Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուշո (ֆր.՝ Uchaux), համայնք Ֆրանսիայում, Վոքլյուզ դեպարտամենտում, Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասում։ Պատկանում է Օրանժ Էստ կանտոնին։
Յուշոն գտնվում է Ավինյոնից 26 կմ հյուսիս։ Հարևան կոմունաներն են՝ հյուսիսից՝ Ռոշգյուդ, հյուսիս-արևելքից՝ Լագարդ Պարեոլ։ Հարավ-արևելքից սահմանակից է Սերնյան դյու Կոնտային, հարավ-արևմուտքից՝ Պիոլենկին, արևմուտքից՝ Մորնասին, իսկ հյուսիս-արևմուտքից՝ Մոնդրագոնին։
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 1386 մարդ։
Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: INSEE)
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
336 | 382 | 460 | 630 | 1322 | 1464 | 1386 |
- Ժան Անրի Ֆաբրի թանգարան՝ Յուշոյի և Սերնյան դյու Կոնտայի միջև։ Իր մեջ ընդգրկում է բուսաբանական այգի
- Յուշոյի ամրոցը Կաստելլասում
- Սենտ Էստևի ամրոց
- Սենտ Միշելի եկեղեցին Կաստելլասում, առաջին անգամ հիշատակվել է 1128 թվականին
Ազգային վիճակագրության ինստիտուտ