Յան Հանուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Հանուշ
Ծնվել էհուլիսի 13, 1858(1858-07-13)[1] կամ 1858[2]
Kolodiyivka, Տիսմենիցայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ
Մահացել էհուլիսի 26, 1887(1887-07-26)[1] կամ 1887[2]
Փարիզ կամ Պլոցկ, Płock Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանասեր, հնդկագետ, լեզվաբան և սլավոնագետ
Գործունեության ոլորտլեզվաբանություն[3], Հնդեվրոպական լեզվաբանություն[3], հնդկագիտություն[3], սլավիստիկա[3] և հայկական բանասիրություն[3]
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն[3]

Յան (Իվան) Իոսիֆովիչ Հանուշ (հուլիսի 13, 1858(1858-07-13)[1] կամ 1858[2], Kolodiyivka, Տիսմենիցայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ - հուլիսի 26, 1887(1887-07-26)[1] կամ 1887[2], Փարիզ և Պլոցկ, Płock Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն), լեհ լեզվաբան, հայագետ։ Հանդիսացել է Երիտքերականական դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել է Կրակովի, Լայպցիգի, Բեռլինի և Վիեննայի համալսարաններում։ 1884 թ.-ից սկսած եղել է Վիեննայի համալսարանի դասախոս։ Գրել է մոտ 150 աշխատություն՝ նվիրված սլավոնական և հնդեվրոպական լեզվաբանությանը։ 1885 թ.-ին ուսումնասիրել է Արևմտյան Ուկրաինայի Կուտի քաղաքի հայ ազգաբնակչության լեզուն, գրել «Լեհահայոց լեզվի մասին» (հատոր 1, 1886 թ.) և «Հայ բարբառագիտության մասին» (1887 թ.) գործերը, որոնցում քննել է հայերենի հնչյունաբանությունը, հայերենըը համեմատել այլ հնդեվրոպական լեզուների հետ։ Հանուշը տվել է արևելահայ և արևմտահայ գրական լեզուների քերականական էական տարբերությունները, ապա, մասնավորելով, վերլուծել լեհահայերի բարբառի հնչյունական կազմը և բառապաշարը։ Հանուշն անդրադարձել է հայկական ազգանունների ծագմանն ու քննարկմանը և բանասիրական այլ հարցերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 231