Jump to content

Յան Բարշչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Բարշչևսկի
լեհ.՝ Jan Barszczewski
բելառուս․՝ Ян Баршчэўскі
Ծնվել էոչ վաղ քան նոյեմբերի 4 (15), 1792 և ոչ ուշ քան հունվարի 15 (26), 1793
ԾննդավայրQ19686008?, Sebezh County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 28 (մարտի 12), 1851
Վախճանի վայրChudniv, Zhytomyr uezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանChudniv
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, հրատարակիչ և բանահավաք
Լեզուբելառուսերեն և լեհերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունJesuit Academy of Polotsk?
Ժանրերժողովրդական բանահյուսություն և ֆանտաստիկա
Գրական ուղղություններկլասիցիզմ և ռոմանտիզմ
Изображение автографа
 Jan Barszczewski Վիքիպահեստում

Յան Բարշչևսկի (բելառուս․՝ Ян Баршчэўскі,լեհ.՝ Jan Barszczewski, ոչ վաղ քան նոյեմբերի 4 (15), 1792 և ոչ ուշ քան հունվարի 15 (26), 1793, Q19686008?, Sebezh County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 28 (մարտի 12), 1851, Chudniv, Zhytomyr uezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն)[1], 19-րդ դարի բելառուս և լեհ գրող[2][3]։ Համարվում է բելառուսական նոր գրականության հիմնադիրներից մեկը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Բարշչևսկին ծնվել է ռուսական կայսրության Վիտեբսկի նահանգի Պոլոցկի գավառի Մուրագի գյուղում[5], տոհմական դաստակերտում[6], կաթոլիկ քահանայի ընտանիքում, որը, ըստ որոշ տեղեկությունների, ազնվականական ծագում ուներ։ Գրողի ծննդյան տարեթիվը դեռևս ճշգրտված չէ. ուսումնասիրողներն այն զետեղում են 1780-ից 1796 թվականների միջակայքում[7]։ Սովորել է ճիզվիտական կոլեգիումում[6], հենց այդ ընթացքում էլ գրական իր առաջին փորձերն է կատարել, արձակուրդներին այցելել է Ներշչադ լճի մերձակա գյուղերը, ժողովրդական գրական ստեղծագործություններ գրի առել[6], հետագայում դրանք օգտագործել է իր երկերում։

1820-1830-ական թվականներին ապրել է Սանկտ Պետերբուրգում, լեհ և բելառուս գրական գործիչների խմբակ ստեղծել ու ղեկավարել։ 1844 թվականին պետերբուրգյան լեհալեզու «Niezabudka» ամսագրում լույս է տեսել նրա «Փայտե ծերուկն ու միջատ կինը» վիպակը[8]։ Այդ նույն տարում հրատարակվել է Բարշչևսկու լավագույն գործը համարվող «Շլյախտիչ Զավալնյան կամ Բելառուսը ֆանտաստիկ պատմություններում» վիպակի[9] առաջին մասը։ Պետերբուրգում նա մտերմացել է Ադամ Միցկևիչի հետ, ծանոթացրել իր չափածո ստեղծագործություններին, խորհրդակցել[10][11]։ Ծանոթ ու մտերիմ էր նաև Տարաս Շևչենկոյին[12]։ 1849 թվականին Կիևում լույս է ընծայել «Proza і wіerszе» ժողովածուն[13]։ Գրական իր երկերում հանդես է եկել ազատական-լուսավորական դիրքերից։

1840-ական թվականների վերջրին Բարշչևսկին ծանր հիվանդացել է, տևական ժամանակ տառապել տուբերկուլյոզից։ Մահացել է 1851 թվականի մարտի 11-ին, Չուդնովո գյուղում, որի եկեղեցուն կից գերեզմանատանը 2019 թվականին տեղորոշվել է նրա շիրմաքարը[14]։

1994 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում «Ազնվական Զավալնյան կամ Բելառուսը ֆանտաստիկ պատմություններում» վիպակի հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել[15]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Барщевский, Ян». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Хаўстовіч, М. В. Мастацкі метад Яна Баршчэўскага / М. В. Хаўстовіч. — Мінск : БДУ, 2003. — 204 с.
  • Шыдлоўскі, С. А. Шляхецкі саслоўны ідэал у творах Яна Баршчэўскага / С. А. Шыдлоўскі // Вестник Полоцкого государственного университета : Серия А (гуманитарные науки). — 2005. — № 7. — С. 128—134. (բելառուս.)
  • Этнаграфія Беларусі: энцыклапедыя. — Мн., 1989.
  • Белорусская ССР: краткая энцикл. Т. 5. — Мн., 1982. — С.43.
  • Гісторыя беларускай літаратуры: XIX — пач. XX ст.: Падруч. для філ. фак. пед ВНУ / Т. Э. Багдановіч, У. В. Гніламёдаў, Л. С. Голубеваі інш; Пад агул. рэд. М. А. Лазарука, А. А. Семяновіча. — 2-е выд., дапрац. — Мн.: Выш. шк., 1998.
  • Мысліцелі і асветнікі Беларусі: энцыкл. давед. — Мн., 1995.
  • Хаўстовіч М. Паэт і казачнік азёрнага краю // Ян Баршчэўскі. Выбр. тв. — Мн., 1998.
  • Бахарэвіч А. Курсіў чарнакніжніка (Ян Баршчэўскі) // Гамбурскі рахунак Бахарэвіча. — Радыё Свабодная Эўропа / Радыё Свабода, 2012.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jan Barszczewski / Kronika spółczesna // Czas : dziennik poświęcony polityce krajowej i zagranicznej oraz wiadomościom literackim, rolniczym i przemysłowym 1851, nr 101 (2 maja). — S. 1.
  2. Biografie Jan Barszczewski auf nlr.ru; abgerufen am 10. September 2018 (russisch)
  3. A website about Barszczewski
  4. А. Мальдзіс. БАРШЧЭЎСКІ Ян // Կաղապար:Крыніцы/ЭГБ С. 314
  5. Нещердо — Реки и озера — Природа — Каталог — Туризм в Беларуси Արխիվացված 2008-05-04 Wayback Machine (ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 Կաղապար:Кніга
  7. svaboda.org
  8. Барщевський Іван. Дерев'яний Дідок і жінка-комаха(չաշխատող հղում)
  9. Szlachcic Zawalnia. Jan Barszczewski. 1846. St Petersburg: W Drukarni Eduarda Pratza
  10. |autor = |título = Słownik polskich autorów SF |obra = Fantastyka |fecha = |issn = 1731-7134 |número = 2/82}}
  11. Eintrag zu Jan Barszczewski in der Großen biographischen Enzyklopädie (2009); abgerufen am 10. September 2018 (russisch)
  12. Taras Schewtschenko und Weißrussland auf litopys.org.ua; abgerufen am 10. September 2018 (ukrainisch)
  13. Антологія української фантастики ХІХ ст. / упорядник Ю. Винничук. — К.: КЕТС, 2015. — С.7 ISBN 978-966-97251-5-8
  14. Ва Ўкраіне знайшлі надмагільную пліту беларускага пісьменьніка Яна Баршчэўскага // Радио «Свобода», 17.04.2019.
  15. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Բարշչևսկի» հոդվածին։