Նաում Վեքիլխարջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաում Վեքիլխարջի
NaumVeqilharxhi.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1797(1797-12-06)
ԾննդավայրԿորչա, Ալբանիա
Վախճանվել է1846[1]
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, փաստաբան
Լեզուալբաներեն
Ազգությունալբանացի
ՔաղաքացիությունFlag of Albania.svg Ալբանիա
Naum Veqilharxhi Վիքիպահեստում

Նաում Վեքիլխարջի (իսկական անունը՝ Նաում Պանայոտ Բերդխի, ալբ․՝ Naum Veqilharxhi, 6 դեկտեմբերի 1797, Կորչա1846 (այլ տվյալներով՝ 1854[2], Ստամբուլ), ալբանացի գրող, թարգմանիչ, փաստաբան, ալբաներենի այբուբենի տարբերակներից մեկի հեղինակը (1844)։ Ալբանիայի ազգային վերածննդի վաղ շրջանի աչքի ընկնող գործիչներից մեկն է[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաում Վեքիլխարջին ծնվել է հարավային Ալբանիայի Կորչա քաղաքի մոտ գտնվող գյուղերից մեկում՝ ուղղափառների ընտանիքում։ 1800 թվականին նրա ընտանիքը թողնում է Ալբանիան ու տեղափոխվում ներկայիս Ռումինիայի տարածքում գտնվող Բրեիլա բնակավայր։

Ուսումնասիրելով իրավունք՝ Վեքիլխարջին ծանոթացել է ալբանացի մտավորականների, ալբանական ազգային վերածննդի շարժման մասնակիցների հետ, սկսել է մասնակցել Ֆիլիկ Էթերիային՝ հույների գաղտնի միությանը։ 1821 թվականին, երբ դեռ ուսանող էր, հավանաբար մասնակցել է Վալաշյան ապստամբությանը, որ տեղի ունեցավ Տուդոր Վլադիմիրսկուի գլխավորությամբ։

1820-ական թվականների վերջին նրա ընտանիքը Բրիելայի ամենահարուստ ընտանիքներից մեկն էր։ 1838 թվականից հետո նրա ազգականներից շատերն իրենց հայտարարեցին հույներ, սակայն Վեքիլխարջին իրեն մշտապես համարել է ալբանացի։

Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Վեքիլխարջին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, հարստացել և իր ֆինանսական միջոցներն օգտագործել ալբաներենի ու ալբանական մշակույթի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ալբանական ազգային վերածննդի շարժումը խթանելու նպատակով։ 1825 թվականին սկսել է աշխատել ալբաներենի յուրօրինակ այբուբեն ստեղծելու ուղղությամբ։

1844 թվականին Բուխարեստում հրատարակել է իր «Evëtori Shqip Fort i Shkurtër» աշխատությունը, որի վրա աշխատել է շուրջ 20 տարի. այն ալբաներենի այբուբենն էր, որը բաղկացած էր լատինական 33 տառերից։ Այբուբենն ստեղծելիս Վեքիլխարջին ձգտել է հնարավորինս խուսափել հունարեն, լատիներեն ու արաբերեն տառեր ու սիմվոլներ ներառելուց, ինչը պայամանավորված էր կրոնական առկա հակամարտություններով (նրանից առաջ գրելիս գորշաշվում էին հունական կամ արաբական այբուբենները)։ Այս աշխատությունը, ինչպես նաև Վեքիլխարջեի հաջորդ աշխատանքները, այդ թվում՝ ալբաներենով առաջին դասագիրքը (1846), նույնպես նպատակ ունեին խթանել ալբաներենի զարգացումն ու ազգային ինքնագիտակցության արթնացումը։

1845 թվականին Վեքիլխարջին հունարենով գրված բաց նամակ հղեց իր զարմիկին, ով Վեքիլխարջեի հայրենասիրական գաղափարները համարում էր ցնորական։ Վեքիլխարջին գրում է. «Տառը ալբանական ազգային վերածննդի շարժման առաջին գրավոր հիմքերից մեկն է»։

Նաում Վեքիլխարջին համարվում է ալբանական ազգային վերածննդի շարժման վաղ շրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1844։ Ëvetarin (այբուբեն)
  • 1845։ Fare i ri evëtar shqip për djelm nismëtar (այբբենարան)
  • 1846։ Qarkore (էնցիկլիկա, հունարեն)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1013594967 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Islami Selim (1984)։ «4»։ Historia e Shqiperise (Albanian) 2։ Academy of Sciences of Albania։ էջ 134 
  3. Enis Sulstarova (albanian), Naum Veqilharxhi dhe lindja e kombit [Naum Veqilharxhi and the birth of the nation], Pashtriku, http://www.pashtriku.org/?kat=47&shkrimi=999, վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1, «Naum Veqilharxhi is consdered the avant-garde and first ideologue of the National Awakening, because his work results in one of the first attempts for an original Albanian alphabet (1844 and 1845), as well as contains an embryo form of the ideas which would develop later on during the National Renaissance. [Naum Veqilharxhi është konsideruar si pararendësi dhe ideologu i parë i Rilindjes Kombëtare Shqiptare, sepse vepra e tij përbën një nga përpjekjet e para për një alfabet origjinal të shqipes (1844 dhe 1845), si edhe përmban në trajtë embrionale idetë që do të zhvilloheshin më vonë gjatë periudhës së Rilindjes.]» 
  4. Fedhon Meksi (2011-10-21) (albanian), Naum Veqilharxhi, babai i alfabetit dhe abetares shqipe. [Naum Veqilharxhi, the father of Albanian alphabet and ABC-book], http://www.panorama.com.al/2011/10/21/veqilharxhi-babai-i-alfabetit-dhe-abetares-shqiptare/, վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1