Յաշար Կուրթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաշար Կուրթ
Yasar Kurt.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է 1968, Ստամբուլ
Ստամբուլ
Երկիր Թուրքիա Թուրքիա
Ժանրեր Ռոք
Մասնագիտություն երաժիշտ
Գործունեություն 1990-ներկա
Կապված Yash-Ar
Կայք Յաշար Կուրթ

Յաշար Կուրթը (մկրտության անունը՝ Արշակ, թուրք.՝ Yaşar Kurt), թուրքահայ ռոք-երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր[1]: Ծնվել է 1968 թվականին Ստամբուլում: Առաջին ալբոմը թողարկել է 1994 թ.-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում։ 1994-1997 թվականներին համերգներով հանդես է գալիս Գերմանիայի և Թուրքիայի մի շարք քաղաքներում։ 2003-ին հիմնում է սեփական ձայնագրման ստուդիան, որտեղ թողարկում է իր հերթական "Anne" ալբոմը։ 2007-ին Արտո Թունջբոյաջյանի հետ համատեղ ձայնագրեց Nefrete Kine Karşı ալբոմը (Yash-Ar): 2011 թ. թողարկեց Güneş Kokusu ալբոմը[2]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Sokak Şarkıları (Սոֆաք Շարքըլարը)
  • 1997 - Göndermeler (Գյոնդերմելեր)
  • 2002 - Reflex (Րեֆլեքս)
  • 2003 - Anne (Աննէ)
  • 2007 - Yas-Ar: Nefrete Kine Karşi (Յաս-Ար։ Նեֆրեթե Քինե Քարշի)
  • 2011 - Güneş Kokusu (Գյունեշ Քոքուսու)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]