Յոթ մահացու մեղքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիերոնիմոս Բոսխինի «Յոթ մահացու մեղքերը և չորս վերջին բաները»
«Սուրբ Հոգին և յոթ մահացու մեղքերը» Ֆոլիոն Ուոլթերսի W.171 ձեռագրից (15-րդ դար)

Յոթ մահացու մեղքեր, նաև հայտնի որպես մեծ արատներ կամ հիմնական մեղքեր, արատների խմբավորումն ու դասակարգումն է քրիստոնեական, մասնավորապես ըստ կաթոլիկական ուսմունքներում[1]։ Ըստ ստանդարտ ցուցակի դրանք են՝ հպարտությունը, ագահությունը, բարկությունը, նախանձը, բղջախոհությունը, որկրամոլությունը և ծուլությունը, որոնք հակասում են երկնային յոթ առաքինություններին։

Այս դասակարգումը ծագել է Տերտուղիանոսից և շարունակվել Եվագրիոս Պոնտիկոսի մոտ[2]։

Յոթ մահացու մեղքերը քննարկվում են տրակտատներում և պատկերված են կաթոլիկ եկեղեցիների նկարների ու քանդակների զարդանկարներում, ինչպես նաև հին դասագրքերում։

Յոթ մահացու մեղքերը քննարկվում են տրակտատներում և պատկերված են կաթոլիկ եկեղեցիների նկարներում և զարդաքանդակներում, ինչպես նաև ավելի հին դասագրքերում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունահռոմեական նախնիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացի գրողներ, ինչպես Հորացիոսը, փառաբանում էին առաքինությունները, և նրանք թվարկում էին արատները և զգուշացնում։ Նրա առաջին ուղերձներում ասվում է, որ «արատից փախչելը առաքինության սկիզբն է, իսկ հիմարությունից ազատվելը՝ իմաստության սկիզբը»[3]։

Այլաբանական պատկեր, որը նկարագրում է յոթ մահացու մեղքերի համար տեղ գտած մարդու սիրտը, յուրաքանչյուր մեղք ներկայացված է կենդանու կողմից (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ դոդոշ = ագահություն, օձ = նախանձ, առյուծ = բարկություն, խխունջ = ծուլություն, խոզ = որկրամոլություն, այծ = բղջախոհություն, սիրամարգ = հպարտություն)

Ներկայումս հայտնի յոթ մահացու մեղքերի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս «չար մտքերը» կարելի է դասակարգել հետևյալ կերպ[4].

  • ֆիզիկական (մտքեր, որոնք առաջանում են սննդային, սեռական և զգացմունքային անբավարարություններից)
  • զգացմունքային (մտքեր, որոնք առաջանում են դեպրեսիվ, բորբոքված կամ անլուրջ տրամադրություններից)
  • մտավոր (մտքեր, որոնք առաջանում են նախանձ, պարծենկոտ կամ ամբարտավան հոգեվիճակներից)։

Չորրորդ դարի վանական Եվագրիոս Պոնտիկուսը ինը լոգիզմը կրճատեց մինչև ութ, հետևյալ կերպ[5][6],

  1. Γαστριμαργία` որկրամոլություն
  2. Πορνεία` մարմնավաճառություն, անբարոյականություն
  3. Φιλαργυρία` ագահություն
  4. Λύπη` տխրություն, որը ֆիլոկալիայում թարգմանվում է որպես նախանձ, տխրություն ուրիշի հաջողության առիթով
  5. Ὀργή` ցասում
  6. Ἀκηδία` անտարբերություն, ծուլություն, թարգմանված ֆիլոկալիայում որպես վհատություն.
  7. Κενοδοξία` պարծենկոտություն
  8. Ὑπερηφανία`հպարտություն, որը երբեմն արտահայտվում է որպես եսի գերագնահատում, ամբարտավանություն կամ մեծամտություն[[7]

Եվագրիուսի ցուցակը թարգմանվել է արևմտյան քրիստոնեության լատիներեն՝ Ջոն Կասիանի շատ աշխատություններում[8][9], այդպիսով դառնալով արևմտյան ավանդույթի հոգևոր պիետաների կամ կաթոլիկական նվիրումների մաս հետևյալ ձևով[4]։

  1. Gula (շատակերություն)
  2. Luxuria/Fornicatio (ցանկություն, անառակություն)
  3. Avaritia (ագահություն)
  4. Tristitia (վիշտ/հուսահատություն)
  5. Ira (բարկություն)
  6. Acedia (ծուլություն)
  7. Vanagloria (դատարկաբանություն, փառք)
  8. Superbia (հպարտություն, ամբարտավանություն)

590 թվականին Հռոմի Պապ Գրիգոր I-ը վերանայեց ցուցակը՝ ավելի ընդհանուր ցուցակ կազմելու համար[10]։ Գրիգորը միավորեց տրիստիտիան և ակեդիան, վանագլորիան և սուպերբիան՝ ավելացնելով նախանձը, որը լատիներեն կոչվում է ինվիդիա է[11][12]։ Թովմա Աքվինացին օգտագործում և պաշտպանում է Գրիգորի ցուցակը իր Summa Theologica-ում, չնայած նա դրանք անվանում է «գլխավոր մեղքեր», քանի որ դրանք բոլոր մյուս մեղքերի գլուխն ու ձևն են[13]։ Քրիստոնեական դավանանքները, ինչպիսիք են Անգլիկան Հաղորդությունը[14], Լյութերական եկեղեցին[15], Մեթոդիստական եկեղեցին[16], դեռ պահպանում են այս ցուցակը, և ժամանակակից ավետարանիչները, ինչպիսին Բիլի Գրեհեմն է, բացատրում են յոթ մահացու մեղքերը[17]։

Պատմական և ժամանակակից սահմանումներ, տեսակետներ և ասոցիացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կաթոլիկ առաջնորդ Հենրի Էդվարդ Մենինգի, յոթ մահացու մեղքերը հավերժական մահվան յոթ ուղիներ են[18]։ Լյութերական աստվածաբան Մարտին Քեմնիցը, ով նպաստել է լյութերական համակարգային աստվածաբանության զարգացմանը, կոչ էր անում հոգևորականներին հիշեցնել հավատացյալներին յոթ մահացու մեղքերի մասին[19]։

Մահացու յոթ մեղքերը թվարկված են ըստ ծանրության աճի, համաձայն 6-րդ դարի Հռոմի պապ Գրիգորի I-ի և ունեն հետևյալ հերթականությունը.

Բղջախոհություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բղջախոհությունը կամ անբարոյականությունը (լատին․՝ luxuria «(սեռական) ավելցուկ/ցանկություն») հաստատուն կառավարում է։ Այն սովորաբար դիտվում է որպես մեծ կամ անզուսպ սեռական ցանկություն[20], որը կարող է հանգեցնել անբարոյականության (ներառյալ շնությունը՝ բնազդային վարքագիծը), բռնաբարության, կենդանական վարքագծի և այլ մեղսագործական և սեռական արարքների. հաճախ, սակայն, դա կարող է նշանակել նաև անսանձ ցանկության այլ ձևեր, ինչպես օրինակ՝ փողի կամ իշխանության համար։ Հենրի Էդվարդ Մենինգը բացատրում է, որ ցանկության անմաքրությունը մարդուն վերածում է «սատանայի ստրուկի»[18]։

Ցանկությունը, ընդհանուր առմամբ, համարվում է ամենաթեթև հիմնական մեղքը[21][22]։ Թովմա Աքվինացին այն համարում է կենդանիների հետ մարդիկանց կիսած ունակության չարաշահում, իսկ մարմնական մեղքերը ավելի թեթև են, քան հոգևորները[23]։

Որկրամոլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատյուրմորտ. Ավելցուկ (Ալբերտ Անկեր, 1896)

Որկրամոլությունը (լատին․՝ gula) ցանկացած բանի չափից ավելի ագահությունն ու չափից ավելի ընդունումն է, որ հավասարվում է վատնումի։ Բառը ծագել է լատիներեն gluttire-ից, որը նշանակում է կուլ տալ[24]։ Այն դատապարտելու պատճառներից մեկն այն է, որ բարեկեցիկների անկշտությունը կարող է կարիքավորին սոված թողնել[25]։

Միջնադարյան եկեղեցու առաջնորդները, ինչպիսին Թովմա Աքվինացն է, ավելի ընդլայնված տեսակետ են ունեցել որկրամոլության մասին[25]՝ պնդելով, որ այն կարող է ներառել նաև սնվելու ակնկալիքը և դրանց ճափից շատ հարստացումը դելիկատեսներով և թանկարժեք մթերքով։ Աքվինասը նաև թվարկեց որկրամոլության հինգ ձևեր[26].

  • Laute – շատ թանկ ուտել
  • Studiose – չափազանց համեղ սնվել
  • Nimis – չափազանց շատ ուտել
  • Praepropere – շատ հաճախակի ուտել
  • Ardenter – չափազանց ախորժակով ուտել

Ագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելին Դե Մորգանի «Մամմոնի երկրպագությունը» (1909 թ.)

Հենրի Էդվարդ Մենինգի խոսքերով, ագահությունը «մարդուն խորն գցում է այս աշխարհի ցեխի մեջ, մինչև մարդը այն դարձնի իր աստվածը»[18]։

Համաձայն քրիստոնեական գրությունների սահմանմա, ագահությունը անհրաժեշտ եղածից չափից ավելին ունենալու, ձեռք բերելու ցանկություն է, հատկապես նյութական հարստության առումով[27]։ Աքվինացին համարում է, որ այն կարող է հանգեցնել չարիքի ինչպես հպարտությունը[28]

Ծուլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցորենի և որոմների առակը» (1624թ․), Աբրահամ Բլեմերտ, Ուոլթերսի արվեստի թանգարան

Ծուլություն, (լատին․՝ tristitia, կամ acedia «առանց խնամքի») վերաբերում է հասկացությունների յուրօրինակ խառնաշփոթին, որը թվագրվում է նախնադարից և ներառում է մտավոր, հոգևոր, պաթոլոգիական և ֆիզիկական վիճակներ[29]։ Այն կարող է սահմանվել որպես ջանքերի նկատմամբ հետաքրքրության կամ սեվորական ցանկության բացակայություն[30]։

Իր Summa Theologica-ում Սուրբ Թովմա Աքվինացին ծուլությունը սահմանել է որպես «վիշտ հոգևոր բարիքի համար»[28]։

Ծուլության դրսևորման շրջանակը լայն է[29]։ Հոգևոր առումով ակեդիան սկզբում վերաբերում էր կրոնական մարդկանց, հատկապես վանականներին, երբ վերջիններս անտարբեր էին դառնում իրենց պարտականությունների և Աստծո առաջ պարտավորությունների նկատմամբ։ Հոգեպես, արկադեան ունի մի շարք տարբերակիչ բաղադրիչներ․դրանցից ամենակարևորը աֆեկտն է, սեփական անձի կամ ուրիշի նկատմամբ որևէ զգացմունքի բացակայությունը, հոգեվիճակը, որը առաջացնում է ձանձրույթ, թշնամանք, ապատիա և պասիվ իներտություն կամ դանդաղ մտածողություն։ Ֆիզիկապես ակեդիան սկզբունքորեն կապված է շարժման դադարեցման և աշխատանքի նկատմամբ անտարբերության հետ, այն արտահայտվում է ծուլությամբ, պարապությամբ և անգործությամբ մեջ[29]։

Ծուլությունը ներառում է Սուրբ Հոգու կողմից տրված շնորհի յոթ պարգևների օգտագործման դադարեցումը (Իմաստություն, Հասկացողություն, Խորհուրդ, Գիտելիք, Բարեպաշտություն, Համառություն և Տիրոջից երկյուղ). նման արհամրհանքը կարող է հանգեցնել հոգևոր առաջընթացի դանդաղեցմանը հավերժական կյանքի ճանապարհին, մերձավորի հանդեպ գթության տարատեսակ պարտականությունների անտեսմանը և Աստծուն սիրողների հանդեպ թշնամանքի[18]։

Ի տարբերություն մյուս յոթ մահացու մեղքերի, որոնք անբարոյականություն գործելու մեղքերն են, ծուլությունը պարտականություններից խուսափելու մեղք է։ Այն կարող է առաջանալ ցանկացած այլ հիմնական արատներից. օրինակ՝ որդին կարող է զայրույթի պատճառով բաց թողնել իր պարտականությունը հոր հանդեպ։ Ծուլության վիճակն ու սովորությունը մահացու մեղքեր են, մինչդեռ հոգու սովորությունը, որը հակված է դեպի ծուլության վերջին մահացու վիճակին, ինքնին մահացու չէ, բացառությամբ որոշակի հանգամանքների[18]։

Զգացմունքային և ճանաչողական առումով ակեդիայի չարիքն արտահայտվում է աշխարհի, դրա վրա գտնվող մարդկանց կամ սեփական անձի հանդեպ որևէ զգացմունքի բացակայությամբ։ Ակադիան ձև է ստանում որպես զգայական «ես»-ի օտարում նախ աշխարհից, ապա սեփական անձից։ Այս վիճակի ամենախորը տարբերակները հայտնաբերվում են ուրիշների կամ սեփական անձի կյանքի մեջ մասնակցության կամ հոգատարության բոլոր ձևերից հրաժարվելու մեջ, սակայն աստվածաբանները նշում են նաև ավելի փոքր, բայց ավելի աղմկոտ տարր։ Գրիգոր Մեծը պնդում էր, որ «տրիստիցիայից առաջանում են չարությունը, կատաղությունը, վախկոտությունը և հուսահատությունը»։ Չոսերը նաև զբաղվեց ակեդիայի այս հատկանիշով, թվարկելով մեղքի առանձնահատկությունները և դրանցում ներառելով հուսահատությունը, քնկոտությունը, անգործությունը, ուշացումը, անփութությունը, ծուլությունը և վրդովմունքը, վերջինը տարբեր կերպ թարգմանվում է որպես «զայրույթ» կամ ավելի լավ՝ «թախիծ»։ Չոսերի համար մարդու մեղքը բաղկացած է ձգձգելուց և դանդաղելուց, բարի գործեր անել հրաժարվելուց, քանի որ, ինչպես իրենք են ասում, բարու հաստատման հետ կապված հանգամանքները չափազանց ծանր են և ճնշող տառապելու համար։ Այսպիսով, Ակեդիան, Չոսերի կարծիքով, հանդիսանում է թշնամի աշխատանքի ցանկացած աղբյուրի և շարժառիթների համար[31]։

Ծուլությունը խաթարում է մարմնի կենսունակությունը, հոգ չտանելով նրա առօրյա սնուցման մասին և դանդաղեցնում է միտքը՝ կանգնեցնելով նրա ուշադրությունը մեծ կարևորության գործերի վրա։ Ծուլությունը խանգարում է մարդուն իր արդար ձեռնարկումներում և այդպիսով դառնում է մարդու մահվան սարսափելի պատճառ[31]։

Բարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զայրույթ», Ժակ դը Լ'Անջի

Բարկությունը (ira) կարող է սահմանվել որպես զայրույթի, կատաղության և նույնիսկ ատելության անկառավարելի զգացումներ։ Բարկությունը հաճախ արտահայտվում է վրեժխնդրության ցանկությամբ[32]։

Ըստ Կաթոլիկ Եկեղեցու Կատեխիզմի՝ զայրույթի չեզոք գործողությունը դառնում է բարկության մեղք, երբ այն ուղղված է անմեղ մարդու դեմ, երբ այն չարդարացված չափազանց ուժեղ է կամ երկարատև է, կամ երբ այն ցանկանում է չափից ավելի դաժան պատիժ։ «Եթե բարկությունը հասնում է մերձավորին սպանելու կամ լրջորեն վնասլում միտումնավոր ցանկությանը, այն լրջորեն հակասում է գթությանը, դա մահացու մեղք է»։ (CCC 2302) Ատելությունը մեկ ուրիշի դժբախտությամբ կամ չարիքից տառապել ցանկանալու մեղքն է, դա մահացու մեղք է, երբ մեկը ցանկանում է ծանր վնաս հասցնել (CCC 2302–03)[33]:

Մարդիկ զայրանում են, երբ զգում են, որ իրենք կամ իրենց հարազատ մեկին վիրավորեն են, երբ համոզված են բարկացնող իրադարձության բնույթի և պատճառի վերաբերյալ, երբ վստահ են, որ ուրիշ մեկը պատասխանատվություն է կրում, և երբ զգում են, որ դեռ կարող են ազդեցություն ունենալ իրավիճակի վրա կամ ազատվել դրանից[34]։

Հենրի Էդվարդ Մենինգը կարծում է, որ «զայրացած մարդիկ իրենց սեփական ստրուկներն են»[18]։

Նախանձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախանձը (invidia) բնութագրվում է անհագ ցանկությամբ, ագահության և կրքի նմանությամբ։ Այն կարելի է բնութագրել որպես տիրապելելու տխուր կամ բարկացած ցանկություն ուրիշի հատկանիշները կամ ունեցվածքը։ Դա գալիս է սնապաշտությունից[35] և մարդուն բաժանում է իր մերձավորից[18]։

Ըստ Սուրբ Թովմաս Աքվինացու՝ նախանձով առաջացած պայքարն ունի երեք փուլ՝ առաջին փուլում նախանձողը փորձում է հեղինակազրկել դիմացինին, միջին փուլում նախանձողը կամ «ուրիշի դժբախտությունից ուրախանում է» (եթե նրան հաջողվում է արատավորել դիմացինին), կամ «վշտանում է ուրիշի բարգավաճման հետևանքով» (եթե ձախողվում է), իսկ երրորդ փուլը ատելությունն է, քանի որ «վիշտն ատելություն է առաջացնում»[36]։

Բերտրան Ռասելն ասում էր, որ նախանձը դժբախտության ամենահզոր պատճառներից մեկն է, որը վշտացնում է նախանձողներին, և միաժամանակ ուրիշներին ցավ պատճառելու ցանկություն է առաջացնում[37]։

Հպարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հպարտության մանրամասները «Յոթ մահացու մեղքերից և չորս վերջին բաները»-ից Հիերոնիմոս Բոսխինի, ք. 1500 թ․

Հպարտություն (superbia), որը նաև հայտնի է որպես ամբարտավանություն (հին հունարենից Կաղապար:Wikt-lang) կամ դատարկաբանություն։ Այն գրեթե բոլոր ցուցակներում համարվում է յոթ մահացու մեղքերից նախնականը և ամենասարսափելին, ամենադիվայինը[38]։ Այն նաև համարվում է մյուս մեծ մեղքերի սկզբնաղբյուրը։ Հպարտությունը հակադրվում է խոնարհությանը[39][40]։

Հպարտությունը անվանում են բոլոր մեղքերի մայր և այն համարվում է սատանայի ամենակարևոր հատկանիշը։ Ք․ Ս․ Լյուիսը իր «Պարզապես Քրիստոնեություն» գրքում գրում է, որ հպարտությունը «հակառակ Աստծո» վիճակն է, այն դիրքը, որում էգոն և եսը ուղղակիորեն հակադրվում են Աստծուն. «Անարդարությունը, զայրույթը, ագահությունը, հարբեցողությունը և անման այլ երևույթները հպարտության համեմատությամբ ոչինչ են, հպարտության միջոցով էր, որ սատանան դարձավ սատանա։ Հպարտությունը տանում է դեպի մնացած արատները, այն մտքի ամբողջությամբ հակաաստվածային վիճակն է»[41]։ Հպարտություն նաև ընկալվում է որպես հոգին Աստծուց, ինչպես նաև Նրա կենսատու և շնորհաբեր Ներկայությունից աանջատելը[18]։

Մարդը կարող է հպարտանալ տարբեր պատճառներով։ Հեղինակ Իչաբոդ Սփենսերը պնդում է, որ «հոգևոր հպարտությունը հպարտության ամենավատ տեսակն է, եթե ոչ՝ սատանայի վատագույն որոգայթը։ Սիրտը հատկապես անազնիվ է այս մի հարցում»[42]։ Ջոնաթան Էդվարդսն ասել է. «Հիշեք, որ հպարտությունը ամենասարսափելի օձն է, որ կա սրտում, հոգու խաղաղության և Քրիստոսի հետ քաղցր հաղորդակցության ամենամեծ խանգարողը, սա առաջին մեղքն էր, որը երբևէ եղել է, և գտնվում է ամենաներքևում՝ Սատանայի ամբողջ շինվածքի հիմքում, և այն արմատախիլ անելն ամենադժվարն է, այն ամենաթաքնվածն է, գաղտնի և ստոր բոլոր ցանկություններից և հաճախ աննկատ սողոսկում է կրոնի մեջ երբեմն խոնարհության քողի տակ»[43]։

Հպարտության ժամանակակից օգտագործումը կարելի է ամփոփել աստվածաշնչյան ասացվածքով․ «Հպարտությունը գնում է կործանումից առաջ, ամբարտավան ոգին՝ անկումից առաջ» (կրճատ՝ «Հպարտությունը գնում է անկումից առաջ», Առակաց 16:18)։ «Հպարտությունը, որը կուրացնում է» ուղղորդում է հիմար գործողությունների, որոնք հակասում են բանականությանը[44]։ Քաղաքական վերլուծության մեջ «գոռոզությունը» հաճախ օգտագործվում է նկարագրելու համար, թե ինչպես են երկար տարիների ընթացքում մեծ իշխանություն ունեցող առաջնորդները դառնում ավելի ու ավելի իռացիոնալորեն ինքնավստահ և արհամարհանքով լսում խորհուրդներ, ինչն էլ նրանց մղում է իմպուլսիվ գործողությունների[44]։

Պատմության ընթացքում արվեստագետները ոգեշնչված են եղել բարոյականության և մարդկային բնության հավերժական թեմաներով, և յոթ մահացու մեղքերը եղել են ուսումնասիրության առանձնակի հաջողված և հարուստ առարկա։ Այս մեղքերը, որոնք ավանդաբար դասակարգվում են որպես հպարտություն, նախանձ, զայրույթ, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և ցանկասիրություն, պատկերված են տարբեր ձևերով՝ սկսած այլաբանական ներկայացումներից մինչև մարդկային վարքի երգիծական դիտարկումներ։

Այս թեմային առնչվող ամենանշանավոր նկարիչներից մեկը Վերածննդի դարաշրջանի ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագն էր։ Նրա 1557 թվականի փայտի փորագրությունների շարքը, որը հայտնի է որպես «Յոթ մահացու մեղքեր», վառ կերպով արտահայտում է յուրաքանչյուր մեղքի էությունը մի շարք գրոտեսկային և կատակերգական տեսարաններով։ «Ծուլություն»-ում մի խումբ անփույթ անհատներ հանգիստ ու խորը քնած են՝ անտեսելով իրենց շրջապատող աշխարհը։ «Ագահությունը»-ում պատկերված է մի թշվառ մարդ, ով հաշվում է իր մետաղադրամները դեմքի խեղճ արտահայտությամբ, իսկ «Որկրամոլություն»-ում շատակեր մարդ է, ով կուլ է տալիս է հսկայական չափի կերակուր՝ անտարբեր իր շրջապատի նկատմամբ։

Այլ նշանավոր արվեստագետների շարքում, ովքեր ուսումնասիրել են յոթ մահացու մեղքերը, կարելի է առանձնացնել․

  • Լուկաս Կրանախ Ավագ. Վերածննդի դարաշրջանի գերմանացի նկարիչ, որը հայտնի է իր կրոնական բնույթի նկարներով և զգայական դիմանկարներով։ Ադամի և Եվայի նրա կերպարները հաճախ ընդգծում են նրանց մերկությունն ու խոցելիությունը՝ արտացոլելով ցանկասիրության գաղափարը։
  • Պիտեր Պոլ Ռուբենս. Բարոկկո ժամանակաշրջանի ֆլամանդացի նկարիչ, որը հայտնի է իր դինամիկ կոմպոզիցիաներով և վառ գույներով։ Նրա «Աքիլլեսի ցասումը» կտավը պատկերում է հույն հերոսին զայրույթի մեջ, նրա դեմքը՝ զայրույթից խեղված, երբ նա պատրաստվում է սպանել տրոյացի բանտարկյալին։
  • Ուիլյամ Հոգարթ. 18-րդ դարի անգլիացի նկարիչ և տպագրիչ, հայտնի իր երգիծական սոցիալական մեկնաբանություններով։ Նրա «Ամուսնություն A-la-Mode» նկարների շարքը երգիծանքվ պատկերում է վերին խավերի հիմարություններն ու արատները, որոնցից յուրաքանչյուրը ցուցադրում է ամուսնության առնձին փուլ, որն ի վերջո ավարտվում է կործանմամբ։
  • Փոլ Կադմուս. 20-րդ դարի ամերիկացի նկարիչ, որը հայտնի է իր սոցիալ-ռեալիստական նկարներով։ Նրա «Յոթ մահացու մեղքերը» նկարների շարքը ներկայացնում է մեղքերը ավելի ժամանակակից միջավայրում՝ օգտագործելով չափազանցված թվեր և երգիծական հումոր՝ ժամանակակից հասարակությունը քննադատելու համար։
  • Քրիս Օֆիլի. 21-րդ դարի բրիտանացի նկարիչ, որը հայտնի է ոչ սովորական նյութերի օգտագործմամբ, ինչպիսիք են փղի թրիքը և փայլը։ Նրա «Յոթ մահացու մեղքերը» նկարների շարքում օգտագործվում են այս նյութերը՝ մեղքերի տեսողականորեն տպավորիչ և ավելի հաճախ անհանգստացնող պատկեր ստեղծելու համար։
  • Իվ Դեկադ․ ֆլամանդացի նկարիչ, ստեղծել է արվեստի գործերի մի շարք՝ «Ընկնող հրեշտակներ։ Այլաբանություններ 7 մեղքերի և 7 առաքինությունների վերաբերյալ՝ ընկնող հրեշտակների և այլ հետաքրքրասեր մտքերի մասին» անվանմանբ։ Շարքն ուսումնասիրում է բարոյականության, մեղքերի և առաքինությունների թեման, որոնք գերիշխում են արևմտյան մշակույթներում արդեն ավելի քան 2000 տարի։ Այս աշխատանքում Դեկադը գնում է Պիտեր Բրյուգելի հետքերով, ով մոտ 500 տարի առաջ ստեղծել է էսքիզների մի շարք 7 մեղքերի և 7 առաքինությունների մասին։ Ստեղծագործությունը դիտողին տանում է արկածային ճանապարհորդության ժամանակի միջով՝ հաղթահարելով իրականության, առասպելաբանության, կրոնի և մշակույթի պատնեշներն ու եզրերը։

Պատմական մեղքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Acedia(Ակեդիա) խճանկար, Նոտր-Դամ դե Ֆուրվիերի բազիլիկա

Ակեդիա, (լատիներեն՝ acedia «առանց խնամքի»[29], հունարեն ἀκηδία) արհամարհանք անելիքի նկատմամբ։ Այն թարգմանվում է որպես ապատիկ անփույթություն, դեպրեսիա առանց ուրախության։ Այն կապված է մելամաղձության հետ, ակադիան նկարագրում է վարքագիծը, իսկ մելամաղձոտությունը ենթադրում է այն առաջացնող զգացմունքը։ Վաղ քրիստոնեական մտածողության մեջ ուրախության բացակայությունը դիտվում էր որպես Աստծո բարեգթությունը վայելելու կամավոր մերժում։ Ի հակադրություն, ապատիան համարվում էր դժվար ու կարիքի պահերին ուրիշներին օգնելուց հրաժարվելը։

Acēdia-ն հունարեն κηδεία (Կաղապար:Transliteration) տերմինի բացասական ձևն է, որն ավելի սահմանափակ գործածություն ունի։ «Kēdeia»-ն հատկապես վերաբերում է ամուսնական սիրուն և հանգուցյալների նկատմամբ հարգանքին[45]։

Հռոմի պապ Գրիգորը այն զուգադրեց տրիստիտիայի հետ՝ վերածելով ծուլության՝ իր ցուցակի համար։ Երբ Թովմա Աքվինացին նկարագրեց ակեդիան ցուցակի իր մեկնաբանության մեջ, նա այն նկարագրեց որպես «մտքի անհանգստություն»՝ ավելի փոքր մեղքերի նախնական ձև հանդիսացող, ինչպիսիք են անհանգստությունը և անկայունությունը[46]։

Ակեդիան ներկայումս Կաթոլիկ Եկեղեցու Կատեխիզմում սահմանվում է որպես հոգևոր ծուլություն, երբ հոգևոր առաջադրանքները չափազանց դժվար են թվում[47]։ Չորրորդ դարում քրիստոնյա վանականները կարծում էին, որ ակեդիայի պատճառ առաջին հերթին հանդիսանում է մելամաղձոտ վիճակը, որը առաջացնում է հոգևոր անջատում, ոչ թե ծուլություն[48]։

Սնափառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնափառություն (լատիներեն, vanagloria) չարդարացված պարծենկոտություն է։ Գրիգոր Պապը այն դիտարկեց որպես հպարտության մեկ այլ ձև, ուստի նա սնափառությունը միացրեց հպարտության հետ՝ մեղքերի իր ցուցակում[11]։ Ըստ Աքվինասի՝ այն նախանձի նախնական ձևն է[35]։

Լատինական gloria տերմինը մոտավորապես նշանակում է պարծենկոտություն, չնայած դրա անգլերենի նույնարմատ glory (փառք) բառը բացառապես դրական իմաստ է ստացել։ Պատմականորեն, vain (իզուր) տերմինը մոտավորապես նշանակում էր ապարդյուն (իմաստ, որը պահպանվել է ժամանակակից «իզուր» արտահայտության մեջ), սակայն տասնչորսերորդ դարում այն ուժեղ նարցիսիստական երանգ էր ստացել, որն այն պահպանում է մինչ օրս[49]։

Խոստովանության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2009 թվականի ճիզվիտ գիտնական Տ. Ռոբերտո Բուսայի անցկացրած ուսումնասիրության տղամարդկանց կողմից խոստովանվող ամենատարածված մահացու մեղքը բղջախոհությունն է, իսկ կանանց խոստովանած ամենատարածված մահացու մեղքը՝ հպարտությունը[50]։ Պարզ չէ, թե արդյոք այս տարբերությունները պայմանավորված են յուրաքանչյուր սեռի կողմից կատարված մեղքերի իրական քանակով, թե դիտարկվող օրինաչափության պատճառն են տարբեր տեսակետներն այն մասին, թե ինչն է «կարևոր» կամ խոստովանելու անհրաժեշտություն ունի[51]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tucker, Shawn (2015). The Virtues and Vices in the Arts: A Sourcebook. Cascade. ISBN 978-1625647184.
  2. «The Seven Deadly Sins». Catholic Answers. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Tilby, Angela (2013 թ․ ապրիլի 23). The Seven Deadly Sins: Their origin in the spiritual teaching of Evagrius the Hermit. SPCK. ISBN 9780281062997.
  4. 4,0 4,1 Refoule, F. (1967) "Evagrius Ponticus," In New Catholic Encyclopaedia, Vol. 5, pp. 644f, Staff of Catholic University of America, Eds., New York: McGraw-Hill.
  5. Evagrio Pontico, Gli Otto Spiriti Malvagi, trans., Felice Comello, Pratiche Editrice, Parma, 1990, p.11-12.
  6. Evagrius (2006 թ․ հունիսի 22). The Greek Ascetic Corpus. Translated by Sinkewicz., Robert E. Oxford and New York: Oxford University Press. ISBN 0199297088.
  7. In the translation of the Philokalia by Palmer, Ware and Sherrard.
  8. «NPNF-211. Sulpitius Severus, Vincent of Lerins, John Cassian – Christian Classics Ethereal Library». www.ccel.org.
  9. Cassian, John (2000 թ․ հունվարի 3). The Institutes (First ed.). New York: Newman Press of the Paulist Press. ISBN 9780809105229.
  10. "For pride is the root of all evil, of which it is said, as Scripture bears witness; Pride is the beginning of all sin. [Ecclus. 10, 1] But seven principal vices, as its first progeny, spring doubtless from this poisonous root, namely, vain glory, envy, anger, melancholy, avarice, gluttony, lust." Gregory the Great, Moralia in Iob, book XXXI
  11. 11,0 11,1 DelCogliano, Mark (2014 թ․ նոյեմբերի 18). Gregory the Great: Moral Reflections on the Book of Job, Volume 1. Cistercian Publications. ISBN 9780879071493.
  12. Tucker, Shawn R. (2015 թ․ փետրվարի 24). The Virtues and Vices in the Arts: A Sourcebook. Cascade Books, an Imprint of Wipf and Stock Publishers.
  13. «SUMMA THEOLOGICA: The cause of sin, in respect of one sin being the cause of another Prima Secundae Partis, Q. 84; I-II,84,3)». www.newadvent.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  14. Armentrout, Don S. (2000 թ․ հունվարի 1). An Episcopal Dictionary of the Church: A User-Friendly Reference for Episcopalians (անգլերեն). Church Publishing, Inc. էջ 479. ISBN 9780898697018.
  15. Lessing, Reed (2002 թ․ օգոստոսի 25). «Mighty Menacin' Midianites» (անգլերեն). The Lutheran Hour. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  16. Speidel, Royal. «What Would a United Methodist Jesus Do?» (անգլերեն). UCM. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին. «Thirdly, the United Methodist Jesus reminds us to confess our sins. How long has it been since you have heard reference to the seven deadly sins: pride, gluttony, sloth, lust, greed, envy and anger?»
  17. The American Lutheran, Volumes 39–40 (անգլերեն). American Lutheran Publicity Bureau. 1956. էջ 332. «The world-renowned Evangelist, Billy Graham, presents in this volume an excellent analysis of the seven deadly sins which he enumerates as pride, anger, envy, impurity, gluttony, avarice and slothfulness.»
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 Manning, Henry Edward. Sin and Its consequences.
  19. Martin Chemnitz (2007). Ministry, Word, and Sacraments: An Enchiridion; The Lord's Supper; The Lord's Prayer (անգլերեն). Concordia Publishing House. ISBN 978-0-7586-1544-2.
  20. «Definition of LUST». www.merriam-webster.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  21. Dorothy L. Sayers, Purgatory, Introduction, pp. 65–67 (Penguin, 1955).
  22. Pyle, Eric (2014 թ․ դեկտեմբերի 31). William Blake's Illustrations for Dante's Divine Comedy: A Study of the Engravings, Pencil Sketches and Watercolors (անգլերեն). McFarland. ISBN 9781476617022.
  23. Aquinas, St Thomas (2013 թ․ հունվարի 1). Summa Theologica, Volume 4 (Part III, First Section) (անգլերեն). Cosimo. ISBN 9781602065604.
  24. «Latin Definition for: gluttio, gluttire, -, – (ID: 21567) – Latin Dictionary and Grammar Resources – Latdict». latin-dictionary.net. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. 25,0 25,1 Okholm, Dennis. "Rx for Gluttony". Christianity Today, Vol. 44, No. 10, 11 September 2000, p.62
  26. «Gluttony». Catholic Encyclopedia.
  27. greed (5th ed.). Houghton Mifflin Harcourt. 2016. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին – via The Free Dictionary. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն)
  28. 28,0 28,1 Aquinas, Thomas (2013 թ․ օգոստոսի 20). Summa Theologica (All Complete & Unabridged 3 Parts + Supplement & Appendix + interactive links and annotations) (անգլերեն). e-artnow. ISBN 9788074842924.
  29. 29,0 29,1 29,2 29,3 Lyman, Stanford (1989). The Seven Deadly Sins: Society and Evil. Rowman & Littlefield. էջ 5. ISBN 0-930390-81-4.
  30. «the definition of sloth». Dictionary.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  31. 31,0 31,1 Lyman, Stanford. The Seven Deadly Sins: Society and Evil. էջեր 6–7.
  32. Landau, Ronnie (2010 թ․ հոկտեմբերի 30). The Seven deadly Sins: A companion. Lulu.com. ISBN 978-1-4457-3227-5.
  33. Կաղապար:CCC
  34. International Handbook of Anger. p. 290
  35. 35,0 35,1 Aquinas, Thomas (2013 թ․ հունվարի 1). Summa Theologica, Volume 3 (Part II, Second Section) (անգլերեն). Cosimo, Inc. ISBN 9781602065581.
  36. «Summa Theologica: Treatise on The Theological Virtues (QQ[1] – 46): Question. 36 – Of Envy (four articles)». Sacred-texts.com. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  37. Russell, Bertrand (1930). The Conquest of Happiness. New York: H. Liverwright. էջ 86.
  38. Climacus, John. The Ladder of Divine Ascent, Translation by Colm Luibheid and Norman Russell. էջեր 62–63.
  39. «Humility vs Pride And Why The Difference Should Matter To You | Jeremie Kubicek». jeremiekubicek.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  40. Acquaviva, Gary J. (2000). Values, Violence and Our Future (անգլերեն). Rodopi. ISBN 9042005599.
  41. Mere Christianity, C.S. Lewis, 978-0-06-065292-0
  42. Dictionary of Burning Words of Brilliant Writers. 1895. էջ 485.
  43. Claghorn, George. To Deborah Hatheway, Letters and Personal Writings (Works of Jonathan Edwards Online Vol. 16).
  44. 44,0 44,1 Hollow, Matthew (2014). «The 1920 Farrow's Bank Failure: A Case of Managerial Hubris». Journal of Management History. Durham University. 20 (2): 164–178. doi:10.1108/JMH-11-2012-0071. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  45. Henry George Liddell and Robert Scott. A Greek-English Lexicon. Revised by Sir Henry Stuart Jones and Roderick McKenzie. Oxford: Clarendon Press, 1940.
  46. McCarron, Bill; Knoke, Paul (2002), «From Gent to Gentil: Jed Tewksbury and the Function of Literary Allusion in A Place to Come To», Robert Penn Warren Studies, 2 (1)
  47. Կաղապար:CCC
  48. «Before Sloth Meant Laziness, It Was the Spiritual Sin of Acedia». Atlas Obscura (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 14. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  49. Oxford English dictionary
  50. «Two sexes 'sin in different ways'». BBC News. 2009 թ․ փետրվարի 18. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
  51. Morning Edition (2009 թ․ փետրվարի 20). «True Confessions: Men And Women Sin Differently». NPR. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթ մահացու մեղքեր» հոդվածին։