Նանա Ասմաու
Նանա Ասմաու | |
---|---|
Ծնվել է | 1793[1] |
Ծննդավայր | Սոկոտո (քաղաք), Նիգերիա |
Վախճանվել է | 1864 |
Վախճանի վայր | Սոկոտո (քաղաք), Նիգերիա |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Sokoto Caliphate |
Նանա Ասմաու (արաբ․՝ نانا أسماء بنت عثمان فودي, 1793[1], Սոկոտո (քաղաք), Նիգերիա - 1864, Սոկոտո (քաղաք), Նիգերիա), նիգերիացի գիտնական, բանաստեղծ և գրող։ Արքայադուստր, հայրը եղել է Շեհու Օսման դան Ֆոդիոն՝ Սոկոտո խալիֆայության հիմնադիր և 18-րդ դարի բարեփոխիչ, որը քարոզել է համընդհանուր գրագիտություն և կրթություն, այդ թվում՝ կանանց համար։ Նանա Ասմաուն պնդել է մուսուլման կանանց շրջանում գրագիտությունը զարգացնելու վրա և համարվում է ժամանակակից իսլամական ֆեմինիզմի նախակարապետներից մեկը[2]։ Մեծարվում է Նիգերիայի հյուսիսում։ Նանա Ասմաուի 65 բանաստեղծությունները կազմում են այս ժամանակաշրջանի կարևոր գրական ժառանգությունը և կարող են հետաքրքրություն ներկայացնել Նիգերիայի պատմության ուսումնասիրության համար։ Գրել է Արաբերեն պիեսներ, հաուսի լեզվով դիդակտիկ բանաստեղծություններ և ֆուլի լեզվով՝ դիմելով իշխող շրջանի ժամանակակիցներինх[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանա Ասմաուն ծնվել է 1864 թվականին և անվանվել Ասմա Բինթ Աբու Բաքր՝ իսլամական Մուհամմադ մարգարեի սխրակցի պատվին։ Նրա հայրը՝ Շեհու Օսման դան Ֆոդիոն, Ֆուլանի ժողովրդի ներկայացուցիչ էր և մուսուլման, որն սկսել է ջիհադ Ֆուլանին՝ գրավելով հաուսի քաղաք-պետությունը և հիմնադրելով Սոկոտո խալիֆայությունը։ Նրա որդին և ժառանգը՝ Նանա Ասմաուի եղբայր Մուհամմադ Բելլոն, թագավորել խալիֆայությունում 1817 թվականից՝ առաջին խալիֆի մահից հետո։ Այդ երկու կառավարիչների օրոք ծաղկում ապրել արաբամուսուլմանական մշակույթն ու առևտուրը։ Խալիֆայությունը վերահսկել է Հյուսիսային Նիգերիայի մեծ մասը, մինչև բրիտանական զորքերը Ֆրեդերիկ Լուգարդի հրամանատարության ներքո սկսել են գրավել այդ տարածաշրջանը 20-րդ դարասկզբին[3]։
Ժառանգության ուսումնասիրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջին Բոյդը (Jean Boyd) 1991 թվականին Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցին (School of Oriental and African Studies, SOAS) է փոխանցել իր հավաքածուն, որը հաուսի լեզվով Նիգերիայի ձեռագրերի պատճենն է, որը կապված է Նանա Ասմաուի կյանքի և ստեղծագործության հետ, այդ թվում՝ նրա բանաստեղծության (1820-1865)։ Ջին Բոյդը 1990 թվականից դարձել է SOAS-ի գիտաշխատող և կենտրոնացել Նանա Ասմաուի ստեղծագործությունների բանաքաղման, թարգմանության և կոնտեքստային անոտացիայի վրա։ 1989 թվականին Ջին Բոյդը հրատարակել է The Caliph's Sister: Nana Asma'u, 1793-1865, Teacher, Poet and Islamic Leader գիրքը, 2000 թվականին՝ One Woman's Jihad: Nana Asma'u, Scholar and Scribe, 2013 թվականին՝ Educating Muslim Women: the West African Legacy of Nana Asma'u 1793-1864[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ Beverly B. Mack and Jean Boyd One Woman's Jihad: Nana Asma'u; Scholar and Scribe. — Bloomington: Indiana University Press, 2000. — 224 p. — ISBN 978-0253213983
- ↑ 3,0 3,1 3,2 «Papers of Jean Boyd» (անգլերեն). Archives Hub. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chukwuma Azuonye, "Feminist or Simply Feminine? Reflections on the Works of Nana Asmā'u, a Nineteenth-Century West African Woman Poet, Intellectual, and Social Activist", Meridians, Vol. 6, No. 2, Women, Creativity, and Dissidence (2006), pp. 54–77.
- Jean Boyd, The Caliph's Sister: Nana Asma'u 1793–1865: Teacher, Poet, and Islamic Leader. London: Frank Cass & Co. Ltd, 1989 0-7146-4067-0.
- Jean Boyd. "Distance Learning from Purdah in Nineteenth-Century Northern Nigeria: The Work of Asma'u Fodiyo". Journal of African Cultural Studies, Vol. 14, No. 1, Islamic Religious Poetry in Africa (June 2001), pp. 7–22.
- Jean Boyd, "West Africa", in Suad Joseph, Afsaneh Najmabadi (eds), Encyclopedia of Women & Islamic Cultures, New York: Brill Publishers, 2003, pp. 327–29; 90-04-12818-2.
- Jean Boyd and Beverly B. Mack (eds), The Collected Works of Nana Asma’u, Daughter of Usman dan Fodiyo 1793–1864, East Lansing, Michigan: Michigan State University Press, 1997.
- Jean Boyd and Beverly B. Mack, Educating Muslim Women: The West African Legacy of Nana Asma'u, 1793–1864 Արխիվացված 2019-03-22 Wayback Machine, Kube Publishing, Interface Publications, 2013. 978-1847740441.
- Jean Boyd, Murray Last. "The Role of Women as 'Agents Religieux' in Sokoto", Canadian Journal of African Studies/Revue Canadienne des Études Africaines, Vol. 19, No. 2 (1985), pp. 283–300.
- Beverly B. Mack and Jean Boyd, One Woman's Jihad: Nana Asma’u, Scholar and Scribe, Bloomington, Indiana: Indiana University Press, 2000. 978-0253213983.
- Margaret Hauwa Kassam. "Some Aspects of Women's Voices from Northern Nigeria", African Languages and Cultures, Vol. 9, No. 2, Gender and Popular Culture (1996), pp. 111–25.
- Aisha R. Masterton, One Woman's Jihad: Nana Asma'u, Scholar and Scribe – book review. African Arts, Winter 2001.
- Katja Werthmann, "The example of Nana Asma’u", D+C: Development & Cooperation, InWEnt gGmbH, No.03, 2005.
- Muhammad Jameel Yusha'u, "Nana Asma'u Tradition: An Intellectual Movement and a Symbol of Women Rights in Islam During the 19th Century DanFodio's Islamic Reform". Department of Mass Communications, Bayero University, Kano. Paper Presented at the Conference on Sokoto Jihad organized by the Centre for Hausa Cultural Studies, Kano, at the Murtala Muhammad Library, 7–8 June 2004.
|