Յոզեֆ Սվատոպլուկ Մախար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Սվատոպլուկ Մախար
չեխ․՝ Josef Svatopluk Machar
Ծնվել էփետրվարի 29, 1864(1864-02-29)[1][2][2][…]
ԾննդավայրԿոլին, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][2][2][…]
Վախճանվել էմարտի 17, 1942(1942-03-17)[1][2][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայրStřešovice, Պրահա 6, Prague 6, Prague 6, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3]
ԳերեզմանԲրանդիս նադ Լաբեմ Ստարա Բոլեսլավ
Գրական անունAntonín Rousek և Leo Leonhardi
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[4]
ԱնդամակցությունՍկաուտիզմ
ԿուսակցությունCzech Realist Party?
ԶավակներSylva Macharová?
Յոզեֆ Սվատոպլուկ Մախար Վիքիքաղվածքում
 Josef Svatopluk Machar Վիքիպահեստում

Յոզեֆ Սվատոպլուկ Մախար (չեխ․՝ Josef Svatopluk Machar, փետրվարի 29, 1864(1864-02-29)[1][2][2][…], Կոլին, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][2][2][…] - մարտի 17, 1942(1942-03-17)[1][2][2][…], Střešovice, Պրահա 6, Prague 6, Prague 6, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3]), չեխ բանաստեղծ, երգիծաբան, լրագրող, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Սվատոպլուկ Մախարը ծնվել է 1864 թվականին։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Պրահայում 1886 թվականին։ Այնուհետև զինվորագրվել է ծառայության։ Մինչև 1914 թվականն աշխատել է Վիեննայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բանաստեղծական առաջին ժողովածուներում Մախարը բացահայտում է իր ժամանակի երիտասարդության ինտիմ ապրումները, հանդես է գալիս ընդդեմ էսթետիզմի և կեղծ պաթետիկայի։

«Վինդիբոնի տրիստիումը» (1893), «Գողգոթա» (1900), «Սատիրիկոն» (1904) ժողովածուներում հեղինակը սպանիչ քննադատության է ենթարկում ավստրո-հունգարական բռնապետությունը, չեխական բուրժուական կուսակցություններին։ «Մագդալենա» չափածո վեպում բանաստեղծը դիմակազերծ է անում բուրժուական կեղծ բարոյականությունը։ Ռուսաստան կատարած ճամփորդության տպավորություններին է նվիրել իր «Ճանապարհորդություն դեպի Ղրիմ» (1899) ժողովածուն։

1890-ական և 1900-ական թվականները բանաստեղծի համար բնորոշ են բանվորական շարժման նկատմամբ ունեցած իր բացահայտ համակրանքով։ Մախարը հարել է 1905 թվականի ռուսական հեղափոխությանը։ Հետագայում, Մասարիկի բուրժուական կուսակցության գաղափարներին ավելի մոտենալով, Մախարը հեռանում է հասարակական պրոգրեսիվ դիրքերից։ Իր իննհատորանոց «Դարերի խիղճը» (1906-1926) բանաստեղծությունների ցիկլում Մախարը ճգնում է իդեալիստորեն մեկնաբանել համաշխարհային պատմությունը։

«Տրիստիում Պրահա» (1926), «Խաչմերուկներում» (1926) ժողովածուների մեջ նա ռեակցիոն դիրքերից է քննադատում արդիականությունը։ Հասարակության պրոգրեսիվ ուժերի հանդեպ ունեցած կատարյալ անվստահությունը Մախարի պոեզիան գունազարդել է Չեխոսլովակիայի ժամանակաշրջանում տիրող անսահման պեսիմիզմի մռայլ երանգով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých hlavního magistrátu, sign. MAG Z19, s. 69 — Vol. MAG Z19. — P. 69.
  4. LIBRIS — 2018.
  5. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Սվատոպլուկ Մախար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Սվատոպլուկ Մախար» հոդվածին։