Յարմակ (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարմակ
Ծնվել էհոկտեմբերի 24, 1991(1991-10-24)[1] (32 տարեկան)
Բորիսպոլ, Կիևի մարզ, Ուկրաինա
Երկիր Ուկրաինա
Ժանրերհիփ հոփ և ռեփ
Մասնագիտություներգիչ, երաժիշտ և դերասան
Գործիքներվոկալ
ԿրթությունԱզգային ավիացիոն համալսարան (2014)
Կայքyarmakmusic.com
 Yarmak Վիքիպահեստում

YARMAK (իրական անունը Ալեքսանդր Վալենտինովիչ Յարմակ (ուկր. Олександр Валентинович Ярмак, հոկտեմբերի 24, 1991(1991-10-24)[1], Բորիսպոլ, Կիևի մարզ, Ուկրաինա), ուկրանիացի դերասան և հիփ հոփ երաժիշտ, իր երգերը կատարում է ուկրաիներեն և ռուսերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Յարմակը ծնվել է Բորիսպոլ քաղաքում 1991 թվականի հոկտեմբերի 24-ին։ Դպրոցից հետո ընդունվել է Ազգային ավիացիոն համալսարանի՝ թռչող ապարատների ֆալուլտետ, որտեղ էլ սկսել է խաղալ ՈՒԱՀ-ի «Сборная НАУ» թիմում և նրանց հետ հասել Ուկրանիայի բարձրագույն լիգայի ֆինալ[2]։

Ազատ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Յարմակը տեղադրում է ՎԿ-ում և ՅուԹյուբ-ում իր առաջին երգը՝ «Пидарасия»-ն, որը մի քանի ամիս անց հավաքում է ավելի քան մեկ միլիոն դիտում[2]։ 2012 թվականին Յարմակը ներկայացնում է իր դեբյուտային սոլո ալբոմը՝ «ЯсЮТуба»-ն։ 2013 թվականին երաժիշտը նկարահանվել է «Как закалялся стайл» ֆիլմում, որտեղ եղել է գլխավոր դերում։ Դրանից հետո նույն տարում աջակցել է բողոքի ցույցերին Պավլիչենկոի իրավունքների պաշտպանության համար և այդ առիթով գրել է «Свободу честным»-ը։

2014 թվականի փետրվարի սկզբին Եվրոմայդանում կատարված ողբերգական դեպքից մի քանի շաբաթ առաջ Յարմակը և TOF-ը հեռարձակում են «22» երգը և տեսահոլովակը, որը հավաքված էր Եվրոմայդանի տեսաքարտերի դեպքերից (հետագայում երգը սկսեցին համարել Եվրոմայդանի[3][4][5] ոչ պաշտոնական հիմն)։

Տեքստում ներկայացվում է ՈՒկրաինան որպես՝ գեղեցիկ և տանջված աղջիկ, ով ծնկի չի իջնում ոչ մեկի առաջ։ «22»-ի ելքը միանշանակ չի ընդունվում։ The Flow պորտալը նշում է, որ Յարմակը հանդիսացավ միակ արտիստը ով այնպիսի երգ գրեց, որ պարզապես անհրաժեշտ էր լսել[6]։ Երգի մասին նշվել է նաև Մարկո Ռուդնևիչի[7][8] և Իվան Մալկովիչի` Մայդանի մասին «Я из небесной сотни» գրքում։

2015 թվականին ներկայացրել է իր երրորդ սոլո ստուդիական ալբոմը՝ «Made in UA»[9]-ը։ 2017 թվականի ապրիլին թողարկում է չորրորդ ալբոմը՝ «Restart»-ը, որը բաղկացած էր 16 երգից, այդ թվում առաջին ուկրաինալեզու երգը, որը դուետ էր Օլգա Չերնիշևայի հետ[10]։

«Պողպատե կարկուտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 15-ին հիմնադրվել է «Стольный Град» խումբը, որի կազմի մեջ էին Ֆիրը, Միխայիլ Ինշին (Միխալիչ), Tof-ը, Marty-ն և Гига-ն, 2014 թվականին խումբը թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Город свободы» անվանումով[11]։ 2015 թվականին Յարմակը և իր խմբի անդամները ձայնագրում են երկրորդ ալբոմը՝ «Пока районы не спят»[11]: 2017 թվականի սկզբին խումբը բաժանվեց[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսին ամուսնացել է մոդել Աննա Շումյացկոյի հետ, ում հետ միչև ամուսնանալը հանդիպել է մի քանի տարի[13]։ 2019 թվականի հունիսի 15-ին դուստր է ունեցել։

Գնահատում և վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Flow երաժշտական կայքի խմբագիրը` Անդրեյ Նեդաշկովսկին նշում է, որ «Город свободы» ալբոմում զգալի է Յարմակի երաժշտության տարբերությունը այլ ուկրաինացի ռեփ-աստղերից, Յարմակը շեշտը դնում է տեղական լսարանի հետ աշխատանքի վրա, այդ ամենը անվանելով «ուկրայինացիների երաժշտությամբ և ուկրայինացիների համար»։

Խմբի երկրորդ ալբոմը ըստ Նեդաշկովսկու դա երիտասարդ մարդկանց տեխնիկական ռեփ կատարող է, որոնք հոգնել են իրենց երկրում տեղի ունեցող կռիվներից և ռեփից, այն կենտրոնացնում է ինքնակործանման վրա, այդ ալբոմի վերջին երգը իրենից բալլադ[11] է ներկայացնում։

Յարմակի ֆենոմենը կայանում է նրանում, որ նա հասկանալի լեզվով է խոսում նրանց հետ ովքեր պատրաստ են լսել, պատրաստ են որոշում կայացնել և գործել:Նա ասում է այն ամենը ինչ ցանկանում է լսել հասարակությունը, սակայն նա պարզապես արտահայտում է իր մտքերը։ Այո այդպես համընկել է։ Դա նման է սիրո առաջին հայացքից։

Յարմակը իր լավագույն ալբոմն է համարում «Restart»-ը[14]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին «Сердце пацана» երգը Յութուբում՝ ռուսալեզու կատարողների շրջանում դիտումների թվով դարձել է առաջատար, իսկ ըստ պորտալի «Новый Рэп»-ը հաղթում է «Видео года»[15] նոմինացիայում, իսկ «Restart» ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականին, թողարկումից անմիջապես հետո զբաղեցնում է առաջին տեղը iTunes-ում, անկախ ուկրանիական[16] ժանրից։

2015 թվականին ՎԿ սոցցանցի ներկայացուցիչները կազմեցին ուկրանիացի հայտնի արտիստների ցանկ, որտեղ Յարմակը հայտնվեց երկու անգամ. առաջին անգամ սոլո և յոթերորդ անգամ «Стольный Град»[11] խմբի կազմում։ Նույն տարում Յարմակը ընդգրկվել է Forbes-ի կողմից կազմած ՈՒկրանիայի ամենահայտնի աստղերի ցանկում, որտեղ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[17]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Տարի Ձևաչափ Լեյբլ
ЯсЮТуба 2012 ստուդիական ալբոմ Yarmak Music
Второй альбом 2013 ստուդիական ալբոմ Yarmak Music
Made in UA 2015 ստուդիական ալբոմ Yarmak Music
Миссия Орион 2016 մինի ալբոմ Yarmak Music
Restart 2017 ստուդիական ալբոմ Yarmak Music

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլովակներ Տարի
Пидарасия 2011
Маленькие города 2012
Мне не нравится 2012
Жара 2012
Money Ca$h 2012
ЯсЮТуба 2013
Сердце пацана 2013
Мечта 2013
Улетай (ft. Лев, Фир, Тоф) 2014
22 (ft. Тоф) 2014
Когда она проснется (TS Prod.) 2014
Вставай (TS Prod.) 2015
Едем (feat. Lia & Dj Mukvik) 2015
Мама (TS Prod.) 2015
На месте (TS Prod.) 2015
Черное золото (TS Prod.) 2016
Мои правила (ft. Laud) 2016
Правило боя (OST Правило боя) 2016
Restart 2017
Твої сни (ft. Оля Чернышова) 2017
Живой (ft. Fame) 2017
Гни свою линию 2018
Волчата 2018
Добрий вечір (ft ALINA PASH, DEN DA FUNK, LAUD, FAME, MR MAKOUNDI, JAMALA) 2019
Тут мій дім 2019

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անունը Դեր
2013—2014 Как закалялся стайл Александр Ярмак
2019—2019 SVOEKINO Александр Ярмак

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Биография Александра Ярмака — онлайн-телегид Вокруг ТВ
  3. Ярмак: «Мне нечего пока сказать жителям России» — The Flow
  4. Исполнитель майдановского гимна ЯрмаК рассказал, как за его концертами следила ФСБ — ТСН
  5. Песни, которые «сделали» Революцию Достоинства Արխիվացված 2017-12-17 Wayback Machine — Факти
  6. ЯрмаК — «Мені 23» // Громадське телебачення, 24.08.2014.
  7. Марко Рудневич: книгу про Майдан написав за три тижні — BBC
  8. Марко Рудневич Я из небесной сотни. — А-ба-ба-га-ла-ма-га, 2014. — С. 144—145. — 194 с. — ISBN 9786175850787
  9. Ярмак «Made in UA» — Rap.ru
  10. Yarmak «Restart» — The Flow
  11. 11,0 11,1 11,2 11,3 Как Стольный Град стал самой популярной рэп-группой Украины — The Flow
  12. Украинское рэп-объединение Стольный Град самораспустилось — The Flow
  13. YARMAK: «Моя свадьба была формальностью» — Կոմսոմոլսկայա պրավդա
  14. Ярмак: Начал говорить о власти плохо и пропал со всех патриотических пабликов — Вести
  15. Автор интернет-хита «Сердце пацана» Ярмак едет в Минск Արխիվացված 2016-08-12 Wayback Machine — TUT.BY
  16. YARMAK покорил фанатов колыбельной на украинском языке — Теленеделя
  17. 25 самых дорогих и популярных звезд Украины Արխիվացված 2018-04-06 Wayback Machine — Forbes

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարմակ (ռեփեր)» հոդվածին։