Նասիբա Զեյնալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նասիբա Զեյնալովա
ադրբ.՝ Nəsibə Zeynalova
Nasiba Zeynalova.jpg
Ծնվել էապրիլի 20, 1916(1916-04-20)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 10, 2004(2004-03-10) (87 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Cahangir Zeynalov?
Երեխա(ներ)Cahangir Novruzov?
Պարգևներ և մրցանակներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «Փառքի» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
nasiba-zeynalova.az

Նասիբա Ջահանգիր ղիզի Զեյնալովա (ադրբ.՝ Nəsibə Cahangir qızı Zeynalova, ապրիլի 20, 1916(1916-04-20), Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 10, 2004(2004-03-10), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի թատրոնի և կինոյի դերասանուհի, Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստուհի (1967), Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1974) [1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասիբա Զեյնալովան ծնվել է 1916 թվականի ապրիլի 20-ին Բաքվում[2]։ 1932 թվականին դարձել է Ռզա Թահմասիբի դրամա ասոցիացիայի անդամ։ 1934-1937 թվականներին նա սկսեց աշխատել Բաքվում գործող սովխոզական և կոլխոզական թատրոններում որպես դերասանուհի։ 1938 թվականին սկսեց իր գործունեությունը նորաստեղծ Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այդ տարի նա ընդունեց Բաքվի Թատրոնի դպրոց։ Աղասադիղ Գերայբեյլին եղել է նրա ուսուցիչը։ Երբ սովորել է տեխնիկումում Նասիբա Զեյնալովան բնորոշ էին մի շատ դերերը։ Լավագույններից են՝ Կատերինա (Ուիլյամ Շեքսպիր), Էլվիրա (Դոն Ժուան, Մոլիեր) և Ելիզավետա (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր)[3]։ Կերտել է սոցիալական սրությամբ կատակերգական և տարբեր կերպարներ. Ջեննեթ խալա, Նարգիլե, Զուլեյխա և այլն[4]։

Նասիբա Զեյնալովան 1960 թվականի մայիսի 24-ին ադրբեջանական թատրոնի արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում։ Իսկ 1967 թվականին արժանացել է ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը։ 1974 թվականից հանդիսանում է Ադրբեջանի պետական մրցանակի դափնեկիր։

Նասիբա Զեյնալովան մահացել է 2004 թվականի մարտի 10-ին Բաքվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]