Նարդարան մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նառդարան մզկիթից)
Նարդարան մզկիթ
ադրբ.՝ Nardaran məscidi
Տեսակմզկիթ
Երկիր Ադրբեջան
ՎարչատարածքԲաքու
Հիմնվել է1663
Կառուցման սկիզբ1663
Ճյուղ/ավանդույթԻսլամ
Կարգավիճակգործող
ՀիմնադիրՍեֆյաններ, Շահ Աբաս
Ճարտարապետություն
ՈճԻսլամական
Քարտեզ
Քարտեզ

Նարդարան մզկիթ (ադրբ.՝ Nardaran məscidi), 17-րդ դարի մզկիթ, տեղակայված Բաքվի Ապշերոնի շրջանում[1]։ Սեֆյանների ժամանակաշրջանի մզկիթ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարդարան մզկիթը կառուցվել է 1663 թվականինին, Ապշերոնի շրջանի Նարդարան գյուղում։ Մզկիթի վրա կան գրություններ, տապանագրեր, որոնցում գրված է, որ մզկիթը կառուցվել է ճարտարապետ Մուրադալիի կողմից։ Նարդարան մզկիթը 15-րդ դարի Շիրվանի մզկիթների նման է։ Այն կառուցվել է որպես Շիրվանշահեր պալատի համալիր։ Մզկիթի հարավ-արևելյան մասում գտնվում է Շահ Աբբասի մզկիթը[2][3]։

Աշուրան Նարդարան մզկիթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարդարանն Ադրբեջանի ամենակրոնականացված շրջաններից է։ Այն Ադրբեջանի շիայական արմատականության, խոմեյնիզմի և շիա իսլամիզմի կենտրոններից է։ Ամեն տարի Նարդարան մզկիթում է նշվում Աշուրայի օրը։ Այդ օրը սպանվել է Իմամ Հուսեյնը՝ Մուհամեդ Մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի և Մուհամեդի հետևորդը, չորրորդ ուղղափառ խալիֆ ու շիաների առաջին իմամ Ալիի որդին, ով համարվում է շիաների երրորդ իմամը։ Մահվան օրը իսլամական մուհարրեմ ամսվա 10-րդ օրն է։ Ծիսակատարությունները տևում են 10 օր։ Աշուրայի արարողությանը պահպանողական շիաներն իրենք իրենց տանջում են, մինչև արյուն հեղվի, որպեսզի իրենց մաշկի վրա զգան Հուսեյնի տանջանքները։ Ներկայումս, սակայն, շիաների զգալի մասը սահմանափակվում են միայն կուրծքը ծեծելով։ Ադրբեջանում այս օրը առհասարակ իշխանություններն արգելում են դաժան գործողությունների դիմել, անցկացնել հրապարակային միջոցառումներ։ Թուլատրվում է չափավոր ծիսակատարություններ անցկացնել միայն մզկիթների տարածում։ Սակայն հատկապես Նարդարանում Աշուրայի սգո արարողությունը հաճախ վերաճել է կրոնական և սոցիալական պահանջներով ցույցերի[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նառդարան մզկիթ
  2. Նարդարան
  3. «Мечеть "Нардаран Пири"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  4. День Ашура в Нардаране (Азербайджан)