираются смотреть скандальный фильм Матильда
  62. Мединский критикует Поклонскую
  63. Героиня Крымской Весны Наталья Поклонская разоблачила Навального
  64. Народные избранники предложили проверить ФБК
  65. Поклонская предложила проверить Навального на коррупцию
  66. Адвокат скандального режиссёра Алексея Учителя Константин Добрынин пригрозил Поклонской лишением мандата.
  67. Поклонская обвинила в клевете режиссёра Алексея Учителя. // Российская газета. — 22.9.2017.
  68. «Поклонская 43 раза написала в прокуратуру о «Матильде»». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  69. Поклонская обвинила Юрия Чайку в бездействии накануне выхода фильма «Матильда» Արխիվացված 2017-10-26 Wayback Machine.
  70. «Снова «Матильда»: Поклонская добралась до Панина». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  71. www.znak.com. «Наталья Поклонская написала книгу «Преданность вере и Отечеству»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  72. Web-Kafa Studio. «Поклонская написала книгу «Преданность вере и Отечеству» - информационный сайт газеты «Кафа» — свежие новости Феодосии, Крыма» (ռուսերեն). kafanews.com. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  73. Комсомольская правда | Сайт «Комсомольской правды». «Взгляд Поклонской | КП Северный Кавказ» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  74. «Поклонская предложила название новейшему российскому вооружению - РИА Новости Крым» (ռուսերեն). crimea.ria.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  75. Поклонская в Сербии: упрощение рабочих визита для сербов необходимо
  76. Глава фракции «Единой России» в Госдуме Сергей Неверов предложил Наталье Поклонской подумать о сдаче мандата
  77. Поклонская заявила, что не будет сдавать думский мандат
  78. «Поклонская обещает разбирательства с депутатами Думы». Информационный портал города Севастополь. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  79. «Обращение Президента к гражданам России». Сайт Президента России. 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  80. В. Хомыженко (2018 թ․ օգոստոսի 31). «Поклонская неожиданно прокомментировала заявление Путина о пенсионной реформе». Московский комсомолец. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  81. А. Власова (2018 թ․ սեպտեմբերի 24). «Поклонская предложила свои поправки к пенсионной реформе». Московский комсомолец. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  82. «В столице Республики началась церемония прощания с Александром Захарченко | Официальный сайт ДНР». Официальный сайт ДНР (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  83. Михаил Антропов. «На похороны Захарченко приехала Поклонская» (անգլերեն). НТВ. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  84. Комментарий Натальи Поклонской по поводу убийства главы ДНР Александра Захарченко
  85. Inc., TV Rain,. «В Госдуме упразднили комиссию по доходам, которую возглавляла Поклонская». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  86. «Поклонскую лишили её поста в Госдуме». Царьград (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  87. «Наталья Поклонская возглавит новую партию власти». ura.news. Վերցված է 2018-12-04T16:06:45Z-ին.
  88. «События: Партия "Сила России" под руководством Поклонской и Железняка» (ռուսերեն). zavtra.ru. Վերցված է 2018-12-04T16:09:53Z-ին.
  89. «Поклонская опровергла информацию о планах создания новой партии». ТАСС. Վերցված է 2018-12-04T16:08:03Z-ին.
  90. «Поклонская допустила создание нового общественного движения» (ռուսերեն). РИА Новости. 20181109T1309+0300Z. Վերցված է 2018-12-04T16:12:51Z-ին.
  91. Поклонская написала книгу о «Крымской весне»
  92. Поклонская рассказала о компромате, который собрала на коллег из Госдумы
  93. Поклонская рассказала об отношении к Зеленскому // РИА Новости, 09.04.2019
  94. CrimeaPRESS (2019 թ․ մայիսի 7). «Наталья Поклонская в Сирии: сирийских детей будут лечить в Москве, Санкт-Петербурге и в Крыму» (ռուսերեն). Новости Крыма | КрымPRESS. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  95. «Поклонская рассказала о нехватке персонала в сирийских больницах» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  96. «Поклонская пророчит Донбассу будущее Крыма». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  97. «Депутат ГД Поклонская будет готовить законопроекты с учетом проблем крымчан» (ռուսերեն). РИА Новости.
  98. «Поклонская приготовила законопроект о декриминализации бытового использования спецсредств» (ռուսերեն).(չաշխատող հղում)
  99. «Почва империи: как Поклонская хочет изменить закон о гражданстве». РБК.
  100. «Внесен законопроект об ответственности парламентариев за непредотвращение конфликта интересов» (ռուսերեն). Государственная Дума. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  101. «Путин подписал закон о смещении депутатов с должностей за конфликт интересов» (ռուսերեն). Interfax.ru.
  102. «Поклонская выступила за наказание за вовлечение детей в незаконные акции - TopBlogNews.Ru» (ռուսերեն). topblognews.ru. 2018 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  103. «Поклонская выступила за наказание за вовлечение детей в незаконные акции» (ռուսերեն). Рамблер/финансы.
  104. «Законопроект № 495245-7 О внесении изменений в статью 1-1 Федерального закона "О днях воинской славы и памятных датах России" об установлении памятной даты России "19 апреля - День принятия Крыма, Тамани и Кубани в состав Российской империи" // Система обеспечения законодательной деятельности». sozd.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  105. «Наталья Поклонская, которая раньше никогда открыто не критиковала действия правительства, сразу же дала понять, что не одобряет предложенные нововведения». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  106. Поклонская проголосовала против пенсионной реформы
  107. «Поклонскую накажут за голосование против пенсионной реформы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  108. «Единая Россия» решит судьбу Поклонской осенью
  109. Поклонская не поддержала закон о неуважении к власти(չաշխատող հղում)
  110. Марат Лашкин. «Поклонская объяснила, почему голосовала за закон об автономной работе Рунета». Федеральное агентство новостей. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  111. «Объекты законотворчества :: Система обеспечения законодательной деятельности». sozd.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  112. Украина оставила Поклонской гражданство
  113. «Поклонская — гражданка Украины». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  114. Поклонская отрицает наличие у неё украинского гражданства
  115. Поклонская заявила, что рассталась с мужчиной, за которого собиралась замуж // ՌԻԱ Նովոստի, 05.06.2017.
  116. Gazeta.ru, 6 марта 2017. СМИ: прокурор Поклонская требовала посадить пророссийского активиста в 2005 году
  117. «Наталья Поклонская: «Говорили, ты думаешь, до суда дело дойдёт? Нет. Тебя по кусочкам разорвут»». КП. 2015 թ․ մարտի 14. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  118. «Наталья Поклонская. Путь на Родину». ntv.ru. 2015 թ․ մարտի 14. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  119. Наталья Поклонская: Моя сила в слабости. Женской
  120. «Дочь Натальи Поклонской спела в хоре для прокуроров». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  121. «Биография Натальи Поклонской». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  122. «Поклонская: Прокурор должен быть красивым». Взгляд.ру. 7 ноября 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  123. 123,0 123,1 123,2 Снегирёв, Ю (2014 թ․ մարտի 20). «Прокурор республики». Российская газета – Неделя № 6336 (64). Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  124. «Новые русские сенсации»: «Тайный муж Натальи Поклонской» Արխիվացված 2020-06-18 Wayback Machine // НТВ, 21.10.2018.
  125. Росбизнесконсалтинг, 13 августа 2018. СМИ сообщили о свадьбе Поклонской с руководителем аппарата омбудсмена
  126. НТВ, 13 августа 2018. Наталья Поклонская вышла замуж
  127. «Поклонская вышла замуж». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  128. Gazeta.ru, 16 августа 2018 года. «Хуторянка» и ягнёнок: как прошла свадьба Поклонской
  129. «Муж Поклонской сообщил о расставании с ней». ՌԻԱ Նովոստի. 02.09.2019. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  130. Поклонская подтвердила развод с мужем // Статья от 02.09.2019 г. «ՌԻԱ Նովոստի».
  131. «Сведения о доходах за 2014 год // Прокуратура Республики Крым» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  132. «В декларации Поклонской в графах «дома», «квартиры», «дачи», «машины» написано «0»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  133. «Сведения о доходах и имуществе кандидатов от «Единой России» // ЦИК России» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  134. Сведения о доходах Натальи Поклонской // Государственная Дума
  135. Poklonskaya_nv. «Государь Николай II не нуждается в заступничестве, его прославил Сам Бог». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  136. «Поклонская внесла Ленина и Гитлера в список «извергов XX столетия»». Газета.Ru. 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  137. Наталья Поклонская назвала Владимира Ленина одним из «извергов двадцатого столетия» // Коммерсантъ. — 2016-03-11.
  138. «Поклонская поставила Ленина в один ряд с Гитлером». РИА Новости. 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  139. Юрий Баранчик. «Проект «Новая Поклонская»: белые «господа» соскучились по русским слугам». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  140. «Зюганов вступился за Ленина, которого Поклонская сравнила с Гитлером». Росбалт. 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  141. «Депутат попросил Генпрокуратуру проверить слова Поклонской на экстремизм». Новая газета (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  142. «Орловский депутат попросил проверить слова Поклонской о Ленине на экстремизм». lenta.ru. 2016 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  143. Наталью Поклонскую спрашивают о царской семье и мироточении, а она охотнее отвечает на вопросы о женском счастье
  144. Поклонская заказала мемориал семье императора Николая II — «Российская газета», 19.05.2015
  145. Монархические настроения — «Известия» 31 июля 2015
  146. Документы Росархива ставят точку в споре об отречении царя — акт был, воспоминания были и юридическая сила есть
  147. Поклонская вышла на акцию «Бессмертный полк» с иконой Николая II — Lenta.ru, 9 мая 2016
  148. Поклонская выступила за переименование улиц в честь Николая Второго

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Պոկլոնսկայա» հոդվածին։