Շախմատը գեղանկարչության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուրո Ռիչի. «Շախմատի խաղ»

Շախմատը գեղանկարչության մեջ բավականին լայն արտացոլում է ստացել։ Նկարիչները պատկերել են ոչ միայն շախմատային պարտիան խաղացողներին, այլև շախմատային գույքի առանձին տարրեր։ Դրան նպաստել են մի շարք գործոններ։ Ինքը շախմատը դիտարկվել է սեղանի խաղ՝ որպես մարդկանց միջև հարաբերությունների մոդել, ինչպես նաև հասարակական ստորակարգության և սոցիալական գործընթացների մոդել։ Շախմատը ներառված է եղել Միջնադարի և Նոր դարաշրջանի մարդու պատկերացումների սիմվոլիկայում։ Բավականին վաղ են սկսվել շախմատային պարտիայի վերլուծության գործընթացները այնտեղ եղած հնարքների գեղեցկության և ռազմավարությունների կիրառման տեսանկյունից[1]։ Բազմաթիվ գեղանկարիչներ, որոնք ստեղծել են կտավներ այդ խաղի պատկերով, բավականին լավ գլուխ են հանել դրանից, իսկ նրանցից ոմանք եղել են պրոֆեսիոնալ շախմատիստներ և օգտագործել են իրենց գեղանկարչական աշխատանքները դրա տարածման համար[2]։

Գեղանկարչական ստեղծագործություններն արտացոլել են շախմատի պատմության շրջանները՝ կանոնների փոփոխությունների, տարբեր դարերի համար բնութագրական խաղում վարպետության մակարդակի, տարբեր (արդեն մոռացված) շախմատային խաղի տարբերակների, շախմատում խաղի ընկալման գործընթացի փոփոխությունները։ Մարդկանց հոգևոր աշխարհի փոփոխությունները ազդել են այս թեմայի արտահայտման պռոբլեմատիկայի և գեղարվեստական առանձնահատկությունների վրա, ներառյալ այնպիսի ժանրեր, ինչպիսիք են նատյուրմորտը, դիմանկարը, կենցաղային ժանրը, պատմական գեղանկարչությունը և այլն։ Այս թեմայի զարգացման վրա ազդող այլ գործոններ են տեղային առանձնահատկությունները, հասարակության շրջանում շախմատի պահանջվածության մակարդակը, պետական իշխանության պաշտոնական դիրքի և եկեղեցու հարաբերությունը շախմատի հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]