Յուսուֆ ալ-Սիբաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուսուֆ ալ-Սիբաի
արաբ․՝ يوسف السباعي‎‎
Ծնվել էհունիսի 10, 1917(1917-06-10)[1]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտական սուլթանություն
Վախճանվել էփետրվարի 18, 1978(1978-02-18)[1] (60 տարեկանում)
Վախճանի վայրՆիկոսիա, Կիպրոս
Գրական անունYusuf Sibai
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուարաբերեն
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս

Սիբաի Ցուսուֆ (1917—1978), արաբ գրող, հասարակական գործիչ (Եգիպտոս)։ Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ Եղել է Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության (1958-ից), Ասիայի և Աֆրիկայի երկրների գրողների ասոցիացիայի մշտական բյուրոյի (1958-ից) գլխավոր քարտուղար։ Ղեկավարել է Եգիպտոսի գրողների միությունը։ Եղել է ԵԱՀ-ի կուլտուրայի մինիստր (1973-ից), «Լոտոս» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1947-ին հրատարակվել են առաջին գործերը՝ «Ուրվականներ» պատմվածքների ժողովածուն և «Ազրայիլի փոխանորդը» վեպը։ Հեղինակ է մոտ 50 գրքերի՝ ժամանակակից կյանքի թեմաներով, այդ թվում՝ «Ապտակներ և համբույրներ» (1959) քննադատական հոդվածների ժողովածուի, «Մենք միայնակչենք» (1969), «Կյանքն ակնթարթ է» (1973) և այլ վեպերի։ «ժամանակից զորեղ» պիեսը (1966) նվիրված է Ասուանի ամբարտակի կառուցմանը։ Նրա որոշ վեպեր ու պիեսներ նկարահանվել են, թարգմանվել օտար լեզուներով։ Յուսուֆ Սիբաին ստացել է Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալ (1960

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png