Jump to content

Նատալյա Գուտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Գուտման
Ծնվել էնոյեմբերի 14, 1942(1942-11-14)[1] (82 տարեկան)
Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունթավջութակահար, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա
ԱմուսինOleg Kagan?
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
և Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»
Կայքnataliagutman.com

Նատալյա Գուտման (ռուս.՝ Наталья Григорьевна Гутман, նոյեմբերի 14, 1942(1942-11-14)[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս թավջութակահարուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սովետական Միությանում՝ Կազան քաղաքում 1942 թվականի նոյեմբերի 14-ին։ Գուտմանը սկսել է թավջութակ նվագել հինգ տարեկան հասակում։ 13 տարեկանում նա ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիա, որտեղ նա սովորում է Գալինա Կոզուլուպովայի դասարանում։ Հետագա տարիներն նա ուսանել է է Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում։ Գուտմանը երկար տարիներ աշխատել է դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի հետ, որի հետ նա կատարել է Ֆրեդերիկ Շոպենի թավջութակի սոնատը։ Գուտմանը հանդես է եկել աշխարհի առաջատար նվագախմբերի հետ։ Աշխատել է տարբեր դիրիժորների և մենակատարների հետ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ, Յուրի Բաշմետ, Սվյատոսլավ Ռիխտեր, Իսահակ Շտերն, Եվգենի Կիսսին, Օլեգ Կոգան և այլք։ Նրան հրավիրում են տարբեր երկրներ վարպերության դասեր տալու։ Ժամանակակից կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ալֆրեդ Շնիտկեն և Սոֆյա Գուբայդուլինան, նրան են նվիրել իրենց ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]