Յարոսլավ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յարոսլավ Մկրտչի Պողոսյան
Ծնվել է մայիսի 9, 1930 (88 տարեկան)
Լենինական
Ազգություն հայ
Մասնագիտություն Ֆիզիկա
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Յարոսլավ Մկրտչի Պողոսյան (1930, մայիսի 9, Լենինական), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտորր (1976), պրոֆեսոր (1981ՍՄԿԿ անդամ 1982 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիգիկական ինստիտուտը (1955)։ Աշխատել է Մոսկվայի մեքենաշինության տեխնոլոգիայի կենտրոնում՝ ԳՀԻ-ում (1955-1958), Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում (ԵրՄՄԳՀԻ, 1959-1965), Երևանի համալսարանում (1967-1981)։ վերաբերում են մագնիսական երևույթների ֆիզիկային՝ բարակ թաղանթների մագնիսական նուրբ կաոուցվածքի էլեկարոնամանրադիտակային հետազոտությանը, դոմենային սահմանների սողքի, այսպես կոչված, «որդանման» և «շքերթային» շարժման երեույթների ուսումնասիրմանը, էլեկտրոնային հաշվողական սարքերի ինֆորմացիայի սկզբունքորեն նոր կուտակիչների ստեղծմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png