Յոթ մահացու մեղքերը և չորս վերջին բաները
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Յոթ մահացու մեղքերը և չորս վերջին բաները | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հիերոնիմոս Բոսխ |
տարի | 1500[1] |
բարձրություն | 119,5 սանտիմետր[1] |
լայնություն | 139,5 սանտիմետր[1] |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության[2] |
ժանր | հոգևոր արվեստ[3] |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Պրադո թանգարան |
հավաքածու | Պրադո թանգարան |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/b/bosch/2deadly/7deadly2.html, https://www.wga.hu/html/b/bosch/2deadly/7deadly3.html, https://www.wga.hu/html/b/bosch/2deadly/7deadly4.html, https://www.wga.hu/html/b/bosch/2deadly/7deadly.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Seven Deadly Sins and the Four Last Things Վիքիպահեստում |
«Յոթ մահացու մեղքերը և վերջին չորս բաները» (հոլ.՝ Zeven Hoofdzonden), կտավ, որը վերագրվում է Հիերոնիմոս Բոսխին[4][5] կամ նրա հետևորդներից մեկին[6]։ Այն պատկերվել է մոտավորապես 1500 թվականին կամ ավելի ուշ։ Մինչև 1898 թվականը կտավի հեղինակի անունը մի քանի անգամ հարցականի տակ է դրվել։ 2015 թվականին Բոսխի ժառանգության ուսումնասիրման նախագիծը նշել է, որ նկարը պատկերվել է ոչ թե Բոսխի, այլ նրա հետևորդի կողմից, սակայն Պրադո թանգարանի ուսումնասիրողները, որտեղ պահվում է նկարը, անտեսել են այս փաստարկը։ Նկարը պատկերված է յուղաներկով, փայտի վրա։ Այն կազմված է մի շարք շրջանաձև պատկերներից։
Չորս փոքր շրջանները, որոնք խորհրդանշում են վերջին չորս բաները՝ Մահը, Ահեղ դատաստանը, Դրախտն ու Դժոխքը, շրջանակում են ավելի մեծ օղակը, որի մեջ պատկերված են յոթ մահացու մեղքերը. բարկությունը ամենաներքևում, որից հետ ժամացույցի սլաքի ուղղությամբ պատկերված են նախանձը, ագահությունը, որկրամոլությունը, ծուլությունը, բղջախոհությունը և հպարտությունը։ Մեղքերը պատկերելիս ավելի շատ օգտագործվել են տեսարաններ կյանքից, այլ ոչ թե մեղքերի փոխաբերական ներկայացում[7]։
Մեծ շրջանակի կենտրոնում, որը, կարծիք կա, թե Աստծո աչքն է, «աշակերտ» է պատկերված։ Այնտեղ կարելի է տեսնել Հիսուսին՝ գերեզմանից հարություն առնելիս։ Այս պատկերի տակ լատիներեն գրառում է արված. Cave cave d[omi]n[u]s videt (Զգուշացեք, զգուշացեք, Տերը տեսնում է)։
Կենտրոնական նկարի վերին և ստորին մասերում լատիներենով մեջբերում է արված Երկրորդ օրենքի 32:28–29 սաղմոսից։
Հեղինակության ու տարեթվի վեճ
[խմբագրել | խմբագրել կոդը]1560 թվականին Ֆելիպե դե Գուևարան գրել է Բոսխի աշակերտի մասին, որի անունն անհայտ է, սակայն որն իր վարպետի պես տաղանդավոր էր և անգամ ստորագրում էր իր աշխատանքներն իր վարպետի անունով[8]։ Սրանից անմիջապես հետո, առանց նոր պարագրաֆի անցնելու, Գուևարան հղում է անում «Յոթ մահացու մեղքեր» նկարին՝ որպես աշակերտի ոճին բնորոշ աշխատանք։ Սա որոշ ուսումնասիրողների համար հիմք է դարձել այս նկարը նշված աշակերտին վերագրելու համար։
Այնուամենայնիվ, շատ մասնագետներ չեն համաձայնել այս տեսությանը և նշել են, թե Գուևարան աշակերտի մասին խոսելուց հետո հավանաբար վերադարձել է Բոսխի աշխատանքների նկարագրությանը։ Ավելին, Գուևարայի ճշգրտությունն ու հեղինակությունը ևս կասկածելի են։ Երբ 1570 թվականին Գուևարայի ժառանգները վաճառել են «Խոտով բեռնված սայլը» աշխատանքի կրկնօրինակը Ֆիլիպ II Հաբսբուրգին, պարզ է դարձել, որ Գուևարան այդ աշխատանքը վկայակոչել է որպես հենց Բոսխի օրիգինալ կտավ, սակայն այսօր հայտնի է, որ այն կրկնօրինակ է, իսկ օրիգինալը պահվում է Պրադո թանգարանում։
Ֆիլիպ Երկրորդն ինքը գնել է կտավը (մոտավորապես 1560 թվականին, հավանաբար՝ վանքի արվեստի տոնավաճառում)՝ վստահ լինելով, որ «Յոթ մահացու մեղքերը» Բոսխի օրիգինալ աշխատանքն է։ Դա նրա ամենասիրելի աշխատանքներից մեկն էր և կախված էր արքայի՝ Էլ Էսկորիալի ննջարանում։ Երբ արքան նվիրաբերել է կտավն Էլ Էսկորիալ նստավայրին 1574 թվականին, այն հաշվառվել է որպես Բոսխի օրիգինալ աշխատանք։ Սիլվա Մարոտոն նշել է, թե դժվար է հավատալ, որ Գուևարան հարցականի տակ կդներ Ֆիլիպի սիրելի Բոսխի հեղինակության հարցը վերը նշված տեքստում, որն, ըստ Մարոտոյի, մի ձեռագրի մաս էր, որն անտիպ է մնացել մինչև 1788 թվականը[4]։
Նկարի ենթադրյալ վատ որակը հիմք է դարձել այն սխալ ենթադրության, որ այն Բոսխի վաղ շրջանի աշխատանքներից է։ «Աշակերտի» կերպարին անդրադարձ է կատարվել 2001 թվականին Ռոտերդամում կազմակերպված Բոսխի աշխատանքների ցուցահանդեսի կատալոգում, որտեղ կազմակերպիչները նշել են նաև, որ նկարում պատկերված որոշ հագուստներ հուշում են, որ այն պատկերվել է ավելի ուշ, մոտավորապես 1500 թվականին, ինչը նշանակում է, թե նկարը չի կարելի վերագրել Բոսխի վաղ ստեղծագործական շրջանին։ Նշվել է նաև, որ նկարը կաղնու վրա չէ արված, ինչը ևս ավելացրել է Բոսխի հեղինակության հետ կապված հարցերը[9]։
Այսօր արվեստի շատ պատմաբաններ փաստում են, որ նկարում երևացող հագուստները հատուկ են 1505-1510 թվականներին։ Նշվում է, որ նկարի հիմնական կերպարները, նկարի մակերեսի պատկերման կերպը և բծերի ողջ բազմազանությունն ընդհանուր առմամբ հատուկ են Բոսխի ուշ շրջանի աշխատանքներին։ Ավելին, թեմատիկան, սիմվոլիզմն ու կոմպոզիցիան օրիգինալ են, ինչը խիստ անհավանական է դարձնում նկարի՝ անհայտ աշակերտի կողմից պատկերված լինելը[10]։
2005 թվականին Էդ Հոֆմանը նշել է, թե աշխատանքը կրկնօրինակ է, որը, հավանաբար, պատվիրել է Ֆիլիպ Երկրորդը՝ օրիգինալի վնասվելուց հետո։ Ըստ նրա՝ այս տեսության օգտին են նկարի սիրողական ոճը, թմբլիկ կերպարները, սպիտակ ընդգծումների պակասն ու այն փաստը, որ նկարն արվել է ոչ թե կաղնու, այլ՝ բարդու փայտի վրա։ Միաժամանակ, որևէ հարցադրում չկա այն մասին, թե արդյո՞ք նկարի ստորագրությունը Բոսխինն է և ոչ թե կեղծված է[11]։
2015 թվականի հոկտեմբերին Բոսխի ժառանգության ուսումնասիրման նախագիծը[12], որը 2007 թվականից սկսած պատասխանատու է Բոսխի նկարների հիմնական մասի տեխնիկական ուսումնասիրությունների համար, ժխտել է կտավի՝ Բոսխի վրձնին պատկանելը և նշել է, թե այն պատկերվել է նկարչի աշակերտի կողմից[13]։ Ի պատասխան դրան՝ Պրադո թանգարանի ուսումնասիրողները նշել են, թե այն հեղինակային են համարում[14]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի կենտրոնական մասը, որ կազմված է չորս շրջանակներից, խորհրդանշում է Աստծո Նախախնամության աչքը, որի բիբի մեջ հարություն առած Քրիստոսը ցույց է տալիս իր վերքերը։ Երկրորդ շրջանակի մեջ երևում է լատիներեն 'Cave, cave, d[omi]n[u]s videt («Զգուշացեք, զգուշացեք, Տերն ամեն ինչ տեսնում է») գրառումը։ Երրորդ շրջանակը պատկերում է արևի ճառագայթներին նմանվող շողեր, իսկ չորրորդը՝ յոթ մահացու մեղքերը։ Յուրաքանչյուր մահացու մեղքի տակ գրված է դրա լատիներեն անվանումը։
- Որկրամոլություն. գեր տղամարդն ագահորեն կուլ է տալիս այն ամենն, ինչը սեղանի վրա է դնում տանտիկինը, և իր ոչ պակաս գեր որդու համար ուտելու որևէ բան չի թողնում։ Նրա հարևանն ագահորեն դատարկում է կուժը։
- Ալարկոտություն (Ձանձրույթ). տղամարդը ծուլորեն ննջում է բուխարու մոտ, նրան նախատում է սենյակ մտնող կինը։
- Բղջախոհություն. երկու սիրահար զույգ վայելում են իրար վարդագույն վրանի տակ, իսկ երկու խեղկատակ զվարճացնում են նրանց։
- Հպարտություն. կինը հիանում է հայելու մեջ երևացող իր արտացոլանքով։ Հայելին պահել է աղախնու կերպարանք ընդունած սատանան։
- Բարկություն. երկու տղամարդ կռվում են պանդոկի դիմաց, կինը փորձում է բաժանել նրանց։
- Նախանձ. ծեր զույգը դռների միջից նախանձով է նայում բազեն ձեռքին հարուստին, վերջինիս ծառան ուսերին տանում է մեծ պարկ։ Ծեր զույգի դուստրը սիրախաղ է անում տղամարդու հետ պատուհանից։ Նրա հայացքն ուղղված է դեպի տղամարդու լիքը դրամապանակը։ Շները պատկերում են ֆլամադական «Երկու շուն և միայն մեկ ոսկոր։ Համաձայնություն չկա»ասացվածքը։
- Ագահություն. ծախված դատավորը ձևացնում է, թե կարեկցաբար լսում է գործը, որը ներկայացված է դատական պրոցեսում, միևնույն ժամանակ՝ մյուս կողմից ճարպկորեն կաշառք վերցնելով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ մահացու մեղքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Որկրամոլություն
-
Ծուլություն
-
Բղջախոհություն
-
Հպարտություն
-
Բարկություն
-
Նախանձ
-
Ագահություն
Վերջին չորս բաները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
"Մեղավորւ մահը", հրեշտակն ու սատանան կշռում են մարդու հոգին
-
"Դժոխքը և յոթ մահացու մեղքերի պատիժը
-
Փառք կամ Դրախտ
-
Վերջին դատաստանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/table-of-the-seven-deadly-sins/3fc0a84e-d77d-4217-b960-8a34b8873b70
- ↑ BALaT
- ↑ RKDimages (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Silva Maroto, Pilar, ed. (2016). El Bosco. La exposición del V centenario. Madrid: Museo Nacional del Prado. ISBN 978-84-848-0316-4..
- ↑ C. Garrido and R. Van Schoote (2001). Bosch At The Museo Del Prado: a technical Study. Aldeasa, Madrid. 978-8480032650
- ↑ Ilsink, Matthijs; Koldeweij, Jos (2016). Hieronymus Bosch: Painter and Draughtsman – Catalogue raisonné. Yale University Press. p. 504. 978-0-300-22014-8.
- ↑ Claudia Lyn Cahan and Catherine Riley (1980). Bosch~Bruegel and the Northern Renaissance. Avenal Books. ISBN 0-517-30373-6.
- ↑ Felipe de Guevara (1560), Commentarios de la Pintura. English summary and commentary in: Stechow, Wolfgang, (1966), Northern Renaissance Art 1400–1600: Sources and Documents (paperback 1989, pp. 19-20).
- ↑ Koldeweij, J., P. Vandenbroeck, J. and Vermet, B. (2001), Jheronimus Bosch: The complete paintings and drawings, Harry N. Abrams, 978-0810967359, pp. 93 and 178.
- ↑ C. Garrido and R. Van Schoote (2001). Bosch At The Museo Del Prado: A Technical Study. Aldeasa, Madrid. 978-8480032650
- ↑ Ed Hoffman, 2005, "Een echte 'Jheronimus Bosch'? : Tien aandachtspunten", Bossche Bladen 3: 90-96
- ↑ «Bosch Research and Conservation Project». boschproject.org.
- ↑ Twee beroemde werken toch niet van Jeroen Bosch, NOS, 31 October 2015
- ↑ Ferrer, Isabel (2015 թ․ նոյեմբերի 1). «¿Pintó El Bosco los 'pecados' de El Prado?». El País. «El Museo del Prado, de Madrid, por el contrario, cree que la tabla sí es del artista, y sus propias conclusiones aparecerán en mayo, cuando la exposición viaje a Madrid. [The Museo del Prado, Madrid, by contrast, believes that the table itself is by the artist, and their own conclusions appear in May when the exhibition travels to Madrid.]»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթ մահացու մեղքերը և չորս վերջին բաները» հոդվածին։ |
|