Նադեժդա Պետրենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Պետրենկո
Ծնվել էմայիսի 30, 1930(1930-05-30)
ԾննդավայրՊուշկարևկա (Դնեպրոպետրովսկի մարզ), Վերխնեդնեպրովսկի շրջան, Դնեպրոպետրովսկի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 27, 2005(2005-09-27) (75 տարեկան)
Վախճանի վայրըՍիմֆերոպոլ, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԴնեպրոպետրովսկի գեղարվեստի ուսումնարան (1953) և Խարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիա (1960)
ՈւսուցիչNikolay Leonidovitsj Rjabinin?
Ոճռեալիզմ
Մասնագիտությունքանդակագործ և դասախոս
ԱշխատավայրՂրիմի Ն. Ս. Սամոկիշի անվան գեղարվեստի ուսումնարան
ԱմուսինՎլադիմիր Պետրենկո
ԱնդամությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն

Նադեժդա Իվանովնա Պետրենկո (մայիսի 30, 1930(1930-05-30), Պուշկարևկա (Դնեպրոպետրովսկի մարզ), Վերխնեդնեպրովսկի շրջան, Դնեպրոպետրովսկի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2005(2005-09-27), Սիմֆերոպոլ, Ուկրաինա), խորհրդային ուկրաինացի քանդակագործ[1] և մանկավարժ։ Աշխատել է ամուսնու՝ Վլադիմիր Պետրենկոյի հետ համահեղինակությամբ։ Նրանց ստեղծագործություններից շատերը Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտներ են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի մայիսի 30-ին Դնեպրոպետրովսկի մարզի Պուշկարևկա գյուղում։ 1953 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի գեղարվեստի ուսումնարանը, 1960 թվականին՝ Խարկովի գեղարվեստի ինստիտուտը։ Մասնագիտությամբ եղել է մանկավարժ։ Աշխատել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության ժանրում։ 1961 թվականից մասնակցել է հանրապետական, 1960 թվականից՝ համամիութենական ցուցահանդեսների։ Քանդակագործություն է դասավանդել Ղրիմի Ն. Ս. Սամոկիշի անվան գեղարվեստի ուսումնարանում[2]։ Բնակվել է Սիմֆերոպոլում՝ Գորկու փողոցում։ Մահացել է 2005 թվականի սեպտեմբերի 27-ին[3]։

Ամուսինը՝ Պետրենկո Վլադիմիր Վասիլևիչը (1926-2008), եղել է նկարիչ և քանդակագործ, մի շարք աշխատանքներ ստեղծել են համահեղինակությամբ[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երախտապարտ հետնորդներ» (1961),
  • «Հեռակայող ուսանողուհին»,
  • «Մայրություն»,
  • «Այծյամներ» (1967),
  • Խորհրդային Միության ութ հերոսների հուշահամալիրը։ Քանդակագործներ՝ Վլադիմիր Պետրենկո, Նադեժդա Պետրենկո, ճարտարապետ՝ Ա. Մ. Կրամարենկո, Գերոյսկոե, Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ, գրանցման № 911710884000005[5],
  • Դմիտրի Ուլյանովի հուշարձանը (քանդակագործներ՝ Վլադիմիր Պետրենկո և Նադեժդա Պետրենկո, ճարտարապետ՝ Է. Վ. Պոպով, բացվել է 1971 թվականի ապրիլի 30-ին) Սիմֆերոպոլ, Ժելյաբովի փողոց, պուրակ, Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ, գրանցման № 911710884000005[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ЕДИНЫЙ РЕЕСТР ПРОФЕССИОНАЛЬНЫХ ХУДОЖНИКОВ Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза (XVIII–XXI вв.) Пе – Пн». ЕДИНЫЙ РЕЕСТР ПРОФЕССИОНАЛЬНЫХ ХУДОЖНИКОВ. Профессиональный союз художников России. 1 июня 2021. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Людмила БОРОДИНА, искусствовед О нём грустят бронзовые Суворов, Пушкин, Хмельницкий… // Газета Крымские Известия. — 2018. Архивировано из первоисточника 4 Նոյեմբերի 2021.
  3. «Петренко Надежда Ивановна». socrealizm.com.ua. Киевский Клуб Коллекционеров. 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Симферопольский художник Петренко Владимир Васильевич Источник: http://socrealizm.com.ua». Сайт Соцреализм. Киевский Клуб Коллекционеров. 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. Братская могила Героев Советского Союза М-З. Абдулманапова, П.А.Иванова, А.Ф.Симоненко, П.В.Велигина, М.А.Задорожного, Г.Н.Захарченко, Н.И.Поддубного, И.Т.Тимошенко (скульпторы В.В.Петренко, Н.И.Петренко, архитектор А.М.Крамаренко)
  6. Памятник Д.И.Ульянову (скульпторы В.В.Петренко и Н.И. Петренко)