Յուրի Թամանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Թամանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1922 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | հունվարի 17, 1993 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Yuri Tamanyan Վիքիպահեստում |
Հուլիոս (Յուլի) Ալեքսանդրի Թամանյան (մայիսի 31, 1922, Թավրիզ, Իրան - հունվարի 17, 1993, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Ալեքսանդր Թամանյանի որդին, Գևորգ Թամանյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1967 թվականներին աշխատել է ՀԽՍՀ պետշինի ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոցում, 1967-1992 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտում։
Հուլիոս (Յուլի) Թամանյանի նախագծերով 1967-1992 թվականներին իրականացվել են Երևանում՝ բնակելի տներ, հիվանդանոցներ, դպրոց՝ Նորքում, Օպերայի և բալետի թատրոնի (1978-1980), Համերգային մեծ դահլիճի (1981-1983), ԵՊՀԹ-ի վերակառուցումները և այլն։
Կազմել է Մարմաշենի վանքի (1954), Մշկավանքի (1956), Քասաղի բազիլիկի (1957) վերականգնման նախագծեր, համահեղինակ է «Գոշավանք» (1974), «Օձուն» (1960 թվական, 1981 թվական) պատկերագրքերի, հեղինակ՝ «Քարե տարեգրության վերականգնումը» (1981), «Հուշարձաններին նոր կյանք» (1988) գրքերի։
Հուլիոս (Յուլի) Թամանյանը չափագրել ու հետազոտել է Ղրիմի թերակղզու մեկ ու կես տասնյակ հայկական եկեղեցիներ ու մատուռներ («Հայկական ճարտարապետությունը Ղրիմում», 1992 թվական, ռուսերեն, համահեղինակ), որպես խորհրդատու աջակցել է Սուրբ Խաչ վանքի, Թեոդոսիայի Սուրբ Սարգիս և Սուրբ Հովհաննես եկեղեցիների վերականգնման աշխատանքներին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.