Նախագահի մահը (ֆիլմ, 1977)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նախագահի մահը
Śmierć prezydenta
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Ժանրդրամա
Թվականհոկտեմբերի 10, 1977[1]
Լեզուլեհերեն
ՌեժիսորԵժի Կավալերովիչ
Սցենարի հեղինակԵժի Կավալերովիչ և Bolesław Michałek[1]
ԴերակատարներԶդզիսլավ Մրոժևսկի, Marek Walczewski, Henryk Bista, Եժի Դուշինսկի, Էդմունդ Ֆետտինգ և Tomasz Zaliwski
ՕպերատորWitold Sobociński և Jerzy Łukaszewicz[1]
ԵրաժշտությունԱդամ Վոլոցինսկի
Պատմվածքի վայրՎարշավա
ԿինոընկերությունStudio Filmowe Kadr
Տևողություն144 րոպե

Նախագահի մահը (լեհ.՝ Śmierć prezydenta), լեհական գեղարվեստական պատմաֆիլմ՝ նկարահանված 1977 թվականին ռեժիսոր Եժի Կավալերովիչի կողմից[2]: Լեհական կինոյի դասական նմուշներից է։ Բեռլինի 28-րդ կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի[3]: Այն ներկայացվել է նաև Օսկար մրցանակի Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում ընդգրկվելու համար, սակայն չի ընդունվել[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պատմվում է Լեհաստանի առաջին նախագահ Գաբրիել Նարուտովիչի կյանքի ու կարիերայի վերջին շրջանի մասին։ 1922 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվելով Լեհաստանի նախագահ՝ նա այդ պաշտոնն զբաղեցրել է ընդամենը 5 օր՝ դեկտեմբերի 11-ից մինչև 16-ը։

Նորընտիր նախագահի երդման արարողության ժամանակ ազգայնական տրամադրություններ ունեցող լեհերը ելույթներ են ունենում ու ցույցեր անցկացնում։ 1922 թվականի դեկտեմբերի 16-ին Գաբրիել Նարուտովիչը մասնակցում է Վարշավայի «Զակսենտա» պատկերասրահում անցկացվող նկարչական ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառման ժամանակ նրա վրա կրակում է նկարիչ, ֆանատիկոս Էլիգիուշ Նևյադոմսկին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զդզիսլավ Մրոժևսկի – Գաբրիել Նարուտովիչ
  • Մարեկ Վալչևսկի – Էլիգիուշ Նևյադոմսկի, նախագահին սպանողը
  • Եժի Դուշինսկի – մարշալ Յուզեֆ Պիլսուդսկի
  • Տոմաշ Զալիվսկի – Մացեյ Ռատայ, Սեյմի մարշալ, քաղաքական գործիչ
  • Էդմունդ Ֆետինգ – գեներալ Յուզեֆ Հալլեր
  • Անջեյ Կրասիցկի – Անտոնի Կամենսկի
  • Զբիգնև Գեյգեր – քարտուղար Սոլտիկ
  • Չեսլավ Բիչեսկի – Յուլիան Նովակ, վարչապետ
  • Եժի Սագան – Վինցենտի Վիտոս, քաղաքական գործիչ
  • Ջեք Ռեկնից – Դելագնյու, լրագրող
  • Տադեուշ Տեոդորչիկ
  • Տեոդոր Գենդերա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 – Գդանսկում անցկացված Լեհական գեղարվեստական ֆիլմերի չորրորդ փառատոնի մրցանակ
  • 1977 – Ժյուրիի հատուկ մրցանակ ռեժիսոր Եժի Կավալերովիչին (Գդանսկի կինոփառատոնում)
  • 1977 – մրցանակ հնչյունավորման համար հնչյունային օպերատոր Եժի Բլաշչինսկուն (Գդանսկի կինոփառատոնում)
  • 1978 – Բեռլինի 28-րդ կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ Եժի Կավալերովիչին անձնական ձեռքբերումների համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase Data DumpsGoogle.
  2. «Նախագահի մահը» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
  3. «Berlinale 1978: Prize Winners»։ berlinale.de։ Վերցված է 8 August 2010 
  4. Margaret Herrick Library, Academy of Motion Picture Arts and Sciences

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]