Յուլյա Բարանովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Բարանովսկայա
ռուս.՝ Юлия Геннадьевна Барановская
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1980(1980-06-03)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍոթբիսի արվեստի ինստիտուտ (2010)
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավարուհի, գրող, հաղորդավար և ռադիոհաղորդավար
Կայքybaranovskaya.ru
 Yuliya Baranovskaya Վիքիպահեստում

Յուլյա Գենադիևնա Բարանովսկայա (ռուս.՝ Ю́лия Генна́дьевна Барано́вская, հունիսի 3, 1980(1980-06-03)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Բարանովսկայան ծնվել է 1985 թվականի հունիսի 3-ին Լենինգրադում[2][3]։ Մայրը՝ Տատյանա Վլադիմիրովնան, դպրոցում ուսուցչուհի է։ Հայրը՝ Գենադի Բարանովսկին, ինժեներ է։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Յուլյան 10 տարեկան էր։ Ունի 2 կրտսեր քույր՝ Քսենիան և Ալեքսանդրան։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի աերոտիեզերական սարքաշինության պետական համալսարանի մենեջմենթի ֆակուլտետ, սակայն չի ավարտել այն[2]։ 2009 թվականին քաղաքացիական ամուսնու՝ ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա[2]։ 2010 թվականին Լոնդոնում ավարտել է Սոթբիսի արվեստի ինստիտուտի ժամանակակից արվեստի բաժինը։ 2014 թվականին տեղափոխվել է Մոսկվա[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից Յուլյա Բարանովսկայան երեք անգամ՝ 2011[4], 2012[5] և 2014 թվականներին[6], վարել է Լոնդոնում կազմակերպվող «Ռուսական Բարեկենդան» փառատոնը (ռուս.՝ Русская Масленица), որն ամեն տարի անց է կացվում Թրաֆալգարյան հրապարակում և համարվում է մայրաքաղաքի ռուսալեզու բնակչության գլխավոր հանրային տոնը։

Հեռուստահաղորդավարի կարիերան սկսել է 2014 թվականին։ Մարտից դարձել է ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Ինչ են ցանկանում տղամարդիկ» հաղորդման հաղորդավարներից մեկը։ «Ամուրի» հաղորդման մեջ հանդես է եկել որպես հարաբերությունների մասնագետ[7]։

2014 թվականի մայիսին միացել է «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Աղջիկներ» (ռուս.՝ Девчата) թոք շոուի թիմին[8]։ Նույն թվականի հունիսի 22-ին սկսել է վարել ТНТ հեռուստաալիքի «Վերբեռնում» մեյքովեր շոուն[9]։ Հաղորդումը վարել է մինչև 2016 թվականի ապրիլը[10]։ 2014 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր Գորդոնի հետ սկսում է վարել Առաջին ալիքով հեռարձակվող «Արական/Իգական» թոք շոուն[11]։

2015 թվականի սեպտեմբերից համարվում է «Librederm» բրենդի դեմքը[12]։ 2016 թվականից Առաջին ալիքով հեռարձակվող «Նորաձևության դատավճիռ» հաղորդման մեջ հանդես է գալիս որպես պաշտպան[13]։

2016 թվականի աշնանը «АСТ» հրատարակչությունը լույս է ընծայել Յուլյա Բարանովսկայայի «Все к лучшему» ինքնակենսագրականը։ Գրքում պատմում է ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի հետ ունեցած սիրավեպի մասին[14]։ Նույն ժամանակաշրջանում մասնակցել է Առաջին ալիքի «Սառցե ժամանակաշրջան» նախագծին, որտեղ նրա պարընկերն էր աշխարհի չեմպիոն, գեղասահորդ Մաքսիմ Շաբալինը։

2016 և 2017 թվականներին Յուլյան դառնում է ամենամյա «Fashion People Awards» մրցանակաբաշխության վարողը։ 2017 թվականին վարել է Օքսանա Ֆեոդորովայի ամսագրի «MODA Topical Style Awards» մրցանակաբաշխությունը[15]։

2017 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը եղել է Առաջին ալիքով հեռարձակվող «Կանանց խռովություն» (ռուս.՝ Бабий бунт) հաղորդման հաղորդավարներից մեկը[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հուլիսին ծանոթացել է ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի՝ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ապագա կապիտանի հետ։ Զույգի քաղաքացիական ամուսնությունը տևել է մինչև 2012 թվականի ապրիլը։ Զույգն ունեցել է 3 երեխա՝

  • որդին՝ Արտյոմ Արշավինը (ծնվ․՝ դեկտեմբերի 7, 2005)
  • դուստրը՝ Յանա Արշավինան (ծնվ․՝ ապրիլի 3, 2008)
  • որդին՝ Արսենի Արշավինը (ծնվ․՝ օգոստոսի 14, 2012)։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2015 Fashion People Awards Նորաձև հաղորդավարուհի Հաղթանակ[17]
2016 MODA Topical Ամենաակտիվ մայրիկ Հաղթանակ[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Биография / Юлия Барановская (личный сайт)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Юлия Барановская». журнал Cosmopolitan. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Согласно официальной странице ВКонтакте
  4. «На Трафальгарской площади пройдет фестиваль «Русская Масленица в Лондоне»» (ռուսերեն). 6 марта 2011. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  5. «Лондон поздравил россиян с Масленицей и пригласил на Олимпиаду» (ռուսերեն). 26 февраля 2012. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Экс-жена Аршавина показала своим детям, как она работает» (ռուսերեն). 10 марта 2014. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  7. «Телеканал ТНТ запускает пост-шоу "Холостяк. Чего хотят мужчины"» (ռուսերեն). 4 марта 2014. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  8. «Бывшая жена Аршавина станет ведущей шоу «Девчата»» (ռուսերեն). 28 апреля 2014. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.(չաշխատող հղում)
  9. «Бывшая жена Аршавина поможет девушкам изменить свою жизнь» (ռուսերեն). 30 мая 2014. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  10. «Юлия Барановская ушла с телеканала» (ռուսերեն). 8 апреля 2016. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  11. «Мужское/Женское: о проекте» (ռուսերեն).
  12. «Юлия Барановская — посланница красоты Librederm» (ռուսերեն).
  13. «Юлия Барановская снялась в шоу «Модный приговор» Первого канала» (ռուսերեն). 23 августа 2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Юлия Барановская выпустила книгу об отношениях с Аршавиным». журнал «Elle». 2016 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. «Юлия Барановская провела премию MODA Topical Style Awards 2017» (ռուսերեն).
  16. «Бабий бунт Бузовой и Барановской». Газета.Ru. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  17. «Звездные гости и победители премии Fashion People Awards 2015» (ռուսերեն). 9 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  18. «Журнал MODA topical отметил самых ярких звездных мам на премии «Мама года-2016»!» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Բարանովսկայա» հոդվածին։