Յուրի Ամիրջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ամիրջանյան
Ծնվել է1925
ԾննդավայրՍարինշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԽորհրդային մանկավարժ և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Յուրի Ավշարի Ամիրջանյան (1925, Սարինշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ամիրջանյանը ծնվել է 1925 թվականին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում, արհեստավորի ընտանիքում։ Սովորել է Տող գյուղի դպրոցում, այնուհետև միջնակարգ կրթություն ստացել է Բաքվում։ 1943 թվականին զորակոչվել է բանակ։ Առաջին ուկրաինական և Առաջին բելոռուսական ռազմաճակատներում Յուրի Ամիրջանյանը մասնակցել է Կիևի, Ժիտոմիրի, Բերդիչևի, Բելայա Ցերկովի, Վարշավայի ազատագրմանը, Օդերի անցման և Բեռլինի գրավման համար մղված մարտերին։ Երեք անգամ վիրավորվել է և ապաքինվելուց հետո վերադարձել զորամաս։ Յուրի Ամիրջանյանը պարգևատրվել է 10 մարտական մեդալներով և արժանացել խրախուսանքների[1]։

Պատերազմի ավարտից հետո Ամիրջանյանն աշխատանքի է անցել Խորհրդային Հայաստանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ 1955-1965 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Արարատի շրջանում, հետագայում եղել ժողկրթբաժնի տեսուչ, ապա՝ վարիչ։ 1965 թվականին Ամիրջանյանը նշանակվել է «Խորհրդային մանկավարժ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ 1973 թվականին պաշտպանել է «Պրոբլեմային իրավիճակի ստեղծումը ուսուցման պրոցեսի ակտիվացման միջոց» թեմայով ատենախոսություն[1]։

Յուրի Ամիրջանյանը տասնյակ հոդվածների և մի քանի գրքերի հեղինակ է։ Կազմել է նաև աշխարհագրության ձեռնարկ՝ բուհերն ընդունվողների համար։ 1976 թվականից Ամիրջանյանն աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր մանկավարժության ամբիոնում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոբլեմային իրավիճակները ուսուցման պրոցեսի ակտիվացման միջոցներ։ Ամիրջանյան Յուրի Ավշարի, Երևան, Լույս, 1975։
  • Աշխարհագրություն (Օժանդակ ձեռնարկ բուհ ընդունվողների համար)։ Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 1978 (համահեղինակ)։
  • Էսթետիկական դաստիարակության տեսություն (Ուսումնաօժանդակ ձեռնարկ)։ Պրակ 1, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ, 1980 (համահեղինակ)։
  • Երեխայի առաջին աշխարհը։ Ամիրջանյան Յուրի Ավշարի, Երևան, Լույս, 1982։
  • Մանկավարժական մի քանի սկզբունքների կիրառումը դասախոսական պրոպագանդայում, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Գիտելիք, 1983 (համահեղինակ)։
  • Պրոբլեմային ուսուցում։ Ուսումնական ձեռնարկ։ Ամիրջանյան Յուրի Ավշարի, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1984:
  • Պրոբլեմային ուսուցումը և ուսուցիչը (Օժանդակ ձեռնարկ)։ Ամիրջանյան Յուրի Ավշարի, Երևան, Լույս, 1985։
  • Երեխայի իմաստության ակունքները։ Ամիրջանյան Յուրի Ավշարի, Մանկավարժական ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Լույս, 1985։
  • Բարոյագիտական զրույցներ։ Օժանդակ ձեռնարկ։ Երևան, Լույս, 1988 (համահեղինակ)։
  • Հոդվածների ժողովածու (Ա. Ս. Մակարենկոյի ծննդյան 100-ամյակի առթիվ)։ «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1988 (համահեղինակ)։
  • Մոսկվայի համալսարանի դերը արևելահայ երիտասարդության բուհական կրթության գործում (1860-1917 թթ.) (Ուսումնական ձեռնարկ), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1988 (համահեղինակ)։
  • Ժամանակակից դիդակտիկա։ Ամիրջանյան Յուրի Ավշարի, Երևան, Լույս, 1990։
  • Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն։ Բուհական ձեռնարկ / Ս. Ա. Մելքումյան, խմբ.՝ Յու. Ամիրջանյան, Երևան, Զանգակ-97, 2000։
  • Մանկավարժություն։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան, Մանկավարժ. հրատ., 2004 (համահեղինակ)։
  • Ընդհանուր տնտեսական աշխարհագրություն։ [Դասագիրք]։ Երևան, Տնտեսագետ, 2005 (համահեղինակ)։
  • Մանկավարժություն (Ուսումնական ձեռնարկ)։ Երկրորդ՝ լրամշակված, բարեփոխված, հրատարակություն։ Երևան, Մանկավարժ, 2005 (համահեղինակ)[2]։
  • Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն։ Բուհական ուսումնական ձեռնարկ։ Երևան, Զանգակ-97, 2005 (համահեղինակ)։
  • Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն։ Բուհական ձեռնարկ / Ս. Ա. Մելքումյան, խմբ.՝ Յու. Ամիրջանյան, Երևան, Զանգակ-97, 2005։
  • Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն։ Բուհական ձեռնարկ / Ս. Ա. Մելքումյան, խմբ.՝ Յու. Ամիրջանյան, Երևան, Զանգակ-97, 2007։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «Մանկավարժություն (ուսումնական ձեռնարկ)» (PDF).