Իսկ այնտեղ թատրոն կա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկ այնտեղ թատրոն կա
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրդրամա
Թվական2011
Լեզուվրացերեն
ՌեժիսորՆանա Ջանելիձե
ՊրոդյուսերՆանա Ջանելիձե
Սցենարի հեղինակՆանա Ջանելիձե
ԴերակատարներԿախի Կավսաձե
Նինո Կուրատաշվիլի
ՕպերատորԳեորգի Բերիձե
ԵրաժշտությունՄիշա Մդինարաձե
Հնչյունը` Նիկո Տարիելաշվիլի
Տևողություն55 րոպե
IMDbID 166520

Իսկ այնտեղ թատրոն կա, 2011 թվականին ռեժիսոր Նանա Ջանելիձեի կողմից նկարահանված վրացական ֆիլմ[1]։

2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը վրաց ճանաչված դերասան Կախի Կավսաձեն է, սակայն ֆիլմը միայն դերասանի մասին չէ։ Այստեղ ներկայացված է ժողովրդական երգեր կատարող Կավսաձեների մեծ ընտանիքի և նրան բաժին ընկած ծանր փորձությունների պատմությունը՝ որպես նախկին ԽՍՀՄ-ում ապրած միլիոնավոր մարդկանց կյանքի արտացոլում։ Մարդիկ, ովքեր մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին, գտնվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Չնայած այս դառը ճակատագրին, Կախին դառնում է հայտնի ու սիրված դերասան ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախի Կավսաձեն
  • Նինո Կուրատաշվիլին

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար, Բալթյան և վրացական ազգային կինոֆորում
  • CINE4ME մրցանակ, Մոնպելյեի միջերկրածովյան երկրների միջազգային կինոփառատոն
  • Մրցանակ լավագույն դերասան Կախի Կավսաձեին, Մինսկի միջազգային կինոփառատոն
  • Վրացական ծրագրի լավագույն ֆիլմ, Թբիլիսիի միջազգային կինոփառատոն
  • Լավագույն ֆիլմ, Մարդու իրավունքների «Ստալկեր» կինոփառատոն
  • Մոսկվա, լավագույն արտասահմանյան ֆիլմ
  • Ռուսաստանի կինոակադեմիայի «Նիկե» մրցանակ
  • Ժյուրիի հատուկ հիշատակում, GoEast միջազգային կինոփառատոն, Վայսբադեն, Գերմանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]