Յոհան Առնոլդ Էբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Առնոլդ Էբերտ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1723(1723-02-08)[1]
ԾննդավայրՀամբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էմարտի 19, 1795(1795-03-19)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԲրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն
ԳերեզմանԲրաունշվայգ
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանաստեղծ և համալսարանի դասախոս
 Johann Arnold Ebert Վիքիպահեստում

Յոհան Առնոլդ Էբերտ (գերմ.՝ Johann Arnold Ebert, փետրվարի 8, 1723(1723-02-08)[1], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն - մարտի 19, 1795(1795-03-19)[1], Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի բանաստեղծ և գեղարվեստական թարգմանությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1743 թվականից սովորել է աստվածաբանություն, իսկ ավելի ուշ` Լայպցիգի համալսարանում սովորել է բանասիրություն։

1748 թվականին ընկերների օգնությամբ ընդունվել է Collegium Carolinum, որտեղ սովորել է անգլերեն։

Պատանեկության տարիներին սկսել է բանաստեղծություններ գրել բանաստեղծ Ֆրիդրիխ ֆոն Հագեդորնի ուժեղ ազդեցությամբ, որը քաջալերում էր Էբերտի հետաքրքրությունը անգլերենի և գրականության նկատմամբ։

Ընկերություն է արել Յոհան Քրիստոֆ Գոտշեդի գրական շրջանակի բանաստեղծների, այդ թվում` Ֆրիդրիխ Կլոպշտոքի, Քրիստիան Գելերտի, Ռաբեներ Գոտլիբի և Ի. Շլեգելի հետ։

1753 թվականին նա դարձել է պրոֆեսոր և դասախոսություն է կարդացել պատմություն առարկայից։ 1770 թվականին Էբերտը սկսել է դասավանդել հունարեն։ 1775 թվականին Բրաունշվայգում դարձել է Սուրբ Կիրիակի եկեղեցու կանոնիկոսը։ 1780 թվականին նշանակվել է խորհրդական։

1751 թվականին նա մեծ համբավ է ձեռք բերել Էդուարդ Յունգի «Գանգատ, կամ Գիշերային մտքեր կյանքի, մահի և անմահության մասին» ինը գրքերը թարգմանելու համար, որը մեծ նշանակություն է ունեցել այդ դարաշրջանի գրականության ոճի ձևավորման համար։

Նրա «Episteln und vermischte Gedichte»-ը (1789 թվական) առանձնանում է իր ժամանակի քնարականությամբ, թեթևությամբ և գեղարվեստական պարզությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Annett Lütteken. «Ebert, Johann Arnold.» Braunschweigisches Biographisches Lexikon: 8. bis 18. Jahrhundert, ed. Horst-Rüdiger Jarck, Dieter Lent et al. Braunschweig: Appelhans, 2006, ISBN 3-937664-46-7, p. 183.