Յասուշի Ակիմոտո
Յասուշի Ակիմոտո ճապ.՝ 秋元康 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 2, 1958[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Մեգուրո, Տոկիո, Ճապոնիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրթություն | Տյուո համալսարան |
Մասնագիտություն | երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, broadcast writer, կինոռեժիսոր, սցենարիստ և երգերի հեղինակ |
Աշխատավայր | Kyoto University of the Arts and Design? |
Ամուսին | Mamiko Takai? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Յասուշի Ակիմոտո (վիետ․՝ 秋元 康, մայիսի 2, 1958[1], Մեգուրո, Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնացի երաժշտական պրոդյուսեր և երգի տեքստի հեղինակ։ Գրող և սցենարիստ։ Կիոտոյի արվեստի և դիզայնի համալսարանի պրոֆեսոր և փոխնախագահ։ Շատ սիրված երգերի բառերի հեղինակ, այդ թվում՝ Onyanko Club-ի և AKB48-ի կատարած երգերից։ AKB48 ճապոնական այդլ խմբի ստեղծող և պրոդյուսեր[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ դպրոցական տարիներից սկսած՝ Ակիմոտոն սկսել է աշխատել որպես հեռուստատեսության սցենարիստ։ Որպես երգի տեքստի հեղինակ իրառաջնաելույթը նշել է 1981 թվականին, երբ նրա երգը կատարել է ճապոնական THE ALFEE խումբը։ 1983 թվականին գրել է Հիբարի Միսորայի կենդանության օրոք կատարված վերջին սինգլի՝ «Kawa no Nagare no You ni» (ճապ.՝ . 川の流れのように, Кава но нагарэ но ё:ни) բառերը[4]։ 1985-1987 թվականներից նա համագործակցել է 80-ականների հայտնի կանացի Onyanko Club այդլ խմբի հետ` լինելով նրա երաժշտական պրոդյուսերը, խմբի սեփական «Yuuyake Nyan Nyan» հեռուստաշոուի, որը հեռարձակվում էր Fuji TV- ով[5], սցենարիստը[4]։ 1991 թվականին նա առաջնաելույթն է նշել որպես ռեժիսոր։ Շատ է գրել կինոյի համար[6]։ Զուգահեռաբար շարունակել է աշխատել որպես երաժշտական շոուների պրոդյուսեր՝ ներառյալ ամենօրյա «Utaban»–ը TBS-ով։ Ակիմոտո Յասուշիի մի քանի գրքեր բեսթսելլեր են դարձել։ Մասնավորապես, Ակիմոտոն գրքերի հեղինակ է, որոնց հիման վրա ստեղծվել են «Մեկ բաց թողնված զանգ» (2003) և «Երկրորդ բաց թողնված զանգ» (2005) սարսափ ֆիլմերը, նաև «Ինքնասպանության երգ» ֆիլմի գաղափարի հեղինակն է (2007)[7]։ 2005 թվականին Յասուշի Ակիմոտոն սկսել է նոր նախագիծ AKB48 ճապոնական այդլ խմբի հետ։ Նա խմբի պրոդյուսերը և երգերի հեղինակն է[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին Յասուշի Ակիմոտոն ամուսնացել է Onyanko Club–ի նախկին անդամ Մամիկո Տակայի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Yasushi_Akimoto
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ «A Message from the Vice President» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին
- ↑ 4,0 4,1 4,2 «IMDB / Yuuyake nyan nyan» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին>
- ↑ «IMDB / Yuuyake nyan nyan» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին>
- ↑ «КиноПоиск.Ру / Акимото Ясуси»
- ↑ «КиноПоиск.Ру / Акимото Ясуси»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|