Յոաննա Ժուբր
Յոաննա Ժուբր լեհ.՝ Joanna Żubr | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1770 |
Ծննդավայր | Բերդիչև, Bratslav Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | հուլիսի 9, 1852 (82 տարեկան) |
Մահվան վայր | Վելյուն, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Յոաննա Ժուբր (լեհ.՝ Joanna Żubr, 24 մայիսի, 1782[1], Բերդիչև[2] - 9 հուլիսի, 1852, Վելյուն[3]), Վարշավայի հերցոգության բանակի սերժանտ, Նապոլեոնյան պատերազմների մասնակից և Virtuti Militari խաչի առաջին կին ասպետը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոաննա Ժուբրը ծնվել է 1782 թվականի մայիսի 24-ին Բարդիչևում։ 1808 թվականին Վարշավայի հերցոգության ձևավորումից հետո Յոհաննա Ժուբրն իր ամուսնու՝ Մացեյ Ժուբրի հետ այնտեղ է տեղափոխվել Արևելյան Գալիցիայից, որ պատկանում էր Ավստրիային։ Մացեյ Ժուբրը զորակոչվել է բանակ, և Յոաննա Ժուբրը գաղտնի գնացել է նրա հետևից։ Վերջինս գրանցվել է 2-րդ հետևակային գնդում (2-րդ գումարտակ, 4-րդ վաշտ)՝ թաքցնելով իր կինն լինելն ու կրելով տղամարդու համազգեստ։
Յոաննա Ժուբրը մասնակցել է Վարշավայի հերցոգության՝ Ավստրիայի դեմ մղած պատերազմին։ 1809 թվականի մայիսի 19-ին տեղի է ունեցել նրա մարտական մկրտությունը. նա մասնակցել է Զամոսցի մոտ տեղի ունեցած մարտին։ Մարտական գործողությունների ժամանակ Յոաննա Ժուբրը, գլխավորելով մի խումբ զինվորների, գաղտնի ներթափանցել է Լվիվսկա բրամայի մոտ գտնվող ամրոց և գրավել թշնամու հրետանին[4]։ Իր ցուցաբերած արիության համար Յոաննա Ժուբրը հերցոգ Յուզեֆ Պոնյատովսկուց ստացել է Virtuti Militari արծաթե խաչ (այդ ժամանակ Յոաննա Ժուբրը եղել է 27 տարեկան)[4]՝ դառնալով առաջին լեհուհին, որ արժանացել է ռազմական բարձրագույն պարգևին[4]։
Յոհաննա Ժուբրը Յան Դոմբրովսկու 17-րդ հետևակային դիվիզիայից տեղափոխվել է 17-րդ հետևակային գունդ։ Մասնակցել է 1812 թվականի ռուսական գործողությանը։ Այն բանից հետո, երբ Նապոլեոնը հեռացել է Մոսկվայից և սկսել է նահանջել, Յոաննա Ժուբրը կտրվել է իր զորամասից և ստիպված է եղել ինքնուրույն հեռանալ Ռուսաստանից։ 1813 թվականին, երբ Կրակովը գրավվել է, Յոաննա Ժուբրը Սաքսոնիայում միացել է լեհական ջոկատներին և մինչև Ֆոնտենբլոյի հաշտության պայմանագրի կնքումը կռվել է ֆրանսիական բանակի շարքերում։ Իր կյանքի ընթացքում Յոաննա Ժուբրը մասնակցել է 17 մարտի[5]։
Պատերազմից հետո Յոաննա Ժուբրն իր ամուսնու հետ վերադարձել է Լեհաստան և բնակվել Վելյունում՝ չընդունելով ո՛չ ավստրիական, ո՛չ ռուսական հպատակություն։ Յոաննա Ժուբրը մահացել է 1852 թվականի հուլիսի 9-ին ժանտախտից։
Յոաննա Ժուբրը հիշատակվում է Վացլավ Գոնսյորովսկու «Փոթորիկ» վիպակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այլ տվյալներով՝ 1770 թվականին։
- ↑ Joanna Żubr. «Opis życia Joanny Żubr, byłey w Woysku Polskim sierżantem, a teraz retretowaney w stopniu Podporucznika Własną Ręcznie Spisany d. 1 Maia 1828» (PDF) (լեհերեն). zubrowie.historia-rodzinna.pl. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Joanna Żubr - akt zgonu 71/1852» (լեհերեն). zubrowie.historia-rodzinna.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 De Agostini Polska, Ordery i odznaczenia, s.14.
- ↑ M. Kukiel, Dzieje oręża..., s.393.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bielecki Robert Encyklopedia wojen napoleońskich. — Warszawa: Trio, 2002. — ISBN 83-85660-75-5
- Kukiel Marian Dzieje oręża polskiego w epoce napoleońskiej 1795-1815. — Poznań, 1996isbn=83-86600-51-9.
- Ordery i odznaczenia nr. 1. — Wydawnictwo De Agostini Polska Sp. z o.o.. — ISBN 978-83-248-2723-7