Նանա Ջանելիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանա Ջանելիձե
վրաց.՝ ნანა ჯანელიძე
Ծնվել էօգոստոսի 7, 1955(1955-08-07)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID 0246119

Նանա Ջանելիձե (վրաց.՝ ნანა ჯანელიძე, օգոստոսի 7, 1955(1955-08-07)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանա Ջանելիձեն ծնվել է 1955 թվականին, Թբիլիսիում։ 1981 թվականին ավարտել է Թբիլիսիի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերատորության և ռեժիսուրայի բաժինը (Թենգիզ Աբուլաձեի դասարան)։ Բեմադրում է նաև թատերական դրամաներ։ 2000 թվականին դերասանուհի Նանուկա Խուսկիվաձեի հետ հիմնել է N&N կինոստուդիան։ Մի խումբ հեղինակների հետ վերականգնել ու մատչելի է դարձրել «Ակակի Ծերեթելու ուղևորությունը Ռաչայով և Լեչխումով» վրացական առաջին վավերագրական ֆիլմի (1912) մուլտիմեդիա ալբոմը[2][3]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ տղա և փոքր տղա (1978, կարճամետրաժ)
  • Ընտանիք (1985, կարճամետրաժ)
  • Օրորոցային (1994)
  • Վրաստանը ցողի կաթիլի մեջ (1998)
  • Մի կաթիլ Վրաստան (2002, վավերագրական)
  • Ամանորյա նվեր (2005, կարճամետրաժ)
  • Վրաց երգի ասպետները (2010, վավերագրական)
  • Իսկ այնտեղ թատրոն կա (2011)[4]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թենգիզ Աբուլաձե. մտորումներ»
  • «Ռեզո Չխեիձե. կինոյի մայրուղով»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի պետական մրցանակ
  • Յակոբ Գոգեբաշվիլիի անվան մրցանակի դափնեկիր է «Օրորոցային» ֆիլմի համար
  • «Ապաշխարանք» և «Իսկ այնտեղ թատրոն կա» ֆիլմերի համար արժանացել է Ռուսաստանի կինոակադեմիայի երկու «Նիկե» մրցանակի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Նանա Ջանելիձեի մասին «Ոսկե ծիրան» ՄԿՓ կայքում(չաշխատող հղում)
  3. «Nana Janelidze». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Will There Be a Theater Up There?!

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]