Յոզեֆ Օբերբաուեր
Յոզեֆ Օբերբաուեր բուլղար․՝ Йозеф Обербауер | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Joseph Sebastian Oberbauer |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1853 |
Ծննդավայր | Սանկտ Լեոնհարդ |
Վախճանվել է | հունիսի 14, 1926 (72 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | ճարտարագետ և նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Joseph Oberbauer Վիքիպահեստում |
Յոզեֆ (Իոսիֆ) Օբերբաուեր (բուլղար․՝ Йозеф (Йосиф) Себастиан Обербауер, 1853, Սանկտ Լեոնհարդ, Տիրոլ, Ավստրիական կայսրություն - 26 ապրիլի, 1926, Սոֆիա, Բուլղարական թագավորություն), ավստրիական ծագմամբ բուլղարացի ինժեներ և նկարիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոզեֆ Օբերբաուերը ծնվել է Ավստրիական կայսրության Տիրոլ նահանգի Սանկտ Լեոնհարդ քաղաքում[2] (ներկայում՝ Ավստրիա), պետական պաշտոնյայի ընտանիքում։ Հայրենի քաղաքում սովորել է տարրական դպրոցում, ապա Ինսբրուքում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ունենալով նկարչական տաղանդ՝ Յոզեֆ Օբերբաուրը երազում էր ստանալ նկարչական կրթություն, սակայն հայրը պնդում է, որ նա ստանա ինժեների մասնագիտություն, և Յոզեֆ Օբարբաուերն ընդունվում է Գրացի համալսարան։ Երեք տարի անց մահանում է Յոզեֆ Օբերբաուրի հայրը, և նրա ընտանիքը հայտնվում է ֆինանսական ծանր վիճակում։ Յոզեֆ Օբերբաուերը որոշում է Գրացի քաղաքապետարանին վաճառել իր մի քանի ջրանկարները, որոնցում պատկերված էին քաղաքային տեսարաններ Գրացից։ Տեսնելով Յոզեֆ Օբերբաուերի տաղանդը՝ նրան առաջարկում են ուսումը շարունակել Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում։ Երկու տարի սովորելուց հետո Օբերբաուերը կրկին ստիպված է լինում կիսատ թողնել ուսումը ֆինանսական խնդիրների պատճառով։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես ուսուցիչ՝ փորձելով շարունակել ուսումը, սակայն դա անել նրան չի հաջողվել։
1889 թվականին Յոզեֆ Օբերբաուերը վերադարձել է Սոֆիա, աշխատել քաղաքապետարանում՝ մասնակցելով քաղաքի առաջին կադաստրային քարտեզի ստեղծման աշխատանքներին։ Հետագայում նա մի կարճ ժամանակ աշխատել է Բուլղարական երկաթգծի շինարարությունում և կրկին աշխատանքի է անցել Սոֆիայի քաղաքապետարանում, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը։
Ութ նկարիչների խմբի կազմում Յոզեֆ Օբերբաուերը մասնակցել է «Խոնարհվի՛ր, Բուլղարիա՛, այն գերեզմաններին, որոնցով ծածկված ես» ալբոմի ստեղծմանը[3]։
Յոզեֆ Օբերբաուերը մահացել է 1926 թվականին Սոֆիայում։
Յոզեֆ Օբերբաուերն ամուսնացած է եղել և ունեցել է մեկ որդի՝ Իոսիֆը, և երեք դուստր՝ Եկատերինան, Ֆրիդան ու Աննան։
Սոֆիայի Լոզենեց շրջանի փողոցներից մեկը կրում է Յոզեֆ Օբերբաուերի անունը։ Նրա անունով է կոչվել նաև Սոֆիայի Ամերիյան քոլեջում տրվող կրթաթոշակը։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոզեֆ Օբերբաուերը թողել է գեղանկարչական մեծ ժառանգություն։ Իր նկարներում նա արտացոլել է Սոֆիայի կերպարը՝ հին քաղաքի փողոցները, եկեղեցիներն ու վանքերը, որոնցից շատերը չեն պահպանվել մինչև մեր օրերը[4]։ Նրա ջրանկարներում պատկերված են նաև Ռիլայի վանական համալիրը, ինչպես նաև տեսարաններ Նեսեբիր, Կյուստենդիլ, Մազարաչևո, Պլովդիվ, Կոպրիվշտիցա քաղաքներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Йосиф Обербауер (բուլղ.)
- ↑ Милчева, Красимира; Сашка Жечева (2003). «Строителите на съвременна България в имената на софийските улици» (Bulgarian). Европа 2001. էջ 17. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Поклонись, Болгария, могилам, которыми ты усеяна"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Музей "Стара София" - Художествена колекция. Художник: Обербауер, Йосиф Արխիվացված 2011-08-23 Wayback Machine (բուլղ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joseph Oberbauer (անգլ.)
- Joseph OBERBAUER (XIXE SIÈCLE) MARCHÉ EN TURQUIE A MARKET IN TURKEY (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Օբերբաուեր» հոդվածին։ |
|