Jump to content

Յուրգեն Կոլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրգեն Կոլեր
գերմ.՝ Jürgen Kohler
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1965(1965-10-06)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Lambsheim, Lambsheim-Heßheim, Rhein-Pfalz, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 186 սանտիմետր
Դիրք պաշտպան

Յուրգեն Կոլեր (գերմ.՝ Jürgen Kohler, հոկտեմբերի 6, 1965(1965-10-06)[1], Lambsheim, Lambsheim-Heßheim, Rhein-Pfalz, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Նրա 20-ամյա կարիերան մեծամասամբ անցել է Գերմանիայի դաշտերում։ Կոլերի միակ արտասահմանյան ակումբը Թուրինի «Յուվենտուսն» է։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յուվենտուսի» հետ Կոլերը նվաճել է 1992/1993 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթը և 1995 թվականի սկուդետտոն։ Լինելով «Բավարիայի» խաղացող՝ նա նաև նվաճել է իր երկրի չեմպիոնի տիտղոսը (1990), սակայն իսկական հաջողություն և ճանաչում է ունեցել Յուրգեն Կոլերը Դորտմունդի «Բորուսիայում» խաղի ժամանակ[2]։ Գերմանիայի չեմպիոնի երկրորդ (1996) և երրորդ (2002) տիտղոսների միջև Կոլերը դառնում է ակումբային ֆուտբոլի բարձրագույն գավաթակիր՝ Չեմպիոնների Լիգա, ընդ որում՝ եզրափակչում պարտվում է խաղացողի նախկին ակումբը՝ «Յուվենտուսը»։

Հավաքականի մակարդակով Յուրգեն Կոլերը ոչ պակաս ակնառու արդյունքների է հասել՝ նրա մրցանակների հավաքածուում են աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները[3]։ 1990 թվականին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում Կոլերի սխալը Անգլիայի դեմ կիսաեզրափակչի հիմնական ժամանակի վերջում, որից հետո Գարի Լինեկերը հավասարեցրեց հաշիվը, քիչ էր մնում գերմանացիները զրկվեին իրենց տեղից եզրափակչում, սակայն Գերմանիան, այնուամենայնիվ, հաղթեց 11 մետրանոցներով։

Կարիերան ավարտելուց հետո Կոլերը մարզել է Գերմանիայի երիտասարդական հավաքականը (մինչև 21 տարեկան), որից հետո զբաղեցրել է «Բայեր 04» ակումբի մարզական տնօրենի պաշտոնը (2003 թվականի մարտի 31 — 2004 թվականի հունիսի 29)։ Հետագայում մարզել է «Դույսբուրգը»։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուսիա Դորտմունդ

Բավարիա Մյունխեն

Յուվենտուս

Գերմանիայի հավաքական

  • Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն՝ 1990
  • Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն՝ 1996, 1992 (արծաթ)

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Статистика Юргена Колера в матчах за клубы на rsssf.com[1] Արխիվացված է Օգոստոս 11, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  3. Статистика Юргена Колера в матчах за национальную сборную на rsssf.com[2] Արխիվացված է Դեկտեմբեր 12, 2019 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրգեն Կոլեր» հոդվածին։