Նապոլեոն Բոնապարտը և շախմատը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ժորժ Վիբեր. Շա՛խ

Նապոլեոն Բոնապարտը և շախմատը, թեմա, որը հետաքրքրել է պատմաբաններին, արվեստաբաններին, շախմատագետներին, որոնք դրան նվիրված ուսումնասիրություններ ունեն։ Նապոլեոնը իր ողջ կյանքի ընթացքում շախմատ է խաղացել։ Մասնավորապես, 1794-1795 թվականներին քսանհինգ տարեկանում նա ամեն օր եղել է «Դե լյա Ռեժանս» սրճարանում՝ կամ հետևելու շախմատային խաղի, կամ ինքը խաղալու։ Պահպանվել են Նապոլեոնին մտերիմ բազմաթիվ մարդկանց վկայություններ, որոնցում ասվում է շախմատով նրա տարվածության մասին։ Մեզ հասած որոշ կարճ պարտիաներ զգուշավորությամբ վերագրվում են Բոնապարտին[1]։

Արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ կապված են Նապոլեոն Բոնապարտի՝ շախմատով տարվածության հետ։ Առավելապես դրանք փորագրություններ են, ծաղրանկարներ, կտավներ, որոնցում հեղինակները տարբեր կերպ են անդրադարձել թեմային[2]։

Աղբյուրներ և պատմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Բոնապարտի կյանքի ընթացքում ժամանակակիցները չեն նշել կայսեր հետաքրքրվածությունը շախմատի նկատմամբ, սակայն նրա մահից հետո ի հայտ են եկել կայսեր մտերիմների բազմաթիվ գրառումներ, որոնցում պատմվում է այդ խաղով նրա տարվածության մասին։

Տիկին դե Ռեմյուզի հուշերը պարունակում են կայսրուհի Ժոզեֆին դը Բոհարնեի պալատական ազնվական օրիորդի ընդհատ տպավորություններ շախմատ խաղացող Նապելոեոնի մասին և խաղի իր առաջին փորձառությունն ընդդեմ առաջին կոնսուլի։ Կլեր Էլիզաբեթ Ժաննա Գրավյե դը Վերժենը (1780-1821) աստիճանավոր, կոմս Օգյուստ դե Ռեմյուզի կինն էր, կոնսուլության և կայսրության ժամանակ նա գրառել էիր ուսումնասիրությունը, տպավորությունները և զրույցները Նապոլեոնի և այլ երևելի անձանց հետ՝ վարելով ամենօրյա գրառումներ։ Սակայն երբ Նապոլեոնը զրկվել է գահից, մադամ դը Ռեմյուզան վախեցել է բոնապարտիստ ճանաչվելուց և վերացրել է ձեռագիրը։ Միայն 1818 թվականին, երբ ի հայտ է եկել մադամ դը Ստալի «Խորհրդածություններ Ֆրանսիական հեղափոխության մասին» (ֆր.՝ «Considérations sur la révolution Française») գրվածքը, որը պարունակում էր Նապոլեոնի անձի մասին բազմաթիվ հիշատակումներ, և որը մեծ հաջողություն է ունեցել, մադամ դը Ռեմյուզան որդու պնդմամբ որոշել է հիշողությամբ վերականգնել իր գրառումները։ Գիրքը պարունակում է կայսեր և նրա ընտանիքի կյանքի մասին բազմաթիվ մանրամասներ, սակայն հեղինակը վերաբերմունքը Նապոլեոնի նկատմամբ խիստ բացասական է։ Ինչ-որ պահի նա առաջին կոնսուլից ուշադրության նշաններ է սպասել, սակայն կոնսուլը անտեսել է նրան, իսկ հասարակական կարծիքն արդեն նրանց սիրային կապ է վերագրել, ինչն առաջացրել է կնոջ սրտնեղությունը[3]։ 1804 թվականի մարտի 20-ին Էնգիենի դուքսը գտնվել է Վենսենում, որտեղ ռազմական դատարանը որոշել է նրա ճակատագիրը և ապա դատապարտել մահապատժի։ Նապոլեոնը խիստ նյարդայացել է, թեպետ և փորձել է հանգիստ երևալ, քանի որ դքսի ճակատագրի որոշումն սպառնալի ազդում էր եվրոպական ռազմական կոնֆլիկտի վրա[1]։

Նապոլեոնն սկսել է անգիր արտասանել Կոռնեյլի և Վոլտերի աշխատություններից բանաստեղծական հատվածներ, իսկ տիկին դը Ռեմյուզային մատ հայտարարելով՝ խոստացել է նրան ռևանշի հնարավորություն տալ հաջորդ օրը[1]։

Լուի Անտուան Ֆովել դը Բուրյենը (1769-1834) 1797 թվականից եղել է Նապոլեոնի քարտուղարը։ Բուրյենը ուղեկցել է նրան բոլոր արշավների ժամանակ, սակայն 1802 թվականին զրկվել է պաշտոնից ֆինանասական մեքենայությունների կասկածով։ 1829 թվականին Բուրյենը հրատարակել է հուշեր «Հիշողություններ Նապոլեոնի, Դիրեկտորիայի, Կոնսուլության և Վերականգնման մասին» (ֆր.՝ «Mémoires sur Napoléon, le Directoire, le Consulat, l’Empire et la Restauration»), որոնք հետաքրքիր են հաղորդած մանրամասների առումով, սակայն ոչ միշտ են արժանահավատ՝ իր ժամանակ տեղիք տալով բազմաթիվ բամբասանքների և վեճերի։ Այնտեղ կարճ նշում կա կայսեր առօրյա կյանքում շախմատի մասին։

Յուգ Բեռնար Մարեն եղել է առաջին կոնսուլի քարտուղարներից մեկը, հետագայում՝ պետական քարտուղարը։ 1811 թվականին նա դարձել է կայսեր արտաքին գործերով նախարար, 1809 թվականին Նապոլեոնից ստացել է «Բասանոյի դուքս» տիտղոսը։

Էմանուել Օգյուստեն դը Լաս Կազը ֆրանսիացի քարտեզագիր էր, Նապոլեոնի ուղեկիցը Սուրբ Հեղինե աքսորման ժամանակ, իր «Սուրբ Հեղինեի հուշամատյան» հուշերում նա գրել է. «Ճաշից առաջ կայսրը շախմատի մի քանի պարտիա էր խաղում»[1]։

Լեդի Մալկհոլմն այցելել է Նապոլեոնին Սուրբ Հեղինեի կղզի։ Մալկհոլմ Քլեմենթինան (ի ծնե՝ Էլփինսթոուն) եղել է կոնտրադմիրալ Փալթնի Մալկհոլմի (որը 1816 թվականի հունիսից 1817 հունիս ղեկավարել է Սուրբ Հեղինե կղզու ռազմածովային բազան, օգտվել է Նապոլեոնի դրությունից և բազմաթիվ զրույցներ ունեցել նրա հետ) կինը և ադմիրալ լորդ Քեյթւ զարմուհին։ Հուշեր է թողել Նապոլեոնի հետ հանդիպումների մասին.

Ալբինա դը Մոնտոլոնը (1779-1848) եղել է Նապոլեոնի գեներալներից մեկի կինը, իր հուշերում պնդում է, որ որպես շախմատիստ Բոնապարտի թույլ լինելու մասին բոլոր նշումները բրիտանական քարոզչություն են։ Նա գրել է, որ «Հեշտ չէր խաղալ կայսեր հետ։ Նա առաջինը իր զինվորներն էր շարժում, և դա զվարճացնում էր նրան՝ սկսել պարտիան անսովոր քայլերով»[6]։

Բրիտանացի ռազմական բժիշկ Էդվարդ Բարի Օ'Միրան ուղեկցել է կայսերը Սուրբ Հեղինե կղզի, որտեղ երեք տարի եղել է նրան բուժող բժիշկը։ Նապոլեոնի մահից հետո 1822 թվականին նա հուշեր է հրատարակել «Ձայն Սուրբ Հեղինե կղզուց» վերնագրով.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Авербах
  2. Σφήκας, 2007, էջ 212, 282
  3. Кирхейзен, 2010
  4. Rémusat, Claire de Chapitre V. 1804 // Mémoires de madame de Rémusat. 1802—1808. — Paris: Les Editions Calmann-Lévy, MDCCCLXXX. — Т. 1. — 416 с.
  5. Libaert, 1999
  6. Rodenberg
  7. О'Мира, Эдвард Барри Голос с острова Святой Елены. — М: Захаров, 2004. — С. 4. — 688 с. — (Биографии и мемуары). — 4000 экз.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авербах, Юрий. «Загадка трёх партий». WhyChess. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  • [Авербах, Юрий]. «Шахматист по имени Наполеон». Музей шахмат. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  • Гижицкий, Ежи С шахматами через века. — Варшава: Sport i Turystyka, 1970. — С. 197—198. — 360 с.
  • Иванов А. Ю. Кафе «Режанс» и «автомат» Кемпелена // Повседневная жизнь французов при Наполеоне. — М: Молодая гвардия, 2006. — С. 44. — 77 с.
  • Кирхейзен, Гертруда Глава XX // Женщины вокруг Наполеона. — М: РИМИС, 2010. — 352 с.
  • «Check. Undated by Vibert, Jehan-Georges (1840—1902)» (անգլերեն). The Haggin Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  • Libaert, Thierry Napoléon joueur d’échecs(ֆր.) // Revue du Souvenir Napoléonien : Журнал. — 1999. — № 424. — С. 50—54.
  • Rodenberg, Margaret (?). «Napoleon's Pastimes on St Helena» (անգլերեն). Finding Napoleon. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  • Σφήκας, Νικόλας Ζωγραφικά έργα µε θέµα το Σκάκι από τον δέκατο πέµπτο έως τον εικοστό αιώνα. — Θεσσαλονίκη: Αριστοτέλειο Πανεπιστήµιο Θεσσαλονίκης, 2007. — 298 с.
  • Winter, Edward (28 February 2016.). «Napoleon Bonaparte and Chess» (անգլերեն). Сhess History. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]