Մեհուրո
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տոկիոյի հատուկ շրջան | |||
---|---|---|---|
Մեհուրո | |||
目黒区 | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Ղեկավար | Աոկի Էյդզի | ||
Բնակչություն | 277 334 մարդ (1 սեպտեմբերի 2015 թ.) մարդ | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Պաշտոնական կայք | city.meguro.tokyo.jp |
Մեհուրո՝ Տոկիոյի 23 հատուկ շրջաններից մեկը։
Մեհուրոյում են գտնվում 15 արտասահմանյան դեսպանատներ և հյուպատոսություններ։ Այնտեղ է գտնվում Տոկիոյի բացառիկ բնակավայրերից մեկը (Կակինոկիզակա)։ 2007 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմել է 259 968 մարդ, բնակչության միջին խտությունը-17 685 մարդ/կմ²: Ընդհանուր մակերեսը կազմում է 14,70 կմ²:
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհուրոյին են շրջապատում Տոկիոյի չորս հատուկ շրջանները. Սիբույա (հյուսիս-արևելք), Սետագայա (արևմուտք), Օտա (հարավ), Սինագավա (հարավ-արևելք)։
Հիմնական թաղամասերը
Քաղաքականությունը և կառավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս քաղաքապետ Աոկի Էյնդզի, անկուսակցական է։ Տեղական քաղաքի ավագանին կազմված է 36 ընտրված անդամներից։
Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհուրոյում են գտնվում հետևյալ կորպորացիաները. «Դոն Կիխոտ» (առևտրի ցանց), «Թոփ Տուր» (տուրիզմ), «Նեկո» (հրատարակչություն)։ Շրջանում գտնվում են առևտրի կենտրոններ և հանրախանութներ «Տոկյու Պլազա», «Ատրե»:
Մշակույթը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարչության թանգարան Մեհուրո
Միջազգային մասնավոր դպրոցներ
- Միջազգային դպրոց KAIS
- Սուրբ Մարիամի միջազգային դպրոց